Ереван, 21.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փաստաթուղթ, որն այդպես էլ կյանքի չկոչվեց. գարունն՝ առանց ցյուրիխյան արձանագրությունների

ПОЛИТИКА

Անցած տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, ցյուրիխյան սին արձանագրությունների»: Արդեն 2018թ. Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում նա ևս մեկ անգամ արձանագրեց հայկական կողմի որոշման մասին: Դեռ երեկ վերլուծական ու հասարակական շրջանակներում  քննարկվում էր այն հարցը, որ գարունն, այնուամենայնիվ, դիմավորեցինք հայ-թուրքական արձանագրություններով:

Հետաքրքրական էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնագահ Արմեն Աշոտյանի պատասխանն այդ ակնկալիքներին: Նա ընդգծել էր, որ առ ոչինչ ճանաչելու գործընթացը տեղի կունենա մինչև ապրիլի 9-ը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Past.am-ի հետ զրույցում նշեց. «Գարնան առաջին օրն է, սպասենք գոնե վերջանա և կհասկանանք՝ մենք հանդիպելո՞ւ ենք գարունն առանց արձանագարությունների, թե՝ ոչ: Բայց  մեր արտաքին քաղաքականության ուղղվածությունը հետևյալն է. Թուրքիային մի քանի անգամ զգուշացվել է, որ այդպիսի փաստաթուղթը մենք օրակարգի մեջ չենք դիտարկում որպես ակտուալ ու արդիական: Սպասենք: Գարունը դեռ չի ավարտվել: Գարնանը տարբեր ծաղիկներ են բուսնում՝ մենք կտեսնենք, թե այս խնդրի շուրջ ինչպիսի զարգացումներ են լինելու»:

Նա ընդգծեց, որ փաստաթուղթն ընդամենը փաստաթուղթ է. «Այն կյանքի չի կոչվել և ընդամենը նախաստորագրված է: Առ ոչինչ ճանաչելու խնդիր չկա, որովհետև այն ընդամենը փաստաթուղթ է եղել: Փաստաթուղթ՝ որն այդպես էլ կյանքի չկոչվեց:

Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության  մեջ ընդհանուր քաղաքականություն կա նաև ՀՀ և Թուրքիայի փոխհարաբերությունների վերաբերյալ: Հասկանալի է, որ կա ընդհանուր ընկալում ու մոտեցում խնդրի շուրջ, որը որոշ դեպքերում Սփյուռքի լրացուցիչ բացատրական աշխատանքի կարիք է զգում: Բայց, ընդհանուր առմամբ, Թուրքիայի նկատմամբ քաղաքականություն վարելու մոտեցումն ընդհանրացված է: Հատկապես այն պարագայում, երբ Հայաստանը բացարձակապես չի ընդունում նախապայմանների մոտեցումը»:

Քաղաքագետը նկատում է՝ յուրաքանչյուր խնդիր լուծելու համար որոշակի հերթականություն կա. «Հիմա հերթը հասել է տվյալ հարցին: Առաջիկայում երևի մենք կունենանք Հայաստանի վերահաստատված արտաքին քաղաքական գերակայությունները»:

Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի հայտարարությունները, Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ այնուամենայնիվ, տվյալ խնդրի շուրջ վերահաստատվեցին մեր մոտեցումները. «Թուրքական քաղաքականության մեջ ոչ մի բան էականորեն չի փոխվել»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ շեշտեց, որ Սերժ Սարգսյանը բարձր ամբիոնից հայտարարեց  որոշման մասին. «Եթե այդպես է, պետք է վերանայվի: Եթե հայտարարվել է, պետք է չգցել երկրի հեղինակությունը և ճիշտ հայտարարված ժամանակին չեղյալ հայտարարել: Ես պետության բարոյական կերպարի կողմն եմ՝ իշխանության հայտարարությունը պետք է գին ունենա»:

Քաղաքագետը ընդգծեց, որ այդուհանդերձ, պետք չէ մեծ նշանակություն տալ արձանագրություններին ու քննարկման առարկա դարձնել. «Թուրքերն առանձնապես չեն էլ կարդում այդ ամենը: Սա այն հարցը չէ, որը պետք է տաքացնել ու քննել: Մանավանդ, երբ հայկական կողմը միշտ հայտարարել է, որ դրա հետ առանձնապես սպասելիքներ չկան»:
Հ.Գ. Նյութը պատրաստելուց րոպեներ հետո հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին:

Հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում: Ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։

Թուրքիան, սակայն, պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում ու երկարաձգում էր վավերացման ժամկետները: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում արձանագրությունների վավերացումը պայմանավորվեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: Թուրքիան հրաժարվեց առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային ժողովից:

Աննա Բադալյան


 

«Паст». Есть гарантия, что Србазан не сдастся и дело будет доведено до конца Перечень наград Америабанка в сфере торгового финансирования пополнился четырьмя престижными наградами от ЕБРР и МФКОпасения Николовцев еще больше усиливаютсяМузей науки Лондона избавится от своей сокровищницы устаревших бытовых гаджетов В Иране назначили и.о. главы МИД Смерть президента Ирана будет иметь серьезные последствия для регионаДэвид Бекхэм создаст коллекции мужской одежды Hugo Boss Фильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в Каннах Власти Грузии назвали закон об иноагентах гарантией мира В Ираке объявлен траур в связи с гибелью президента Ирана В Турции заявили, что падение курса турецкой лиры прекратилось В Украине заявили о потере до 90% мощностей тепловых станций из-за обстрелов России Цена золота обновила исторический рекорд Архиепископ: Дорогу передо мной не перекрывали даже турки Нефть Brent подорожала Погода в Армении Администрация пытается заминировать оппозиционное движениеКадры с места крушения вертолета президента Ирана Предстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордон Полицейские не разрешили архиепископу войти в село Киранц Мирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД Ирана Секретарь Совбеза Армении отправится в Катар Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Амио Банк подписал меморандум с Министерством образования, науки, культуры и спорта РА в рамках программы корпоративной социальной ответственности Срок Rocket Line отныне до 60 месяцев: Idram и IDBankМинистерство юстиции в лице действующего режима пытается сорвать регистрацию партии «Всеармянский фронт»Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении