Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ՀԿ նախագահ. «Լինի սննդի օբյեկտ, թե առևտրի կենտրոն, ռիսկային են՝ պետք է հետևություններ անեն»

ОБЩЕСТВО

Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Նախնական վարկածի համաձայն՝ պայթել է գարեջրի ճնշումն ապահովող ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնը։ Պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 8 մարդ:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը Past.am-ի հետ զրույցում, խոսելով առհասարակ ոլորտում առկա խնդիրներից, նախ ընդգծեց, որ ընդհանրապես ճնշումով բալոնները ստուգվում են համապատասխան կառույցի կողմից:

«Մեքենաների գազաբալոնները ևս նման կերպ են ստուգվում: Ուղղակի խնդիրն այն է, որ բալոնները շահագործողները պետք է տանեն դրանք, ներկայացնեն, որ նոր ստուգեն: Խոսքը թե՛ վերոնշյալ բալոնների, և թե՛ մեքենաների դեպքում է: Մեքենայի վարորդը պետք է տանի ստուգման, բայց, ցավոք սրտի, հիմնականում դա չեն անում, ինչն արդեն խախտում է սպառողի կողմից: Բացի այդ, լիցքավորողն էլ պետք է հետևի հատկապես  բալոնների վրա առկա մակնշմանը, որը տրվում է բալոնը ստուգող կազմակերպության կողմից: Մակնշման վրա նշվում է, թե երբ է բալոնը ստուգվել, նշվում են ժամկետները, թե որքան կարելի է օգտագործել: Բայց, ցավոք սրտի, լիցքավորման ժամանակ ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին: Սեփականատերն էլ դրան ուշադրություն չի դարձնում: Ըստ այդմ՝ արդեն կարելի է պատկերացնել հետևանքը: Չի բացառվում, որ նշված դեպքը ևս այդ ամենի հետևանքն է»,-ասաց Կ. Չիլինգարյանը:  
Մեր զրուցակցի կարծիքով՝ վերոնշյալ պարագայում չի բացառվում  նաև, որ գործ ունենք նույն խնդրի հետ, ինչը հաճախ հանդիպում է մեքենաների գազաբալոնների դեպքում ու հանգեցնում պայթյունների:

«Դա և՛ մաշվածությունն է, և՛ անորակությունը: Բացի այդ, հնարավոր է, որ բարձր ճնշում են տվել, որովհետև այսքան ժամանակ ես չէի լսել, որ ածխաթթու գազի բալոնը պայթի:  Այն նույն ճնշումը չունի, որն, օրինակ, ունի մեքենայի գազաբալոնը:  Բալոնը ստուգվում և թույլատրվում է շահագործել մասնավոր կառույցի կողմից, բայց ընդհանրապես անվտանգության հետ կապված ստուգումները պետք է իրականացնի ԱԻՆ-ը: Պետք է բացահայտի՝ խախտումներ կա՞ն, թե ոչ, հակահրդեհային իրավիճակն ինչպիսի՞ն է: Կամ, եթե օգտագործվում են ինչ-որ սարքավորումներ,  համապատասխանո՞ւմ են գործարանային տեսքին, թե ոչ»,-նկատեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ԱԻՆ-ը ոչ միայն առևտրի կենտրոններում, այլև խանութներում, սննդի կետերում ևս պետք է ստուգումներ իրականացնի:

«Կեմերովոյի հրդեհի դեպքում, ճիշտ է, այլ խնդիր էր, բայց նույն հարցն առաջացավ: Հակահրդեհային իրավիճակը չէր վերահսկվել, խախտումներ էին եղել, և դրա համար նման դեպք եղավ: Ցանկացած վայր, լինի սննդի օբյեկտ, թե առևտրի կենտրոն, ռիսկային են: Ածխաթթու գազի բալոնը գազավորված ջրերի համար են օգտագործում՝ ճնշում ստեղծելու համար: Այս պարագայում գարեջրի համար էր, ինչն այդքան էլ էական չէ: Գլխավորն այն է, որ պետք է սարքին և ստուգված լինեն այդ սարքավորումները:  Պետք է հետևություններ անեն: Ինչպես հակահրդեհային իրավիճակն են ստուգում տարբեր խանութներում, դրան էլ պետք է հետևեն նաև այլ կառույցների ստուգումները: Տեսեք՝ մեքենաների գազաբալոնները պայթյուն են առաջացնում, որովհետև  վերահսկողությունը մատների արանքով է իրականացվում:  Հիմա այդ առումով օրենք են խստացնում, թեպետ օրենքը կար, բայց չէր կիրառվում: Յուրաքանչյուր մարմին ուղղակի պետք է հստակ կիրառի օրենքը: Եթե կիրառվի՝ դժբախտ դեպքեր շատ հազվադեպ կգրանցվեն»,-եզրափակեց հ/կ նախագահը:

Աննա Բադալյան

ՀԿ նախագահ. «Լինի սննդի օբյեկտ, թե առևտրի կենտրոն, ռիսկային են՝ պետք է հետևություններ անեն»

Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Նախնականվարկածիհամաձայն՝պայթելէգարեջրիճնշումնապահովողածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնը։Պայթյունիհետևանքովստացածմարմնականվնասվածքներովհոսպիտալացվելէ 8 մարդ:

Քրեականգործը հարուցվել էՀՀքրեականօրենսգրքի 279-րդհոդվածի 2-րդմասի 2-րդկետով, այնէ՝անվտանգությանպահանջներինչհամապատասխանողապրանքներթողարկելըկամիրացնելը, աշխատանքներկատարելըկամծառայություններմատուցելը, որնանզգուշությամբվնասէպատճառելերկուկամավելիանձանցառողջությանը։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը Past.am-ի հետ զրույցում, խոսելով առհասարակ ոլորտում առկա խնդիրներից, նախ ընդգծեց, որ ընդհանրապես ճնշումով բալոնները ստուգվում են համապատասխան կառույցի կողմից:

«Մեքենաների գազաբալոնները ևս նման կերպ են ստուգվում: Ուղղակի խնդիրն այն է, որ բալոնները շահագործողները պետք է տանեն դրանք, ներկայացնեն, որ նոր ստուգեն: Խոսքը թե՛ վերոնշյալ բալոնների, և թե՛ մեքենաների դեպքում է: Մեքենայի վարորդը պետք է տանի ստուգման, բայց, ցավոք սրտի, հիմնականում դա չեն անում, ինչն արդեն խախտում է սպառողի կողմից: Բացի այդ, լիցքավորողն էլ պետք է հետևի հատկապես  բալոնների վրա առկա մակնշմանը, որը տրվում է բալոնը ստուգող կազմակերպության կողմից: Մակնշման վրա նշվում է, թե երբ է բալոնը ստուգվել, նշվում են ժամկետները, թե որքան կարելի է օգտագործել: Բայց, ցավոք սրտի, լիցքավորման ժամանակ ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին: Սեփականատերն էլ դրան ուշադրություն չի դարձնում: Ըստ այդմ՝ արդեն կարելի է պատկերացնել հետևանքը: Չի բացառվում, որ նշված դեպքը ևս այդ ամենի հետևանքն է»,-ասաց Կ. Չիլինգարյանը:  

Մեր զրուցակցի կարծիքով՝ վերոնշյալ պարագայում չի բացառվում  նաև, որ գործ ունենք նույն խնդրի հետ, ինչը հաճախ հանդիպում է մեքենաների գազաբալոնների դեպքում ու հանգեցնում պայթյունների:

«Դա և՛ մաշվածությունն է, և՛ անորակությունը: Բացի այդ, հնարավոր է, որ բարձր ճնշում են տվել, որովհետև այսքան ժամանակ ես չէի լսել, որ ածխաթթու գազի բալոնը պայթի:  Այն նույն ճնշումը չունի, որն, օրինակ, ունի մեքենայի գազաբալոնը:  Բալոնը ստուգվում և թույլատրվում է շահագործել մասնավոր կառույցի կողմից, բայց ընդհանրապես անվտանգության հետ կապված ստուգումները պետք է իրականացնի ԱԻՆ-ը: Պետք է բացահայտի՝ խախտումներ կա՞ն, թե ոչ, հակահրդեհային իրավիճակն ինչպիսի՞ն է: Կամ, եթե օգտագործվում են ինչ-որ սարքավորումներ,  համապատասխանո՞ւմ են գործարանային տեսքին, թե ոչ»,-նկատեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ԱԻՆ-ը ոչ միայն առևտրի կենտրոններում, այլև խանութներում, սննդի կետերում ևս պետք է ստուգումներ իրականացնի:

«Կեմերովոյի հրդեհի դեպքում, ճիշտ է, այլ խնդիր էր, բայց նույն հարցն առաջացավ: Հակահրդեհային իրավիճակը չէր վերահսկվել, խախտումներ էին եղել, և դրա համար նման դեպք եղավ: Ցանկացած վայր, լինի սննդի օբյեկտ, թե առևտրի կենտրոն, ռիսկային են: Ածխաթթու գազի բալոնը գազավորված ջրերի համար են օգտագործում՝ ճնշում ստեղծելու համար: Այս պարագայում գարեջրի համար էր, ինչն այդքան էլ էական չէ: Գլխավորն այն է, որ պետք է սարքին և ստուգված լինեն այդ սարքավորումները:  Պետք է հետևություններ անեն: Ինչպես հակահրդեհային իրավիճակն են ստուգում տարբեր խանութներում, դրան էլ պետք է հետևեն նաև այլ կառույցների ստուգումները: Տեսեք՝ մեքենաների գազաբալոնները պայթյուն են առաջացնում, որովհետև  վերահսկողությունը մատների արանքով է իրականացվում:  Հիմա այդ առումով օրենք են խստացնում, թեպետ օրենքը կար, բայց չէր կիրառվում: Յուրաքանչյուր մարմին ուղղակի պետք է հստակ կիրառի օրենքը: Եթե կիրառվի՝ դժբախտ դեպքեր շատ հազվադեպ կգրանցվեն»,-եզրափակեց հ/կ նախագահը:

Աննա Բադալյան

«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры