ՀՀԿ-ական արտոնյալները չե՞ն փոխարինվի «Ելք»-ականներով. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հասարակությունը որքանո՞վ կարող է համոզված լինել, որ նախկին ՀՀԿ-ի արտոնյալ խմբերը չեն փոխարինվի նոր կառավարությանը մոտ կանգնած մեկ այլ արտոնյալ խմբերով: Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը նշում է, որ եթե նման բան տեղի ունենա, ինքն առաջինը կբարձրաձայնի այդ մասին: «Դեռևս որևէ նման հիմնավորված փաստ չկա, և որևէ մեկը չի կարող ասել, թե «Ելք»-ի այս անդամին փոխկապակցված անձը, մյուս կուսակցությունների ներկայացուցիչներից ավելի արտոնյալ կարգավիճակում է հայտնվել»,- ասաց ավագանու անդամը: Խոսելով Վանաձորի առաջիկա ավագանու նիստին իրենց կողմից առաջարկվելիք առաջնահերթ հարցերի մասին՝ Մարուքյանը հավաստիացրեց որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա որևէ քաղաքական հարց չեն բարձրացնելու: Խոսելով Վանաձորի մասին՝ Մարուքյանն ասաց. «Հեքիաթային խոստումներ էին տալիս, հետո ասում էին՝«մենք այդպես չէինք ասել, ուրիշ բան էինք ասել»: Հիմա այդ անարդյունավետ կառավարման, խոստումների չիրականացման հետ կապված բոլոր պատասխանները հանրապետականներն իրենց իշխող թիմի հետ միասին պետք է տան: ԵՎ ինչքան էլ լ Դաշնակցության և ՀՎԿ-ի կողմից հայտարարվել է, որ իրենք միացել են ժողովրդական շարժմանը, բայց նրանց կողմից ՀՀԿ-ի հետ ստորագրած համագործակցության հուշագիրը որևէ կերպ չի չեղարկվել: Դրանով պայմանավորված՝ իրենք քաղաքի կառավա րումը ստանձնած այն մեծամասնությունն են, որը պատասխանատու է Վանաձորի ներկա վիճակի համար»,- ասաց Ք. Մարուքյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում