Իշխանության ներսի «ցեցը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գերատեսչությունը չի խրախուսում և չի էլ մերժում դրամահավաքը. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադեկվատության կորուստ. դա արդեն տեսել ենք ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ո՞ւմ են ուզում Արցախի նախագահի թեկնածու առաջադրել «Սասնա ծռերը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները

 Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Հակառակորդը ապրիլից շփման գծին շատ մոտ գտնվող տարածքներ է տեղափոխել մեծ քանակությամբ ստորաբաժանումներ, սակայն նրանց մշտական տեղակայման վայրն այդտեղ չէ: Առ այսօր այդ ստորաբաժանումները հետ չեն քաշել: Պարբերաբար այնտեղ ինչ-որ տեղաշարժեր են իրականացվում, ինչպես նաև ցուցադրական զորավարժություններ: Այսինքն՝ ամեն կերպ ցանկանում են մեզ ահաբեկել, սակայն` դեռևս ցուցադրական ձևով: Մենք բացարձակ չենք տրվում նրանց ահաբեկումներին և Արցախի պաշտպանության բանակը կատարում է համապատասխան բոլոր քայլերը, որպեսզի հակառակորդը գայթակղության չդիմի: Մենք պետք է հավասարակշռված և լուրջ վերաբերենք այդ ամենին և չմտածենք, որ սա պարզապես տեղեկատվություն է ու ընդամենը ներքին իրավիճակի պատճառով է արվում: Մեր ներքին իրավիճակը շատ հանգիստ է` չնայած վերջին օրերին մի քանի սադրանք եղավ»,- ընդգծեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:

Արցախի ՊԲ-ի կողմից հակառակորդի ակտիվության կասեցման վերաբերյալ Դավիթ Բաբայանը նշեց, որ Արցախը միշտ պատրաստ է դիմակայելու:

«Հակառակորդը գիտի, որ մենք միշտ պատրաստ ենք, և արկածախնդրության չեն դիմում: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք, քանի որ Ադրբեջանն այն երկիրն է, որ իր էությամբ ահաբեկչական է ու այդ երկրից ամեն ինչ սպասելի է»,- շեշտեց Բաբայանը:

Նրա խոսքով, հնարավոր է, որ ադրբեջանցիներն օգտվեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության փաստից, որ մարդկանց ուշադրությունը գուցե այդ կողմ սևեռված լինի: ԱՀ նախագահի մամուլի խոսնակը չբացառեց, որ այդ պարագայում հնարավոր են հակառակորդի սադրանքների ավելի ուժեղացումներ ու սրացումներ:

Լիլիթ Դեմուրյան

website by Sargssyan