Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բացահայտ անհանդուրժողականություն և անգամ թշնամանք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԶԼՄ–ների կողմից հրապարակված հոդվածները, տեսանյութերը, որոնք նոր իշխանության գործունեության վերաբերյալ որևէ քննադատություն են պարունակում, սոցիաական ցանցերում սուր հակազդեցության են արժանանում: Առկա ընդհանուր իրավիճակի մասին խոսելով` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ երեք գործոն առանձնացրեց: 

«Պետք է հաշվի առնենք, որ տեղի է ունեցել հեղափոխություն. նախևառաջ` գոյություն ունի հաղթած հեղափոխականների մի խավ, որը վայելում է ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Երկրորդ` գոյություն ունի պարտված քաղաքական ուժ, որը քաղաքական և ինֆորմացիոն դաշտում շարունակում է բավականին ուժեղ դիրքեր ունենալ: Երրորդ` գոյություն ունի ընդդիմություն, որն անտեսված է եղել Սերժ Սարգսյանի ժամանակ, մեծ հաշվով` անտեսված է նաև նոր իշխանության կողմից: Նշված երեք կողմերն էլ սոցիալական ցանցերի և ԶԼՄ–ների միջոցով միմյանց քննադատելու հնարավորություն ունեն: Բայց պետք է ընդգծենք, որ խոսքն արդեն բացահայտ անհանդուրժողականության և անգամ թշնամանքի մասին է, որը պետք է հաղթահարել: Անհանդուրժողականության մթնոլորտը շատ է թեժացել և իրավիճակը հաղթահարելուն ուղղված առաջին նախաձեռնությունը պետք է լինի իշխանության կողմից»,–ասաց Աշոտ Մելիքյանը:

Նրա կարծիքով` ստեղծված իրավիճակում իրենց դերն ունեն անձամբ վարչապետի կողմից արված որոշ արտահայտություններ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր որոշ հեռուստաընկերությունների «հակապետական քարոզչության» մասին: 

«Ըստ իս` Նիկոլ Փաշինյանը, համարելով գործընկեր, ԶԼՄ ներկայացուցիչների հետ շարունակում է խոսել և շփվել այնպես, ինչպես «Հայկական ժամանակ»–ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կամ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը կխոսեր: Մինչդեռ`վարչապետի շուրթերից այդ կոչերն ու գնահատականները արդեն այլ երանգով ու այլ կերպ են հնչում: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը կարող են քայլեր ձեռնարկել, որ սոցցանցերում ու ԶԼՄ–ներում շիկացած մթնոլորտը մեղմվի: Վարչապետին շրջապատող երիտասարդ քաղաքական գործիչներին էլ պետք է հանդուրժողականություն ցուցաբերելու կոչ անեմ: Հատկապես, որ կրթություն են ստացել արտերկրում, որտեղ պետք է տեսած լինեն ԶԼՄ–ների նկատմամբ առկա հանդուրժողական վերաբերմունքը: ԶԼՄ–ների սուրբ պարտականությունն է քննադատաբար մոտենալ ցանկացած իշխանության գործունեությանը: Շատ կարևոր է, որ հանդուրժողականության նախաձեռնությունը լինի իշխանամերձ շրջանակներից: Մյուս կողմից` տեսնում ենք պարտված քաղաքական ուժի ակտիվությունը, պայքարն ինֆորմացիոն դաշտում, որն ունի շատ հստակ քաղաքական ենթատեքստ: Ցավոք, քաղաքական ուժերն իրենց պայքարի մեջ փորձում են օգտագործել լրատվամիջոցներին»,–ասաց մեր զրուցակիցը` նկատելով, որ, այդուհանդերձ, հնչեցված խոսքերը չպետք է հասարակության մեջ անհանդուրժողականության և տարբեր հարթակներում հաշիվներ պարզելու հետևանք դառնան:

«Բոլոր նախորդ իշխանությունների ժամանակ քննադատական խոսքը սվիններով է ընդունվել: Այդ անհանդուրժողականությունն իշխանական ատյաններից իջել է դեպի հասարակություն: Ցավոք, նաև հասարակ քաղաքացին է ցանկացած քննադատական խոսք շատ հիվանդագին ու շատ հաճախ նաև թշնամաբար ընդունում: Այստեղ նոր իշխանություններն անելիք ունեն: Բայց բացի իշխանության նախաձեռնություններից, մյուս կողմերը ևս պետք է հասկանան, որ նոր իշխանությունները լուծելու բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեն, և նրանք շատ հաճախ կարող են սխալվել: Ավելին` նրանք այդ քննադատական խոսքի կարիքն ունեն: Թպետ, եթե այդ խոսքը քաղաքական ենթատեքստ ունի և զուտ վատաբանելու համար է, իհարկե, կարող է և հակադարձ ալիք բարձրացնել: Մեծ հաշվով` այդ կառուցողական մոտեցումը և շիկացած մթնոլորտը մեղմացնելու ցանկությունը պետք է լինի և՛ իշխանության, և՛ ընդդիմախոսների կողմից: Բարի կամքի դրսևորումներ պետք է ակնկալենք: Եթե այդ դրսևորումները չլինեն, այս ամենը շարունակվելու է, և յուրաքանչյուր փոքր առիթ փոթորկի է հանգեցնելու, ինչը ո՛չ իշխանություններին է պետք, ո՛չ հասարակությանը և ո՛չ էլ այն ուժին, որն առայժմ չի համակերպվել իր պարտության հետ»,–ընդգծեց ԽԱՊԿ նախագահը: 

Ինչ վերաբերում է «ֆեյքերին» և, այսպես կոչված, ֆեյքային անհանդուրժողականությանը, Ա. Մելիքյանը նկատեց. «Ֆեյքերը սահման չունեն: Աշխարհում էլ առայժմ միանշանակ լուծումներ չկան այդ առումով: «Ֆեյքերն» անթույլատրելի են քաղաքակիրթ հարաբերությունների և ինֆորմացիոն դաշտի համար, բայց մյուս կողմից տեխնոլոգիայի առումով նրանց դիմակայելը հեշտ չէ: Թեև այժմ փաստերի ստուգման միջոցով պարզեցում մտցնելու փորձ է արվում, բայց պետք է հաշվի նստենք այն իրողության հետ, որ երևույթն առկա է: Համապատասխան մոտեցումներ պետք է ցուցաբերենք, տարբերակները բազմաթիվ են` արգելափակել, արհամարհել, չնկատել և այլն: «Ֆեյքերն» էֆեկտիվ են գործում հատկապես դիլետանտ մարդկանց պարագայում: Այսինքն` երբ ճիշտն ու սուտը խառնվում են, իսկ այդ մարդիկ չեն կարողանում դիմակայել մանիպուլյացիաներին: Իսկ ովքեր սոցիալական ցանցերից օգտվելու մեծ փորձառություն ունեն, բավականին հաջող դիմակայում են: Երբ տարիներ անց մեր հանրության մոտ մեդիագրագիտությունը կխորանա, «ֆեյքերն» ավելի շատ կբացահայտվեն քաղաքացու կողմից»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էրՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրըՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր ԿամենդատյանԸնտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանՎրեժխնդրությո՞ւն, թե՞ պետական կառավարում. ո՞ւր է գնում ՀայաստանըԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ»Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև ՖախուրյանըԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանԻրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացել«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Հուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասինՄիկոյան փողոցում շղթայական ավտnվթար է տեղի ունեցելԻննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը