2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նորից կրկնում եմ, բռնեք Սերժին․ Արմեն Աշոտյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է՝ նվազելով 528 դրամից «Սպայկա», «Սաս Գրուպ», «Ֆլեշ», «Գազպրոմ Արմենիա»․ որքան հարկ են վճարել խոշորները․ Փաշինյանը թվեր է հրապարակել «Ղալաթ ենք արել, որ ստորագրել ենք. չենք իմացել, թե չէ խայտառակ կանեինք» Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին Պենտագոնը հրապարակել Է ՄՓՀՀՊ-ով արգելված թևավոր հրթիռի արձակման տեսագրությունը (տեսանյութ) Պարոն վարչապետ կանգ առ, դիմացդ Ամուլսարի անդունդն է. Արամ Գ. Սարգսյան Մարտի 1-ին սաղս էլ տեսել ենք, որ բոլորն էլ Երեւանում են եղել. Սեյրան Սարոյանը՝ Արցախից զինվորականներ բերելու մասին Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել Ընթանում է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ) ՈՒՂԻՂ. Փաշինյանի աշխատանքային հանդիպումն Արայիկ Հարությունյանի հետ ԱԱԾ–ն կուսումնասիրի Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումները

Արմեն Երիցյանը Աժ պատգամավոր Կարեն Բոթոյանին պարգևատրել է ՀՀ ՏԿԱԻ «Համագործոկցություն հանուն փրկության» մեդալով

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 18-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ՏԿԱԻ նախարարը նախարարությունում իրականացվող ծրագրերին օգնություն և աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև նախարարության հետ սերտորեն համագործկեցլու համար ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բոթոյանին պարգևատրել է ՀՀ ՏԿԱԻ «Համագործոկցություն հանուն փրկության» մեդալով:

Նախարարն անդրադարձել է Մոսկվա կատարելիք եռօրյա աշխատանքային այցին` նշելով, որ գործուղման ընթացքում հանդիպումներ կունենա ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովի և ՌԴ ֆեդերալ միգրացիոն ծառայության պետ Կ. Ռոմոդանովսկու հետ: Նախարարի խոսքով` Վ. Պուչկովի հետ կստորագրվի փաստաթուղթ` հայ-ռուսական հումանիտար կենտրոնի բացման կապակությամբ:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվել է Միջազգային որոնողափրկարարական խոհրդատվական խմբի (INSARAG) և ՀՀ ՊՆ-ի հետ իրականացվող ծրագրերի ու համագործակցության, ինչպես նաև՝ Փրկարար ծառայության օդադեսանտային փրկարարական ջոկատի գործնական պարապմունքների ընթացքի վերաբերյալ:

ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը զեկուցել է Գառնիի երկրաֆիզիկական կենտրոնի բացման աշխատանքների մասին: Նրա խոսքով` բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են, և մնացել են միայն փոքր ծավալի աշխատանքները: «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը տեղեկացրել է, որ պատրաստվել է սեյսմիկ պաշտպանության ոլորտի գործառությներին վերաբերող նախագծերի փաթեթ. վերջինս ներկայացվելու է Ասիական զարգացման բանկ՝ ֆինանսավորման նպատակով:

ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, զեկուցել ընթացիկ աշխատանքների մասին: ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Մայիսի 15-ին գործել է 230 հակակարկտային կայան, արձակվել՝ 156000 կրակոց, իսկ շաբաթվա ընթացքում, ընդհանուր առմամբ, արձակվել է 205000 կրակոց: Նրա հավաստմամբ` կարկտահարությունից մաս ամբ տուժել են Արագածոտնի ու Արմավիրի մարզերը, ինչը կարող է ազդել միայն բերքատվության որակի վրա:

ՀՀ ՏԿԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցել է հանրապետության մարզերում «911» ծառայություն ստացվող զանգերի տեղայնացման ծրագրի իրականացման մասին և նշել, որ հանրապետության 5 մարզերում նշված գործընթացն արդեն ավարտվել է:

Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։

website by Sargssyan