Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Խու­սա­փել ծայ­րա­հեղ փոր­ձար­կում­նե­րից. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրական բարեփոխումների շրջանակներում քննարկվում է հանրապետության մակարդակով ռեյտինգային համակարգի անցման հնարավորությունը: Քննարկվում է նաև անցողիկ շեմը 1 տոկոսով իջեցնելու հարցը` կուսակցությունների դեպքում առաջարկվում է դարձնել 4, դաշինքների դեպքում` 6 տոկոս:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանն անցողիկ շեմն իջեցնելու առաջարկը դրական է համարում:

«Խնդիրը հետևյալն է. քաղաքական կուսակցությունները դեռևս կայացած չեն, իսկ ներկա իրավիճակում իրենց ապագան ավելի է խճճվում: Պարզ չէ, թե ով ինչ դեր կարող է ունենալ: Ըստ իս` անցողիկ շեմն իջեցնելու հնարավոր փոփոխությունը շատ լավ է, որովհետև մենք կունենանք տարբեր կուսակցությունների ներկայացվածություն: 

Գլոբալ առումով տարիներ շարունակ ընդդիմությունը մեկ խնդիր է դրել`օրենքի և իրավունքի գերակայությունը: Այսինքն` նորմալ ընտրություններ անցկացնելու խնդիր է դրել, և որ ընդունվող օրենքները պարտադիր չլինեն միայն ինչ-որ մի մասի համար, իսկ արտոնյալների համար` ձևական բնույթ կրեն: Հույս ունեմ, որ հիմա օրենքի գերակայության իմաստով դաշտը կմաքրվի, և կգանք մի իրավիճակի, որի ընթացքում ձախական, աջական կուսակցություններ կտեսնենք և ավելի գաղափարական պայքարի դաշտ կտեսնենք: Գաղափարական տարբեր ուղղությունների զարգացման համար խորհրդարան ոտք դնելը շատ կարևոր է: Խորհրդարանում խմբակցություն կամ ձայն չունենալու դեպքում հանրային դաշտում երևալը մեզ մոտ շատ դժվար է»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Ա. Կիրակոսյանը` հավելելով, որ առաջարկվող փոփոխությունը նպաստելու է կուսակցությունների կայացմանը:

Ա. Կիրակոսյանը չի կիսում այն կարծիքները, թե անցողիկ շեմը իջեցնելը ճիշտ չէ: Ըստ նրա` յուրաքանչյուր չկայացած կուսակցություն կայանալու նպատակով կարող է հայտնվել խորհրդարանում, ինչը ոչ թե բացասական երևույթ է, այլ շատ լավ է ու ճիշտ. «Բոլոր կուսակցություններում, ըստ էության, որպես գաղափարական, մի քանի հոգու գիտենք: Այսօր ՀՀԿ-ն դեմ է խոսում այս ամենին, բայց իրենք էլ են խոստովանում, որ իրենց գաղափարական կորիզը խորհրդարանում հազիվ թե 10 հոգի լինի: Մնացածը, այսպես ասած, քվեարկող մեքենա են: Իսկ որքան հասարակության տարբեր սեգմենտներ ներգրավված լինեն, որքան տարբեր գաղափարներ ներկայացնողներ լինեն, այնքան հետաքրքիր և արդյունավետ կլինի»:

Ինչ վերաբերում է հանրապետության մակարդակով ռեյտինգային համակարգին անցնելու առաջարկներին, մեր զրուցակիցը նախ ընդգծեց.

«Հարցը բարդ է` բոլոր ժամանակների համար լավագույն լուծում չկա: Մեծ իմաստով ես ռեյտինգային համակարգը հեռանկարային եմ համարում, բայց ինչպես տեսանք նախորդ ընտրություններում, այն ուղղակի դարձավ օլիգարխներին ներքաշելու մեթոդ, որ շահագրգռված լինեն ու փող դնեն: Հիմա վերոնշյալ պարագայում հարցն իսկապես քաղաքական մոտեցումների դաշտում է: Այսինքն` ինչպե՞ս են կուսակցությունները պատկերացնում, ինչպես են իրենց տեսնում այդ պարագայում: Մյուս կողմից էլ կա վտանգ, որ կունենանք մի իրավիճակ, ըստ որի` մարդիկ ընտրություն կկատարեն միայն կուսակցության լիդերով, իսկ մնացած ցուցակը բացարձակ կարևոր չի լինի: Բայց այդ համակարգի մեջ լավ պոտենցիալ կա. մարդիկ ուղղակի ընտրության հնարավորություն ունեն, կա նաև ներկուսակցական դեմոկրատիայի հանգամանքը. այսինքն`առաջին շարքերում ընդգրկում եմ ոչ թե նրանց, ովքեր ինձ հավատարիմ են ու դուր են գալիս, այլ նրանց, ովքեր հանրության մեջ վստահություն են վայելում: Մեծ հաշվով` առաջնաին խնդիրը ընտրական գործընթացներում փողի ազդեցության նվազեցումն է: Կարծում եմ` ամբողջովին ծայրահեղ փորձարկումներ պետք է չանենք»,-ասաց նա` ընդգծելով, որ ինչ-որ ձևով ռեյտինգային համակարգը պետք է մնա` խոսքը առաջարկվող հանրապետության մակարդակով ռեյտինգայինի ներդրման մասին է:

Դիտարկմանը, թե արդյո՞ք ընտրողի համար դժվարություն չի առաջանա հանրապետության մակարդակով ռեյտինգայինի դեպքում, մեր զրուցակիցը պատասխանեց. 

«Չեմ կարծում, թե էական խնդիր կլինի, որովհետև մեր երկիրն այդքան մեծ չէ ու քաղաքական դաշտում երևալու մեծ խնդիր չեմ տեսնում: Այսինքն` մեր քաղաքական գործիչները տեսանելի են և ընտրողին թերագնահատել չարժե: Հակառակը` մի քիչ պետք է, որ ընտրողն էլ շահագրգռված լինի, հասկանա` ով է, ինչ է ներկայացվող անձը: Իսկ առկա համակարգը նեղացնում է գաղափարական, մարդկային ռեսուրսի խնդիրները»:

Նրա խոսքով` ամենավատ Ընտրական օրենսգրքով էլ կարող ենք լավ ընտրություններ անցկացնել, որտեղ բարդ տեխնիկական դրույթներ չեն լինի: Արտակ Կիրակոսյանը նշեց, որ մեզ մոտ հիմնական խնդիրներից են ադմինիստրատիվ ռեսուրսը, բռնությունը, ընտրակաշառքը:

«Խնդիրը նշվածների բացառումն է: Դրանք պետք է օրենսդրությամբ ու քաղաքական կամքով լուծվեն, հիմնականում իրավապահ համակարգի միջոցով, որովհետև նշվածները կազմակերպված հանցավորության տեսակներ են: Պետք է ռեալ օպերատիվ աշխատանք կատարվի: Օրինակ` օրենսդրական որևէ փոփոխություն չի օգնի, որ ընտրակաշառքները բացառվեն: Պրակտիկան ինչպիսի՞ն է. ասում ենք` ընտրակաշառքներ են եղել, ասում են` կոնկրետ մարդկանց ցույց տվեք: Սա մոտավորապես նույնն է, որ, օրինակ, թմրանյութերի հետ կապված հանցավորության դեմ պայքարում սկսես ամենավերջից` թմրանյութերից կախվածության մեջ գտնվողից: Այդպես չի ստացվի: Պետք է օպերատիվ աշխատանք լինի, ըստ որի` կհայտնաբերվեն կաշառքի ձևավորման որջերը»,-ասաց նա` ավելացնելով, որ այդ առումով իրավապահ մարմինների ներկայիս գործողությունները հույս են ներշնչում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ