Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաստաթուղթ, որն այդպես էլ կյանքի չկոչվեց. գարունն՝ առանց ցյուրիխյան արձանագրությունների

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Անցած տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, ցյուրիխյան սին արձանագրությունների»: Արդեն 2018թ. Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում նա ևս մեկ անգամ արձանագրեց հայկական կողմի որոշման մասին: Դեռ երեկ վերլուծական ու հասարակական շրջանակներում  քննարկվում էր այն հարցը, որ գարունն, այնուամենայնիվ, դիմավորեցինք հայ-թուրքական արձանագրություններով:

Հետաքրքրական էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնագահ Արմեն Աշոտյանի պատասխանն այդ ակնկալիքներին: Նա ընդգծել էր, որ առ ոչինչ ճանաչելու գործընթացը տեղի կունենա մինչև ապրիլի 9-ը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Past.am-ի հետ զրույցում նշեց. «Գարնան առաջին օրն է, սպասենք գոնե վերջանա և կհասկանանք՝ մենք հանդիպելո՞ւ ենք գարունն առանց արձանագարությունների, թե՝ ոչ: Բայց  մեր արտաքին քաղաքականության ուղղվածությունը հետևյալն է. Թուրքիային մի քանի անգամ զգուշացվել է, որ այդպիսի փաստաթուղթը մենք օրակարգի մեջ չենք դիտարկում որպես ակտուալ ու արդիական: Սպասենք: Գարունը դեռ չի ավարտվել: Գարնանը տարբեր ծաղիկներ են բուսնում՝ մենք կտեսնենք, թե այս խնդրի շուրջ ինչպիսի զարգացումներ են լինելու»:

Նա ընդգծեց, որ փաստաթուղթն ընդամենը փաստաթուղթ է. «Այն կյանքի չի կոչվել և ընդամենը նախաստորագրված է: Առ ոչինչ ճանաչելու խնդիր չկա, որովհետև այն ընդամենը փաստաթուղթ է եղել: Փաստաթուղթ՝ որն այդպես էլ կյանքի չկոչվեց:

Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության  մեջ ընդհանուր քաղաքականություն կա նաև ՀՀ և Թուրքիայի փոխհարաբերությունների վերաբերյալ: Հասկանալի է, որ կա ընդհանուր ընկալում ու մոտեցում խնդրի շուրջ, որը որոշ դեպքերում Սփյուռքի լրացուցիչ բացատրական աշխատանքի կարիք է զգում: Բայց, ընդհանուր առմամբ, Թուրքիայի նկատմամբ քաղաքականություն վարելու մոտեցումն ընդհանրացված է: Հատկապես այն պարագայում, երբ Հայաստանը բացարձակապես չի ընդունում նախապայմանների մոտեցումը»:

Քաղաքագետը նկատում է՝ յուրաքանչյուր խնդիր լուծելու համար որոշակի հերթականություն կա. «Հիմա հերթը հասել է տվյալ հարցին: Առաջիկայում երևի մենք կունենանք Հայաստանի վերահաստատված արտաքին քաղաքական գերակայությունները»:

Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի հայտարարությունները, Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ այնուամենայնիվ, տվյալ խնդրի շուրջ վերահաստատվեցին մեր մոտեցումները. «Թուրքական քաղաքականության մեջ ոչ մի բան էականորեն չի փոխվել»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ շեշտեց, որ Սերժ Սարգսյանը բարձր ամբիոնից հայտարարեց  որոշման մասին. «Եթե այդպես է, պետք է վերանայվի: Եթե հայտարարվել է, պետք է չգցել երկրի հեղինակությունը և ճիշտ հայտարարված ժամանակին չեղյալ հայտարարել: Ես պետության բարոյական կերպարի կողմն եմ՝ իշխանության հայտարարությունը պետք է գին ունենա»:

Քաղաքագետը ընդգծեց, որ այդուհանդերձ, պետք չէ մեծ նշանակություն տալ արձանագրություններին ու քննարկման առարկա դարձնել. «Թուրքերն առանձնապես չեն էլ կարդում այդ ամենը: Սա այն հարցը չէ, որը պետք է տաքացնել ու քննել: Մանավանդ, երբ հայկական կողմը միշտ հայտարարել է, որ դրա հետ առանձնապես սպասելիքներ չկան»:
Հ.Գ. Նյութը պատրաստելուց րոպեներ հետո հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին:

Հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում: Ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։

Թուրքիան, սակայն, պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում ու երկարաձգում էր վավերացման ժամկետները: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում արձանագրությունների վավերացումը պայմանավորվեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: Թուրքիան հրաժարվեց առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային ժողովից:

Աննա Բադալյան


 

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Տասնյակ հասցեներում լույս չի լինի Օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ) 24 ժամ ջուր չի լինելու «Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցիներն արտասվելով դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) Ռուսաստանը պատրաստվում է հարձակման. Զելենսկի Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՇուտով կարդացեք ձեր մոնիտորների վրաԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ Խիստ անհրաժեշտություն կա, որ բոլորը միավորվեն. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձըԱրդարադատության նախարարության հայտարարությունը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա