Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Խաչիկ Չալիկյան. «Այն, ինչ արված է, դրական է. ինձ մտահոգում է չարվածը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»-ի զրուցակիցն է ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը:

Որ զարթոնքի շունչը հանկարծ չկորցնենք

Մենք շատ մեծ ու անսպասելի խնդիր լուծեցինք: Անսպասելի էր այն առումով, որ թվում էր, թե այն համակարգն արդեն երկրի վերջը տվել էր: Բայց պարբերաբար հայտնվելով` մեր գենետիկ կոդի մեջ առկա հզոր արժեքները չեն թողել, որ այս ժողովուրդը վերանա: Երիտասարդության միջոցով զարթոնք եղավ, որն անսպասելի էր, որովհետև թվում էր նաև, որ ուսանողություն էլ չունեինք: Մի խոսքով` շատ մեծ բան կատարվեց: Եվ, բնականաբար, սպասելիքներն այսօր շատ մեծ են, բայց մեծ են նաև վտանգները, որովհետև կան հակադրվող կարծրացած համակարգեր: Ընդ որում` ոչ միայն ներսում, այլև դրսում: Այսինքն` համաշխարհային քաղաքակրթական բախման կիզակետում կատալիզատորի դեր է խաղում մեր երկիրը: Հիմա այդ առումով ինձ համար ամենաէականն այն է, որ մենք կարողանանք այդ ոգին պահպանել, որ զարթոնքի շունչը հանկարծ չկորցնենք, ինչն աղետալի կլինի բոլորիս համար: Այդ առումով միակ մտահոգող խնդիրը հոգևոր գործունեության դաշտն է, որն ինձ չի բավարարում: Սկսած արվեստից, հեռուստատեսությունից, թատրոնից` մինչև եկեղեցի: Այսինքն` կատարվածի ընկալումը` հոգևոր դաշտում: Նոր իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ ծրագրային գործունեություն է վարում: Բայց մշակութային-հոգևոր ընկալման մեջ ես մի քիչ կասկածներ ունեմ, ինչն ինձ համար շատ ավելի էական է, որովհետև ամեն ինչ նախ հոգևոր դաշտում է կայանում: Եթե այդ պատկերը չլինի հոգևոր դաշտում, ի վերջո, նյութական ջանքերը արդյունք չեն տա: Այն երկիրը, որը նոր իշխանություններն ու բոլորս ենք երազում կայացնել, պետք է կայանա հոգևոր դաշտում: Դա միակ երաշխիքը կլինի, որ հաղթանակն ապահովվի: Սա շատ կարևոր է: 

Եթե ասեմ մշակույթի նախարարություն, խնդիրը փոքրացրած կլինեմ: Հոգևոր դաշտը վերաբերում է բոլոր ոլորտներին: Քանի որ երևույթները կարծես տիեզերական պատվերի բնույթ են կրում, ես պատահական չեմ ընկալում նաև եկեղեցու դեմ կառուցվածքային ընդվզումը: Այդ առումով պետք է օգտվել առիթից. եկեղեցին, ի վերջո, պետք է գիտակցի խնդրի պատասխանատվությունը և հոգևոր դաշտի համապարփակ հեղաշրջման առանցքն ու պատվիրատուն դառնա: Այդ դեպքում ինչպես եկեղեցու, այնպես էլ բոլոր խնդիրների լուծումն իրականություն կդառնա: Ես հստակ տեսնում եմ գործունեության հսկայական և ոգեշնչող դաշտը, որը նշաձող պետք է լինի բոլոր ոլորտների խնդիրները համապատասխանեցնելու այն երկրի հոգևոր տեսիլին, որի նյութական դաշտն ուզում ենք վաղը կայացնել: Հասարակ բան` եթե մենք ունենք այսօրվա որակի հեռուստատեսություն, չեմ հավատում, որ երկիրը կկայանա: 

Ընդամենը համախոհների թիմ

Շատ ու շատ կասկածներ կան` սկսած կադրային նշանակումներից, վերջացրած այլ հարցերից: Բայց կարծում եմ` առայժմ կոպիտ սխալներ չեն արվել: Այսինքն` այն, ինչ արված է` դրական է, ինձ մտահոգում է չարվածը: Չարվածի մեջ հիմնականում հոգևոր ոլորտն է: Բայց մի բան պետք է հաշվի առնել. այո, կան կադրային դժգոհություններ, բայց, այդուհանդերձ, ամեն ինչ ճիշտ է գնում, որովհետև այսօր ընդամենը համախոհների թիմ պետք է ձևավորվեր, իսկ մեծ ու գլոբալ խնդիրներ դեռ չէր կարելի դնել, որովհետև կվտանգվեր նոր ընտրությունների նախապատրաստվելու խնդիրը: Եթե, օրինակ, նույն նախարարների դեպքում յուրաքանչյուրը որակական առումով իրենից արժեք ներկայացներ, ամեն մեկն, այսպես ասած, իր կողմը կքաշեր: Իսկ այս կառավարությունը ժամանակավոր կառավարության տիպիկ օրինակ է: Իսկ եթե ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն իր թիմով մեծամասնություն դառնա, այդ դեպքում չեմ կասկածում, որ կսկսվի կադրային նոր քաղաքականություն, կսկսվի երկրի կայացման իրական ընթացքը: Վերոնշյալ կարծրացած համակարգն օրեցօր ակտիվանում է: Նույն ինտերնետային դաշտում ծայրահեղ գնահատականներ կան այն դեպքում, երբ մեր ամբողջ ուժը համաժողովրդական միասնությունն էր: Այդ ամենը խարխլելու փորձեր են արվում: Եթե ես հինգ տոկոս հավատայի Նիկոլին, մնացած 95 տոկոսը կլցնեի իմ լավատեսությամբ, իսկ այսօր 100 տոկոս վստահ եմ: Միայն այդ դեպքում երկիր կկայացնենք: Փորձում են իրենց սև ակնոցներով տգետ բաներ տեսնել: Դավաճանությունն ու տգիտությունը նույն դաշտում են: Ես կուզեի, որ ամեն մեկն իր պատասխանատվությամբ լրացներ այն բացը, որն ինքն է տեսնում, որովհետև սա Նիկոլի հեղափոխությունը չէ, սա բոլորինս է, և բոլորս ենք պատասխանատու հաղթանակի համար:

Վաղվա երկիր, թատրոն, երաժշտություն…

Մշակույթի նախարարությունը հիմնականում զբաղված է մեռած օրգանիզմները սնելով: Դա լինի հեռուստատեսություն, թատրոն, կինո և այլն: Այդ «դինոզավրերին» առողջացնելու խնդիրը բացառվում է: Կարծում եմ` միակ խնդիրն ու դրա լուծումը մեր վաղվա երկրին համարժեք ստեղծագործական միավորումների մի կենտրոն ձևավորելն է: Այսինքն` հիվանդ համակարգում վաղվա երկրի տեսիլը կրող մշակույթի կայացումը, որն այդ հիվանդ օրգանիզմի համար ամենամեծ թշնամին կլիներ և առողջացնելու ամենամեծ երաշխիքը: Այսինքն` ձևավորել վաղվա երկրի մշակույթի կենտրոն, որտեղ կլիներ վաղվա թատրոն, վաղվա երաժշտություն, վաղվա կերպարվեստ, հեռուստատեսություն: Այն երկիրը, որում ուզում ենք վաղն ապրել, այդ երկրի մշակութային տեսակը պետք է այսօր կայացվի: Ես լոկալ կայացման խնդիր եմ տեսնում, որն իր չափանիշներով կարող է խառնել բոլոր մնացած կեղծ հաշվարկները:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей