Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե նորմալ սահմանազատում իրականացվեր, այն ամբողջ սահմանով պետք է կատարվեր: Սրա մասին նաև խորհրդարանական ընդդիմությունն է խոսում: Ինչո՞ւ է այն այսքան շտապողական և հատվածական: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն անընդհատ ինչ-որ բան է ուզում, բայց հասկանում է, որ միանգամից շատ բան ուզելը կարող է վտանգավոր լինել, և այդ պատճառով, երբ տեսնում է, որ պահը հասունացած է, փորձում է Հայաստանից ինչ-որ բան պոկել: Աշնանն Ադրբեջանում ՄԱԿ-ի՝ կլիմայի հետ կապված մեծ միջոցառում է լինելու: Երևի Ադրբեջանը մտածում է, որ հիմա մի քանի գյուղի սահմանամերձ տարածքների հարցը լուծելու ժամանակն է, Հայաստանն էլ մտածում է, որ դրանով ժամանակ կշահի, քանի որ մինչև ամբողջ պրոցեսն ընթանա, սահմանապահները կանգնեն իրենց տեղերում, աշուն կլինի, վիճակը մի քիչ կհարթվի, շատերը կմոռանան, և կտեղափոխվենք 2025 թվական»,- «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացին:

Կարծում է՝ շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն ուլտիմատիվ կերպով ասել է՝ եթե ուզում եք համաձայնենք դելիմիտացիայի գործընթացին, տարածքները պետք է նախապես տաք: «Փաստ է այն, որ երկու հանձնաժողովները դեռևս չես մշակել իրենց աշխատանքի կանոնակարգը, մինչև հուլիսի 1-ը պետք է մշակեին, ինչպես Նիկոլն է դա հաստատում, հետո երկու երկրների խորհրդարանները վավերացնեին իրենց աշխատակարգը, հետո ընթանար դելիմիտացիայի գործընթաց: Այն, ինչ հիմա հանձնում ենք, ավանս է, «բարի կամք» ենք ցուցաբերում Ադրբեջանին: Ադրբեջանն ասում է՝ մերն է եղել, մենք էլ ասում ենք՝ ձերն է եղել, վերցրեք, բարով մաշեք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Իսկ սյունն ու սահմանապահը կարո՞ղ են անվտանգության երաշխիք լինել այն պարագայում, երբ դու ունես մի հարևան, որը մտածում է քեզ ֆիզիկապես ոչնչացնելու մասին: «Անգամ իշխանությունն է հասկանում, որ ոչ: Նա չի ժխտում, որ ոչ մի երաշխիք չկա: Ո՛չ մի սյուն, ո՛չ մի սահմանապահ, ո՛չ մի սահման երբեք երաշխիք չեն եղել ու չեն լինելու: Եթե կա ցանկություն ուժով հարց լուծելու, հարձակում անելու, միշտ էլ հնարավոր է ինչ-որ սադրանք հրահրել, ասել՝ տեսեք, մյուս կողմն արեց, և սկսվում է պատերազմ: Բոլոր պատերազմներն այդպես են սկսվել, և ոչ մի սահման երբեք երաշխավոր չի եղել պատերազմ չսկսելու համար: Սահմանները միշտ էլ խախտվել են ուժով, երբ մի երկիր որոշել է, որ ուժով կարող է այդ հարցը լուծել: Երկրորդ համաշխարհային պատերազմն էլ է այդպես սկսվել, երբ Գերմանիան պաշտոնապես հարձակվել է Լեհաստանի վրա: Գերմանիան ասել է, որ լեհական կողմից սահմանի խախտում է եղել, հարձակվել են գերմանական դիրքի վրա, և իրենք հակահարված են տալիս»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը:

Տարբեր երկրներ ու միջազգային հարթակներ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը և սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները. «Պարզ է, որ Վաշինգտոնի, Բրյուսելի կամ այլ երկրի համար իրականում այդքան էական նշանակություն չունի մի գյուղն այս կողմ, մի գյուղն այն կողմ: Երբ կա ինչ-որ հակամարտություն, որը ձեռնտու չէ ինչ-որ մի ուժի, նրանք ուզում են, որ այդ հակամարտությունը մի քիչ սառի, և գնում են բավարարելու ուժերի պահանջները, այս դեպքում հեշտ է Ադրբեջանի պահանջները բավարարելը: Երկրորդ՝ հայ-ադրբեջանական շփման գործընթացում կա աշխարհաքաղաքական ենթատեքստ, այն է՝ այս գործընթացը նպաստում է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը տարածաշրջանում: Այս ամբողջն այդ կոնտեքստի մեջ է, իշխանություններն ասում են, որ դա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա է կատարվում: Իսկ դա նաև ձեռնտու է Արևմուտքին ռուս-ուկրաինական հակամարտության առումով, քանի որ իրենք կցանկանային, որ նույն սկզբունքը կիրառվեր նաև այդ հակամարտության լուծման պարագայում: Գործընթացը ողջունելով՝ քաղցր բլիթ են տալիս: Դա ավելի շատ Հայաստանի համար է արվում, որ մարդիկ տեսնեն՝ Արևմուտքն էլ է ողջունում այս գործընթացը»:

Ղազախստանում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Մարգարյանի կարծիքով, արտառոց որևէ բան չկա, Երևանն ու Բաքուն Արևմուտքին խոստացել են պարբերաբար հանդիպել, քննարկել խաղաղության գործընթացը, այս անգամ հանդիպման համար հարթակ է տրամադրել Ղազախստանը, որը որպես միջնորդ հանդես չի գալիս: Ամենաէականն այն է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու և մշտապես ավելին է պահանջելու: «44-օրյա պատերազմ, Արցախի հայաթափում ու ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալում, դրան կհաջորդի Կիրանցը, Ադրբեջանը կպահանջի «Զանգեզուրի միջանցքը», կբարձրացնի «անկլավների», «փախստականների վերադարձի» հարցերը և այլն: Քանի դեռ նա պահանջներ է ներկայացնում, նախկին կորուստները գնում են հետին պլան: Աստված չանի, բայց եթե մինչև Երևան հասնեն, ոչ ոք չի հիշելու Ստեփանակերտի մասին: Սա Ադրբեջանի՝ շատ տրամաբանական քաղաքականությունն է, ցավոք, շատ տրամաբանական է նաև գործող իշխանության սկզբունքը: Քանի դեռ իրենք զիջում են, նախորդ զիջումները հետ են մղվում, ինչոր ձևով արդարացվում, դառնում անխուսափելի: Եթե հիմա Կիրանցի ու միջանցքի հարցն է, կարծես բնական դառնա՝ բա Արցախը ո՞նց պահեինք:

Իշխանության օրոք այդքան արյուն ենք տեսել՝ պատերազմ, Արցախ, իրենք կարծես կապված են այդ հանգամանքով և չեն կարող շեղվել այդ կուրսից, չեն կարող որդեգրել այլ կեցվածք: Սև ու սպիտակ անվանելու հնարավորությունն այն է, որ այդ զիջումների քաղաքականությունը շարունակվի, արդարացվի և ներկայացվի որպես հաղթանակ՝ տեսեք, Ադրբեջանի հետ սահման ունենք, սա ոչ թե պարտություն է, Արցախի կորուստ, այլ հաղթանակ է: Այս շուռ տված տրամաբանության միակ հնարավորությունը Ադրբեջանին պարբերաբար զիջելու քաղաքականությունն է, իհարկե, բանականության մեջ, որ պայթյուն չլինի: Ցավոք, այդ վիճակն է: Հայաստանի իշխանություններին է ձեռք տալիս այդ քաղաքականությունը»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հիմա. Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՇքեղ ձևավորում և տորթ. պարուհի Մարիա Չանդիրյանի և փոքրիկի դուրս գրումը հիվանդանոցից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացըԾնողները կտուգանվեն երեխաների ծխելու համարԲժիշկներն անվանել են ամենաառողջարար չիրը, որը պետք է ուտել ամեն օրԽաբել էի մայրիկիս, չէի ասել, որ չարորակ ուռուցք ունի, որ չհուսահատվի…Հասմիկ Խոջյանը`մայրիկի ծանր հիվանդության մասինՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՆշվաշ հասցեներում գազ չի լինելուՇուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կnղքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԻրանում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ է մահացելՆշված հասցեներում լույս չի լինելուՍլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել Այս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդկանց են բերման ենթարկել. իրավապաշտպանՄոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետՄայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կմեկնարկի «Թանգարանների գիշեր» ծրագիրը3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել. Սրբազան (տեսանյութ)