Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բացահայտ անհանդուրժողականություն և անգամ թշնամանք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԶԼՄ–ների կողմից հրապարակված հոդվածները, տեսանյութերը, որոնք նոր իշխանության գործունեության վերաբերյալ որևէ քննադատություն են պարունակում, սոցիաական ցանցերում սուր հակազդեցության են արժանանում: Առկա ընդհանուր իրավիճակի մասին խոսելով` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ երեք գործոն առանձնացրեց: 

«Պետք է հաշվի առնենք, որ տեղի է ունեցել հեղափոխություն. նախևառաջ` գոյություն ունի հաղթած հեղափոխականների մի խավ, որը վայելում է ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Երկրորդ` գոյություն ունի պարտված քաղաքական ուժ, որը քաղաքական և ինֆորմացիոն դաշտում շարունակում է բավականին ուժեղ դիրքեր ունենալ: Երրորդ` գոյություն ունի ընդդիմություն, որն անտեսված է եղել Սերժ Սարգսյանի ժամանակ, մեծ հաշվով` անտեսված է նաև նոր իշխանության կողմից: Նշված երեք կողմերն էլ սոցիալական ցանցերի և ԶԼՄ–ների միջոցով միմյանց քննադատելու հնարավորություն ունեն: Բայց պետք է ընդգծենք, որ խոսքն արդեն բացահայտ անհանդուրժողականության և անգամ թշնամանքի մասին է, որը պետք է հաղթահարել: Անհանդուրժողականության մթնոլորտը շատ է թեժացել և իրավիճակը հաղթահարելուն ուղղված առաջին նախաձեռնությունը պետք է լինի իշխանության կողմից»,–ասաց Աշոտ Մելիքյանը:

Նրա կարծիքով` ստեղծված իրավիճակում իրենց դերն ունեն անձամբ վարչապետի կողմից արված որոշ արտահայտություններ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր որոշ հեռուստաընկերությունների «հակապետական քարոզչության» մասին: 

«Ըստ իս` Նիկոլ Փաշինյանը, համարելով գործընկեր, ԶԼՄ ներկայացուցիչների հետ շարունակում է խոսել և շփվել այնպես, ինչպես «Հայկական ժամանակ»–ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կամ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը կխոսեր: Մինչդեռ`վարչապետի շուրթերից այդ կոչերն ու գնահատականները արդեն այլ երանգով ու այլ կերպ են հնչում: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը կարող են քայլեր ձեռնարկել, որ սոցցանցերում ու ԶԼՄ–ներում շիկացած մթնոլորտը մեղմվի: Վարչապետին շրջապատող երիտասարդ քաղաքական գործիչներին էլ պետք է հանդուրժողականություն ցուցաբերելու կոչ անեմ: Հատկապես, որ կրթություն են ստացել արտերկրում, որտեղ պետք է տեսած լինեն ԶԼՄ–ների նկատմամբ առկա հանդուրժողական վերաբերմունքը: ԶԼՄ–ների սուրբ պարտականությունն է քննադատաբար մոտենալ ցանկացած իշխանության գործունեությանը: Շատ կարևոր է, որ հանդուրժողականության նախաձեռնությունը լինի իշխանամերձ շրջանակներից: Մյուս կողմից` տեսնում ենք պարտված քաղաքական ուժի ակտիվությունը, պայքարն ինֆորմացիոն դաշտում, որն ունի շատ հստակ քաղաքական ենթատեքստ: Ցավոք, քաղաքական ուժերն իրենց պայքարի մեջ փորձում են օգտագործել լրատվամիջոցներին»,–ասաց մեր զրուցակիցը` նկատելով, որ, այդուհանդերձ, հնչեցված խոսքերը չպետք է հասարակության մեջ անհանդուրժողականության և տարբեր հարթակներում հաշիվներ պարզելու հետևանք դառնան:

«Բոլոր նախորդ իշխանությունների ժամանակ քննադատական խոսքը սվիններով է ընդունվել: Այդ անհանդուրժողականությունն իշխանական ատյաններից իջել է դեպի հասարակություն: Ցավոք, նաև հասարակ քաղաքացին է ցանկացած քննադատական խոսք շատ հիվանդագին ու շատ հաճախ նաև թշնամաբար ընդունում: Այստեղ նոր իշխանություններն անելիք ունեն: Բայց բացի իշխանության նախաձեռնություններից, մյուս կողմերը ևս պետք է հասկանան, որ նոր իշխանությունները լուծելու բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեն, և նրանք շատ հաճախ կարող են սխալվել: Ավելին` նրանք այդ քննադատական խոսքի կարիքն ունեն: Թպետ, եթե այդ խոսքը քաղաքական ենթատեքստ ունի և զուտ վատաբանելու համար է, իհարկե, կարող է և հակադարձ ալիք բարձրացնել: Մեծ հաշվով` այդ կառուցողական մոտեցումը և շիկացած մթնոլորտը մեղմացնելու ցանկությունը պետք է լինի և՛ իշխանության, և՛ ընդդիմախոսների կողմից: Բարի կամքի դրսևորումներ պետք է ակնկալենք: Եթե այդ դրսևորումները չլինեն, այս ամենը շարունակվելու է, և յուրաքանչյուր փոքր առիթ փոթորկի է հանգեցնելու, ինչը ո՛չ իշխանություններին է պետք, ո՛չ հասարակությանը և ո՛չ էլ այն ուժին, որն առայժմ չի համակերպվել իր պարտության հետ»,–ընդգծեց ԽԱՊԿ նախագահը: 

Ինչ վերաբերում է «ֆեյքերին» և, այսպես կոչված, ֆեյքային անհանդուրժողականությանը, Ա. Մելիքյանը նկատեց. «Ֆեյքերը սահման չունեն: Աշխարհում էլ առայժմ միանշանակ լուծումներ չկան այդ առումով: «Ֆեյքերն» անթույլատրելի են քաղաքակիրթ հարաբերությունների և ինֆորմացիոն դաշտի համար, բայց մյուս կողմից տեխնոլոգիայի առումով նրանց դիմակայելը հեշտ չէ: Թեև այժմ փաստերի ստուգման միջոցով պարզեցում մտցնելու փորձ է արվում, բայց պետք է հաշվի նստենք այն իրողության հետ, որ երևույթն առկա է: Համապատասխան մոտեցումներ պետք է ցուցաբերենք, տարբերակները բազմաթիվ են` արգելափակել, արհամարհել, չնկատել և այլն: «Ֆեյքերն» էֆեկտիվ են գործում հատկապես դիլետանտ մարդկանց պարագայում: Այսինքն` երբ ճիշտն ու սուտը խառնվում են, իսկ այդ մարդիկ չեն կարողանում դիմակայել մանիպուլյացիաներին: Իսկ ովքեր սոցիալական ցանցերից օգտվելու մեծ փորձառություն ունեն, բավականին հաջող դիմակայում են: Երբ տարիներ անց մեր հանրության մոտ մեդիագրագիտությունը կխորանա, «ֆեյքերն» ավելի շատ կբացահայտվեն քաղաքացու կողմից»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer