Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աբսուրդ որոշումներ, անտրամաբանական ծախսեր. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության նոր ղեկավարության առջև ծառացած խնդիրների թվում կարելի է մի քանի կարևորագույն հարց առանձնացնել, որին, ըստ էներգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանի, հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել: Այդ հարցերի ցանկում կարելի է մատնանշել էլեկտրաէներգիայի և գազի սակագների որոշման մեթոդաբանությունը, էլեկտրաէներգիայի սպառման գործընթացի ուսումնասիրում և կարգավորում և այլն:

Է. Սահակյանի դիտարկմամբ, թվարկված բոլոր հարցերն էլ ուսումնասիրության կարիք ունեն, սակայն պակաս կարևոր չէ նաև էներգետիկ համակարգի անվտանգության ապահովման նոր հայեցակարգի մշակումը: Այն թույլ կտա իրական պատկերացում կազմել այն էներգահամակարգի մասին, որը մենք պետք է ունենանք և՛ այսօր, և՛ վաղը, և՛ ապագայում:

«Հարկավոր է հիմնել մի այնպիսի համակարգ, որը համահունչ է և համապատասխանում է Հայաստանի կարողություններին, պահանջվող սպառման մակարդակին, աշխարհագրական դիրքին, կլիմայական պայմաններին, հարևան երկրների հետ ունեցած փոխհարաբերություններին: Ի դեպ, նման հայեցակարգ ժամանակին մշակվել  է և 2013–ին հաստատվել է ՀՀ նախագահի կողմից, սակայն այդ ծավալուն փաստաթղթում կան մի շարք թերություններ, անճշտություններ, որի պատճառով այն չի կարելի ընդունելի համարել: Այնտեղ հաշվի առնված չեն Հայաստանի հնարավորությունները և իրականում այն համահունչ չէ մեր երկրին»,– ասաց Է. Սահակյանը:

Փորձագետի կարծիքով, հայեցակարգում ներառված միայն մեկ դրույթին ծանոթանալն արդեն իսկ բավարար է հասկանալու համար այդ հայեցակարգի անհամատեղելի լինելու հանգամանքը Հայաստանի հնարավորություններին: Խոսքը վերոնշյալ հայեցակարգում որպես նպատակ հայտարարված արտահանման կողմնորոշում ունեցող և տնտեսապես արդյունավետ գործող էներգահամակարգ ստեղծելուն է վերաբերում, որն ըստ Է. Սահակյանի` անհնարին է, քանի որ մեր երկրի հնարավորությունները թույլ չեն տալիս նման համակարգ ստեղծել: 

«Հայաստանի նման երկիրը արտահանման կողմնորոշում ունենալու կարողություններ չունի: Եվ այդ պայմաններում հայեցակարգի այդ դրույթն, անկեղծ ասած, հասկանալի չէ: Պարզ չէ, թե նման կարողություններ չունեցող երկիրն ինչպես պետք է արտահանման կողմնորոշում ունենա: Եվ այդ երևակայական նպատակը լուրջ ընդունելու արդյունքում ներկայում նախատեսվում է կառուցել երկու բարձր լարման գծեր, մեկը` դեպի Վրաստան, մյուսը՝ Իրան: Բայց դրանց հզորություններն այնքան մեծ են, որ տեսանելի ապագայում դրանք միանշանակ պետք չեն լինելու մեր երկրին: Այս գծերի գումարային հզորությունն ավելի քան 2000 ՄՎտ է և դրանց կառուցման համար Հայաստանը մոտ կես միլիարդ դոլար վարկ է վերցրել: Բայց աբսուրդն այն է, որ այդ ծրագիրն այնքան անարդյունավետ է, որ դրանից ստացվելիք օգուտը Հայաստանը, եթե չասենք ընդհանրապես չի կարողանա տեսնել, ապա գոնե առաջիկա 100 տարիների ընթացքում միանշանակ չի տեսնի»,– ասաց Է. Սահակյանը: 

Նշենք նաև, որ նմանատիպ անարդյունավետ ծախսերը սակագնի աճի տեսքով մատուցվելու են ժողովրդին և փոխհատուցվելու են սպառողների կողմից: Ու ստացվում է, որ նմանատիպ անտրամաբանական քայլերի պատճառով հետագայում տուժում է սպառողը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ Եկեղեցու զանգերի կոչնակով Գյումրիից երթը մեկնարկեց Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch