Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վարչապետի պաշտոնը ձեռնտո՞ւ չէ Սերժ Սարգսյանին. խնդիրներ՝ չլուծված ու կարևոր

ՔԱՂԱՔԱԿԱՆ

-Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարո՛ն Եղիազարյան, իշխանությունն անհանգստանալու պատճառներ ունի՞՝ կապված ապրիլի 9-18-ն ընկած ժամանակահատվածի հետ, երբ, փաստացիորեն, գործող նախագահ Սերժ Սարգսյանն իշխանության չի լինելու:

-Կարծում եմ՝ արտառոց ոչ մի բան տեղի չի ունենա այդ օրերին: Պարզ պատճառով՝ մարդիկ այսօր Հայաստանում մտածում են, որ, ի վերջո, Սերժ Սարգսյանի իշխանությունն ավարտվելու է: Ս. Սարգսյանի իշխանությունն այնպես է հոգնեցրել, որ այդ սպասումը շատ մեծ է: Ու քանի որ կա նրանից ազատվելու խորը սպասումը, չեմ կարծում, որ փողոցները կլցվեն մարդկանցով:

-Սպասումն ինչո՞վ է բացատրվում, եթե հասարակության կողմից այդ ուղղությամբ քայլեր չեն արվում:

-Իհարկե, ընդդիմադիրները պետք է մտածեն, որ այդպես էլ կարող է լինել: Ես ասացի իմ կարծիքը՝ այսպես թե այնպես, ցանկացած զարգացումների պարագայում մենք արդեն իսկ հրաժեշտ ենք տվել Ս. Սարգսյանի իշխանությանը: Ըստ իս՝ ինքն էլ է գիտակցում, որ համընդհանուր դժգոհությունների ու անեծքի պայմաններում չի կարող մնալ իշխանության: Կամ էլ պետք է 100 տոկոսով փոխվի, որ մնա, ինչը բացառված է: Իշխանությունն արդեն իսկ նրան հրաժեշտ է տվել: Եթե գիտակցի, ոչ թե կերկարաձգի, այլ ուղղակի կարագացնի պրոցեսը: Օրինակ՝ 5 ամիս էլ ձգձգեց, ոչ մի օգուտ չի տալու այդ 5 ամիսը: Չլուծված խնդիրներ կան, և նա չի ցանկանա լուծում տալ այդ խնդիրներին: Պատճառներից մեկն էլ սա է, որ նա հրաժեշտ կտա մեզ:

-Մասնավորապես՝ ի՞նչ խնդիրներ:

-Սերժ Սարգսյանը չի լուծել շատ կարևոր երեք խնդիր: Առաջին հերթին ոչ թե չլուծված, այլ, ըստ իրենց հայտարարության, լուծված է հետևյալը. հիշո՞ւմ եք, Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց երեք շրջանների հանձնման մասին: Կարծո՞ւմ եք ստուգողական աշխատանք էր գրել, սխալներ էր կատարե՞լ: Նման բան գոյություն չունի: Նա բարձրաձայնել էր Ս. Սարգսյանի ասածը: Եթե մինչ այդ մեզ նախապատրաստած չլինեին, ոչինչ չէր լինի այս առումով: Բայց ժողովրդին արդեն նախապատրաստել են, որ հանձնելու են: Երկու բանի համար նախապես ասացին՝ առաջինը, որ տեսնեն, թե ժողովուրդն ինչպես է այդ նորությունն ընկալում, երկրորդը՝ որ մեր ենթագիտակցության մեջ մտցնեն հանձնելու թեզը, որ հետո մենք վատ չզգանք: Այնպես որ, այդ չլուծված հարցը դամոկլյան սրի նման կախված է Հայաստանի գլխին: Նա չէր ցանկանա, որ այս երկար ու ձիգ, այսպես ասած, կերուխումից հետո իր քաղաքական կարիերան ավարտվեր ևս երեք շրջանների հանձնումով: Դրա համար, ըստ իր կարծիքի, ժամանակավորապես կհեռանա քաղաքական արենայից: Բազում խոստումներ է տվել, որոնք չի կատարել և գուցե իր կարիերան արհեստականորեն ձգի, ինչի համար նախապատրաստեց Սահմանադրությունը: Այս պարագայում ստիպված կլինի կատարել խոստումները, որոնք տվել է համայն հայությանը, իսկ այդ խոստումները մեկը մյուսից լուրջ են, միտված են ապագային: Տեսնելով, որ այդ խոստումները 10-11 տարվա մեջ չի իրականացվում, որոշեց այս անգամ խոսել 2040 թվականի մասին, ըստ որի՝ պետք է 4 միլիոն դառնանք: Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես»»: Այնպես որ, առիթները շատ են: Կա նա մեկ այլ բան. նրա նախընտրական ծրագրերում միշտ խոսվել է կյանքի բարելավման, թոշակների ավելացման և այլնի մասին: Այսօր այդ ամենը ծածկում են համընդհանուր միջազգային խորը ճգնաժամով:

Այսպիսով՝ չկա այն հարթակը, որի վրա նա կարող է կանգնել և հանգիստ իր գրած Սահմանադրությամբ շարունակել իր քաղաքական կարիերան:

-Այնուամենայնիվ, ապրիլին ընդառաջ քիչ չեն այն համոզմունքները, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը: «Փաստ»-ը գրել էր նաև պաշտպանության նախարար նշանակվելու հավանականության մասին: Այսինքն՝ նշվածները ևս տեղավորվո՞ւմ են ձեր մատնանշած՝ «քաղաքական կարիերան արհեստականորեն ձգելու» տրամաբանության մեջ:

- Ս. Սարգսյանն այժմ շատ հանգիստ իրեն կարող է նշանակել վարչապետ, բայց իմ կարծիքով այդ քայլն իրեն ձեռնտու չէ: Վերևում ասացի պատճառը՝ խնդիրներ կան, որոնց պետք է լուծումներ տա: Օրինակ՝ հողերը հանձնելուց իրեն չի փրկի նույնիսկ այն հանգամանքը, երբ անգամ Արցախում հանրաքվե անցկացվի և համաձայնվեն հողերը տալ: Համեմատենք երեք նախագահներին: Առաջին նախագահի ժամանակ ազատագրվել են տարածքներ, երկրորդի ժամանակ հանձնում չի եղել: Ինքը երրորդն է, որը հանձնում է հողեր: Ըստ իս՝ սրան չի գնա: Իսկ ի՞նչ կանի: Առաջինը՝ նշանակվել պաշտպանության նախարար, ձեռքը դնել զորքի վրա, քանզի նախապես իր Սահմանադրության մեջ կետ է մտցրել, ըստ որի, եթե պատերազմական իրավիճակ չէ, ՊՆ նախարարը ոչ ոքի չի ենթարկվի: Այսինքն՝ արդեն նախապես իր պաշտոնը տեսել է: Եթե պատերազմական իրավիճակը սրվի՝ այդ պատասխանատվությունն իր վրա չի վերցնի:

Ազգային ժողովն իրենն է: Հանրապետությունում նշանակված բոլոր կադրերին մեկ առ մեկ ինքն է նշանակել: Այս պարագայում կգնա ՀՀԿ-ի սև շենք և իրեն կկարգի Բրեժնև: Կդառնա Բրեժնև ու սև շենքից ԱԺ-ով ու իր կադրերով ակցանների մեջ կպահի վարչապետին: Այստեղ Սահմանադրությունն արդեն չի աշխատի: Այդ սև շենքում նոր Սահմանադրություն «կգրի», գլխավոր քարտուղարը կլինի ու ոչ մի բանի համար պատասխան չտալով՝ կկառավարի երկիրը: Այս դեպքում էլ ցանկացած ֆորս մաժորային իրավիճակի համար մեղավոր կլինի վարչապետը:

 

Աննա Բադալյան

 

Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել ՍանոսյանըԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Եթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԶզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Դանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»Արցախցիներին բնակարան կտրամադրվի, ինչպե՞ս Ինչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Սլովակիան հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը կայուն է Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Տեղի ունեցածը մեծ hաջողություն եմ համարում․ Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը hանձնելու մասին «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ» Կիրանցում լարված է․ հերոս տղերքի սխրանքն են վաճառում․ ԱԱԾ աշխատողներ են այնտեղԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն Մելիքյան «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԲուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըԱլմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»Սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում Գազ չի լինի Իշխանությունը կասկածում է Էրատո ջոկատի անդամին Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել են Լվացքի մեկ մեքենան կարող է դառնալ չորս ծառ. «Վեգան» սոցիալական պատասխանատվություն է ստանձնում, ստեղծելով Կանաչ ֆոնդ Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված․ վարչապետի աշխատակազմ 24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»