Ընդունվեց միաձայն կամ՝ ինչպե՞ս ներկուսակցական դեմոկրատիան շր... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Քարոզարշավից կշահի Փաշինյանը, կկորցնի ՔՊ–ն. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Արյան քաղցկեղի ճշգրիտ և արագ ախտորոշման գրավականները՝ ըստ «Դ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Հեքիաթ» 500–600 ձայնանոց տղերքի մասին. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ռուբեն Մեհրաբյան. «Դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 17.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է Սպիտակի եւ Արթիկի ճանապարհներին թույլ ձյուն է տեղում Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Յուրա Մովսիսյան. Հիանալի թիմային հաղթանակ Ջիբրալթարում Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած 6 անձ դատապարտվել է 46 տարվա ազատազրկման Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինտերպոլի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու «Խառն եմ, ապե». «Փաստ» Ի՞նչ կապ ունի Մորզեի այբուբենը Մորզեի հետ. պարզվում է՝ այլոք ավելի մեծ ներդրում ունեն այս գործում Ի՞նչ ունի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը պետը. «Փաստ» Ընդունվեց միաձայն կամ՝ ինչպե՞ս ներկուսակցական դեմոկրատիան շրջանցեց կուսակցությունների մեծ մասին. «Փաստ» Քարոզարշավից կշահի Փաշինյանը, կկորցնի ՔՊ–ն. «Փաստ» Արյան քաղցկեղի ճշգրիտ և արագ ախտորոշման գրավականները՝ ըստ «Դավիդյանց լաբորատորիաներ»–ի ախտաբանի. «Փաստ» «Հեքիաթ» 500–600 ձայնանոց տղերքի մասին. «Փաստ» Ռուբեն Մեհրաբյան. «Դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկների գույքագրում պետք է արվի». «Փաստ» Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս. «Փաստ» Պարզաբանում եմ պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակի մասին Ոստիկանները բացահայտել են հանցագործության 39 դեպք Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան

Կաթնամթերքի անվտանգության խնդիրը առաջանում է մթերման ժամանակ. փորձագետներ

Հայաստանում պետք է ավելի խստացվի կաթի մթերման գործընթացի վերահսկողությունը: Past.am-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Կաթնամթերքի անվտանգության պայմանների խախտումը սկսվում է հենց մթերման ժամանակ: Հայաստանում հիմնականում մթերում են գյուղացիներից, քանի որ խոշոր ագարակատերեր քիչ ունենք, ուստի պետք է ավելի խստացվի կաթի մթերման գործընթացի վերահսկողությունը, ինչպես նաև կենդանիների համարակալում իրականացվի, որը էականորեն կնվազեցնի վտանգի ռիսկը»,- ասաց Չիլինգարյանը:

Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի խոսքով`  խնդիրը ոչ  միայն վերահսկողության հետ է կապված, այ նաև կաթի արտադրության ոլորտում առկա խնդիրների հետ:

«Հայաստանում ագարակատեր են համարվում անասնապահ գյուղացիները: Դա այդպես չպետք է լինի: Անասնապահ գյուղացին պետք է զբաղվի իր կենցաղային հարցերով, իսկ արտադրության համար մատակարարվող կաթը պետք է ագարակներից մթերվի: Ցավոք, Հայաստանում ունենք 5-6 ագարակներ, իսկ իրականում տասն անգամ ավելիի պահանջարկ կա և այդ բացը լրացնում են անասնապահ գյուղացիները: Այստեղ հարց է առաջանում՝ անասնապահ գյուղացիները կարո՞ղ են պահպանել անվտանգության կամ տեխնիկական չափանիշները, որպեսզի կաթը նորմալ հունով հասնի վերամշակողին: Իհարկե, ոչ»,- ասաց Գիգոյանը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փետրվարի 12-ին ամփոփել էր թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները: Այս արդյունքների հիման վրա Ծառայությունը «Բոնիլատ» ՍՊԸ-ի 05.02.2018 թ. արտադրության (0.5 կգ փաթեթվածքով, պիտանիության ժամկետը՝ 9 օր) թթվասերի խմբաքանակը ճանաչել է վտանգավոր, տրվել են արտադրանքի ետկանչի կարգադրագրեր, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է:

Վտանգավոր է ճանաչվել նաև «Չանախ» ՍՊԸ-ի 06.02.2018 թ. արտադրության (200 կգ ընդհանուր զանգվածով, պիտանիության ժամկետը՝ 6 օր) թթվասերը. ծառայության կողմից տրվել է արտադրական գործընթացի կասեցման որոշում:

website by Sargssyan