Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքագետ. «Փորձ է արվում հաստատել երկրի ղեկին ցմահ մնալու ինստիտուտը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հավելումն» ու արդարանալու փորձերը

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ անդրադարձել է 2014 թ. իր կողմից արված հայտարարությանը, ըստ որի՝ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չի հավակնելու վարչապետի պաշտոնին և որ մեկ մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը: Tert.am-ի հետ զրույցում նա մասնավորապես ընդգծել է. «Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին`մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանին չհաջողվեց խմբագրել նախկինում արված հայտարարությունը:

«Իրականում որևէ հիմնավորում չի բերվել, թե ինչու պետք է փոխել նախկինում արված որոշումը: Ըստ էության, 2014-ի արված հայտարարությունը եղել է շատ հստակ: Եթե հիմա ասում է, որ իրեն կարող են առաջադրել վարչապետի պաշտոնին, և նա կընդունի այդ առաջադրումը, նշանակում է, որ նա հավակնում է այդ պաշտոնին: Այստեղ ամեն ինչ շատ հստակ է: Մեկ հարցին մի քանի պարբերություն ունեցող պատասխան է տրվել, որով, ըստ էության, արդարանալու փորձ է արվում: Եթե խնդիր չկար, ուրեմն՝ մի քանի պարբերությամբ արադարացում չէր բերվի: Այդ պարագայում կարելի էր նշել, որ հարցը որոշված չէ կամ քննարկման փուլում է, կամ որոշումը կայացվել է՝ այո, կամ ոչ»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ պարզաբանման մեջ ակնարկվել է, թե փաստացի իրավիճակ է փոխվում, և Սերժ Սարգսյանն այդ իրավիճակի փոփոխությանը համահունչ որոշում է կայացրել:

«Իրականում որևէ իրավիճակ չի փոխվել: Հասկանալի է նաև, որ կյանքը ստատիկ չէ: Ասել, թե տարիներ անցան ու ինչ-որ բան փոխվեց՝ որևէ հիմնավորում ու տրամաբանություն չկա: Նաև պետք է հիշել այն, որ 2014թ. հայտարարությունը, թե նա չի հավակնելու վարչապետի պաշտոնին, արվել է սահմանադրական փոփոխությունների շուրջ ընթացող դիսկուրսի կոնտեքստում: Այն ժամանակ կար տեսակետ, որ այդ փոփոխություններն արվում են Ս. Սարգսյանի համար, որ նա հնարավորություն ունենա շարունակել ղեկավարել երկիրը: Եվ որպեսզի թուլացնի այդ պնդման շուրջ դիսկուրսը՝ նա արեց այդ հայտարարությունը: Շատերն իսկապես կարող էին հավատալ այդ հայտարարությանը, և որոշակի քաղաքական վարք դրսևորել: Օրինակ՝ գնալ և կողմ քվերակել սահմանադրական փոփոխություններին կամ բոյկոտել: Ենթադրաբար՝ շատ շատերն ընկել են մոլորության մեջ հենց այդ հայտարարության պատճառով»,-ընդգծեց Է. Վարդանյանը:

Ինչ վերաբերում է «հավելմանը»՝ երիտասարդ լիդերներին փորձը փոխանցելու գործին, քաղաքագետը նկատեց. «Սերժ Սարգսյանը փաստացի գիտի ու տեսնում է, որ իր կառավարման տարիների հետ կապված հանրության մոտ լուրջ դժգոհություն կա: Կա հարց, որ նա ցանկանում է շարունակել պաշտոնավարումը և այս առումով նա որոշակիորեն փորձում է համոզել հանրությանը, որ հավերժ չի մնալու այդ պաշտոնին: Այսինքն՝ երբ կլինեն երիտասարդ առաջնորդներ, այդ ժամանակ նա արդեն կհեռանա: Ակնարկը նաև այն է, որ այդ հեռացումը վնասակար չի լինի Հայաստանի համար: Փաստացի նա հաստատում է իր կուսակիցների այն թեզը, որ ինքն այսօր անփոխարինելի է: Առհասարակ ուղղակիորեն քարոզչություն է իրականացվում. եթե Ս. Սարգսյանը չլինի երկրի ղեկավար, ապա Հայաստանը շատ բան է կորցնելու, չի կարողանալու լուծել իր անվտանգության խնդիրը, զարգացում չի ունենալու»:

Քաղաքագետի խոսքով՝ երիտասարդ լիդերների մասով արված հայտարարությունն իսկապես իմիտացիոն բնույթ ունի:

«Ցանկության դեպքում, նա, բնականաբար կարող էր հենց ՀՀԿ-ի ներսում նպաստել նրան, որ լինեն բազմաթիվ առաջնորդներ, որոնք որևէ կերպ իր ենթադրաբար առավելությունների առումով չեն զիջի իրեն: Ընդհանրապես քարոզվում է մի հակադեմոկրատական գաղափար, որ երկրի ղեկավարը չպետք է լքի իր պաշտոնը կամավոր կերպով, որովհետև նա ունի այնպիսի փորձառություն, որը չունի որևէ մեկ այլ անձ: Սա հակասում է իշխանության փոփոխելիության դեմոկրատական սկզբունքին: Սա առաջնորդապաշտության քարոզ է: Փաստորեն, ՀՀ-ի քաղաքական կյանքում փորձ է արվում հաստատել մի նոր՝ ցմահ ղեկավարելու, կամ հենց անձի պաշտամունքի ինստիտուտ: Մինչ այժմ Հայաստանը, կարելի է ասել, այնուամեյանիվ, փափուկ ավտորիտար համակարգ ունեցող երկիր է: Մինչ այս այդ անձի պաշտամունքն, ամեն դեպքում, ինստիտուցիոնալ մակարդակի չի եղել: Երկրի ղեկին ցմահ մնալու ինստիտուտը հաստատված չի եղել, բայց հիմա այն հաստատելու փորձ է արվում: Այդ ինստիտուտը բնորոշ է ԱՊՀ տարածքում առկա միջին ասիական երկրներին, այսօրվա Ռուսաստանին, Ադրբեջանին, Հյուսիսային Կորեային և այլ երկրների»,-եզրափակեց քաղաքագետը:

 

Աննա Բադալյան

Հայկական "Outatime" առագաստանաւը Կարիբյան ծովում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները