Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գագիկ Համբարյան. «Անտրամաբանական է 4 միլիոնանոց Հայաստանի մասին խոսել, երբ վերջին 10 տարիներին 350 հազարից ավելի մարդ հեռացել է Հայաստանից»

ПОЛИТИКА

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մի փոքր հոռետեսորեն է վերաբերվում այն փաստին, որ ընդդիմությանը կհաջողվի կանխել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելու գործընթացը, քանի որ ըստ նրա իշխանությունները շատ վաղուց էին պատրաստվել այս օրվան:

«Սահմանադրական բարեփոխում կոչված երևույթը, կազմակերպվել էր հենց նրա համար, որպեսզի երկրում վերարտադրվի Սերժ Սարգսյանի իշխանությունը:  Այսինքն, ամեն ինչ արվել է, որ Սերժ Սարգսյանը մնա թիվ մեկ քաղաքական գործիչը Հայաստանում: Եվ այս պայմաններում ես չեմ պատկերացնում, որ այս փուլում իշխանությունները գնան զիջումների»,- Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ, ողջ այդ ընթացքում ամեն ինչ արվեց, որպեսզի վարկաբեկեին ընդդիմությանը և այն մարգինալացնեին: Այդ ամենին հասնելու համար կիրառվեցին տարբեր մեթոդներ՝ ընդդիմադիր հայտնի գործիչներին որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ պիտակավորելով և հասարակության մի ստվար զանգվածի մոտ կարծիք ձևավորվեց, թե ընդդիմություն չկա և բոլորը ծախված են:

«Հասարակությունը շատ մեծ հիասթափություն ապրեց, երբ 2015 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանի շուրջ հավաքվեց կրիտիկական զանգված, բայց երկրում «թավշյա» հեղափոխություն անել այդպես էլ չհաջողվեց: Այս ամենից հետո հասարակության մոտ այն կարծիքը ձևավորվեց, թե իշխանությունների դեմ խաղ չկա և հնարավոր չէ այս իշխանությունների դեմ պայքարել»,- ասաց Գ. Համբարյանը:

Պատմական էքսկուրս կատարելով նորանկախ Հայաստանի քաղաքական կյանքում անցած տարիներին տեղի ունեցած քաղաքական գործընթացների և ձևավորված ընտրական «ավանդույթների» վրայով, քաղաքագետը նշեց, որ թե՛ 1995 թ.-ի ԱԺ կեղծված ընտրությունների արդյունքների ներկայացումը, թե՛ 1996 թ.-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյուքների բացահայտ կեղծումը, երբ ժողովրդի քվեները Վազգեն Մանուկյանի ձեռքից խլեցին և տվեցին Լևոն Տեր-Պետրոսյանին,  ՀՀ Սահմանադրության ընդունման արդյունքների կեղծումը և այլն, ձևավորել են այնպիսի մթնոլորտ, որ ժողովուրդը կարծում է, որ իրենից ոչինչ կախված չէ և իշխանություններն ինչ ցանկանան կարող են անել:

Գ. Համբարյանի դիտարկմամբ մեր երկիրն այսօր այնքան ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է գտնվում, այնքան շատ են արտաքին քաղաքական մարտահրավերները, որ 2022 թ.-ին կայանալիք ընտրությունների վրա հույս դնելը մի փոքր կոռեկտ չէ:  
«Մինչ 2022 թ.-ը Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն, թե ինչպես կարելի է Հայաստանը փրկել կործանումից: Եվ անտրամաբանական է խոսել 4 միլիոնանոց Հայաստանի մասին, երբ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում 350 հազարից ավելի մարդ     է հեռացել Հայաստանից: Եվ այս պայմաններում մեր իշխանությունները պետք է ոչ թե ընդդիմության նկատմամբ հակաքայլեր ձեռնարկեն, այլ լուծումներ առաջարկեն այն բոլոր խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնում է ընդդիմությունը: Նորից եմ կրկնում, որ ես հույս չունեմ, որ Նիկոլ Փաշինյանին կամ որևէ այլ ընդդիմադիր քաղաքական գործչի կհաջողվի կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը, քանի որ սա շատ լավ գրված սցենար և բեմադրություն է, որի հեղինակները նստած էին Բաղրամյան 26-ում: Եվ շրջանառության մեջ դրվող բոլոր կեղծ օրակարգերն ու Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցվող տարբեր դիֆերամբները նպատակ ունեին այն կարծիքը ձևավորել, որ Սերժ Սարգսյանը ոչ թե մարդ է, այլ մեսիա»,- ասաց Գ. Համբարյանը:   

Քաղաքագետի կարծիքով այս ամենին դիմագրավելու համար ընդդիմությունը բավականին ուշ սկսեց պատրաստվել, ինքնամաքրվել և շարժում սկսել: Ուստի հնարավոր չէ պատկերացնել, որ այնուամենայնիվ կհավաքվի այն կրիտիկական զանգվածը, որը Սերժ Սարգսյանին կստիպի հետ կանգնել իր կողմից պլանավորած երրորդ ու վերջնական քայլից:

«Ես մտավախություն ունեմ, որ անհաջողությունը հասարակության մոտ կրկին ապատիա կառաջացնի և հոռետեսությունն ավելի կխորանա, քանի որ ինչպես նախկինում տեսել ենք անհաջողություններից հետո ընդդիմության ներսում սկսվում է վհուկների որսը: Ընդդիմադիրները սկսում են «պարզել», թե ում պատճառով պլանները ձախողվեցին: Ի դեպ, իշխանություններն էլ իրենց հերթին են նպաստում, որպեսզի ապատիկ տրամադրությունները տարածվեն, քանի որ ոչ թե ուշի-ուշով հետևում են, թե ընդդիմությունը ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերի մասին ինչ քննադատական տեսակետներ է արտահայտում, այլ բավականին ամորֆ ու անտարբեր վերաբերմունք են դրսևորում այդ ամենի հանդեպ: Մինչդեռ եվրոպական երկրներում ընդդիմությունն օգնում է իշխանություններին ավելի օպերատիվ և նպատակային գործել և շտկել սեփական սխալները: Մինչդեռ մեզ մոտ դեռևս նման մշակույթ չկա»,- ասաց Գ. Համբարյանը:

Քաղաքագետի կարծիքով հերթական կեղծ օրակարգը ձևավորվեց Արմեն Սարգսյանի երդմնակալության շուրջ և ողջ մամուլի ուշադրությունը շեղվեց այդ ուղղությամբ, իսկ Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ ամեն ինչ կանցնի լուռ ու հնազանդ միջավայրում:

«Քիչ թե շատ գրագետ ցանկացած մարդ գիտի, որ մենք ոչ թե վարչապետ, այլ՝ սուպերվարչապետ ենք ունենալու և այն ֆունկցիաները, որն այն ժամանակ ուներ երկրի նախագահը, հիմա ունենալու է վարչապետը, բայց ես համոզված եմ, որ վարչապետի ընտրության օրերին այս մասին մամուլը գրեթե կլռի»,- ասաց Գ. Համբարյանը:  

Արմինե Գրիգորյան

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ