Քաղաքացին մեղադրվում է ՊՆ-ում զինծառայողներին բնակարանային հաշվառման վերցնելու հարցի լուծման համար քաղաքացուց 4000 դոլար վերցնելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքացի Նարեկ Ավետիսյանը մեղադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում բնակարանային հաշվառման վերցնելու հարցի լուծման համար քաղաքացուց կաշառք վերցնելու մեջ:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել դատավոր Արման Հովհաննիսյանի վարույթ:
Նարեկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ Սուրեն Շարյանից խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս հորը՝ Գագիկ Շարյանին ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում բնակարանային հաշվառման վերցնելու հարցի լուծման համար գումար մուծելու պատրվակով, 2016թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարչական շենքի մոտ Սուրեն Շարյանից մաս-մաս վերցրել է 4000 ԱՄՆ դոլար գումար: