Իսկ ու՞ր են հանրային քննարկումները
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆախագահի թեկնածու առաջադրվելով Արմեն Սարգսյանը խոստացավ հանրային քննարկումներ անել հասարակության տարբեր շերտերի հետ: Եվ եթե կուսակցությունների հետ հանդիպումները նա կազմակերպում է պարտաճանաչորեն, ապա նույնը հանրության մասով դժվար է ասել:
Սարգսյանը հանդիպել է ԳԱԱ ղեկավարության, ինչպես նաև Արամ Աբրահամյանի հետ ՝ հարցազրույցի շրջանակներում: Թե ինչպիսին կլինեն մյուս հանդիպումները, դժվար է ասել: Թերևս իշխանական ավանդույթի համաձայն նա կհանդիպի ինչ-որ հայտնի շրջանակների հետ ՝ մտավորականության ստերլիզացված խմբի, բավականին պատրաստված հարցերով փորձագետների և այլն: Մի խոսքով այնպիսի հանրության հետ, որը իրենք են պատկերացնում ու որն այդ պատկերացումներում բավականին անշառ է:
Նույն կերպ ժամանակին Վիգեն Սարգսյանն առաջ էր տանում 1000 դրամների ու ազգ-բանակի նախագծերը ՝ իբր հանրային քննարկումներ անելով, որտեղ որևէ պատահական մարդ ներկա չէր:
Արտակ Ասլանյան