Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Շատ լավ փողոց են կարողանում փակել, բայց պաշտոն ստանձնելով` այլ ֆունկցիա չեն կարողանում կատարել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցցանցերում անառողջ մթնոլորտ է: Վերջին շրջանում մարդկանց կողմից անհասկանալի պահվածք է դրսևորվում: Հայհոյողների, օրիգինալ երևալու և ինքնահաստատման կարիք ունեցողների մի ստվար զանգված ողողել է ֆեյսբուքյան դաշտը: 

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով` երևույթը նոր չէ, վերջին տարիներին նման դրսևորումները շատ են:

«Քաղաքական կուսակցությունները լուրջ գումարներ են ծախսել նման խմբեր ձևավորելու համար: Խոսքը թե՛ ֆեյքերի և թե՛ իրական մարդկանց մասին է, որոնք սոցցանցերում պետք է ապահովեն այդ քաղաքական կուսակցությունների շահերը: Իսկ երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը մոտենա` ֆեյքային պայքարի բավականին լուրջ «պատոկ» կլինի: Սա այսօրվա տեխնոլոգիաներին բնորոշ երևույթներից մեկն է. մեծ մասամբ` ֆեյքային ռեսուրսներ, որոնք կառավարվում են կոնկրետ պատվիրատուների կողմից: Ինչ վերաբերում է այսօր առկա երևույթներին, ապա նույն պատկերն է. մի մասը ֆեյքային խմբեր են, որոնք կոնկրետ գումարի դիմաց և ինչ–որ պրոյեկտի շրջանակներում են դրանով զբաղվում: Կան նաև խմբեր, որոնք ոգևորված են վերջին ամիսների իրադարձություններով: Անկախ նրանից` որևէ թեմայից գաղափար ունեն, թե ոչ, փորձում են օրվա թրենդի մեջ մնալ: Եթե զգում են, որ մեծամասնությունն այդ պահին այս կամ այն տեսակետն է պաշտպանում, իրենք միանգամից այդ տեսակետն են պաշտպանում: Ի դեպ, երբ հատկապես հայհոյախառն գրառումներով աչքի ընկնողների հետ փորձում ես իրական կյանքում հանդիպել ու խոսել, սովորաբար «կուռկուռի ձագ» են դառնում: Այսինքն` սոցցանցերում ու իրական կյանքում իրենց վարքագիծը բավականին տարբեր է լինում, ինչը ցույց է տալիս, որ ֆեյսբուքահայության մի ստվար զանգված ադեկվատ չէ: Սրանով է պայմանավորված նաև հետևյալ երևույթը. երբ ֆեյսբուքյան և քաղաքացիական, այսպես կոչված, ակտիվիստներին իրական կյանքում որոշակի լիազորություններ, այդ թվում նաև պետական պաշտոններ են տրվում, որ գործով զբաղվեն, նրանք շատ արագ բացահայտում են իրենց «սնանկությունը»: Պատճառն այն է, որ շատ շատերը գրանտային ինկուբատորներում աճեցրած սուբյեկտներ են, և երբ իրենց այդ ինկուբատորից բաց ես թողնում իրական կյանք, ադապտացված չեն լինում իրական կյանքին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը: 

Նա ընդգծեց, որ այսօրվա իշխանության մեջ շատ մարդկանց կարողությունները արագ բացահայտվում են. «Իսկ առաջին իսկ լուրջ դիմադրության պարագայում ագրեսիվ մասսան, որը շատ դեպքերում վերածվում է բիո մասսայի, միանգամից հետ է քաշվում: Որովհետև ագրեսիվ են, դիմադրում են, գործողություն են անում մինչև այն պահը, երբ իրենց դեմ դիմադրություն է ստեղծվում: Այս առումով, իհարկե, ինչ–որ չափով որոշակի դրական երևույթներ եմ տեսնում: Մասնավորապես, երբ հասարակական կարծիքը դիմադրություն է կազմակերպում, այն լսելի է դառնում գոնե ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին» :

Հաշվի առնելով նոր իշխանության որոշ ներկայացուցիչների աշխատանքից ազատվելու որոշումները, Վիգեն Հակոբյանը նշեց. «Ամենակարևորը սթափ գնահատելն է և ռոտացիայի ենթարկել նրանց, ովքեր կոնկրետ այդ խնդրի համար անհրաժեշտ կարողություններ չունեն: Իրենք շատ լավ փողոց են փակում, աղբաման են տեղաշարժում, բայց պաշտոն ստանձնելով` այլ ֆունկցիա չեն կարողանում կատարել: Հույս ունեմ, որ այդ սթափ գնահատականը կլինի նաև նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների առումով: Ես չեմ ասում, որ նրանք անընդունակ են, նրանց կարելի է այլ պաշտոնների նշանակել, բայց շատ դեպքերում մարդիկ ակտիվիստի կարգավիճակից չեն կարողանում դուրս գալ»:

Վերադառնալով վերոնշյալին, մարդկանց ադապտացվելու խնդրին ու օրիգինալ երևալու ցանկությանը` քաղտեխնոլոգը նշեց.

«Ոչ թե օրիգինալ երևալու, այլ ավելի շատ ինքնահաստատվելու խնդիր կա շատ շատերի մոտ, որովհետև իրական կյանքում շատերը չեն կարողանում ինքնահաստատվել: Երբ իրենց տեղավորում ես իրական կյանքում, տալիս բավականին լուրջ ու պատասխանատու ֆունկցիաներ, հանկարծ պարզվում է, որ այդ մարդիկ չեն կարողանում նաև այդտեղ ինքնահաստատվել: Իրենց թվում է, որ ֆեյսբուքում կարողանում են ինքնահաստատվել: Եվ հիմնականում ինչ–որ էքսցենտրիկ դրսևորումներով են ինքնահաստատվում: Օրինակ, եթե այսօր «թրենդի» մեջ է էլեկտրաէներգիայի գների հարցը, րոպեների ընթացքում դառնում են գների, մյուս օրը` ջրի մասնագետ: Իսկ եթե հաջորդ օրը բանակի հարցն է «թրենդային», դառնում են ռազմական փորձագետ, եթե ԵՄ–ի ԵՏՄ–ի հետ հարաբերությունների հարցն է` միջազգային հարցերով փորձագետ: Եթե նկատել եք, հիմնական մասսան, որի մասին մենք խոսում ենք, երբեք չի հակառակվում թրենդին: Ինչպես իրական կյանքում, սոցցանցերում ևս աշխատում է ամբոխի հոգեբանությունը: Երբ մարդիկ հրապարակում են լինում, ուս ուսի են տալիս, իրենց ուժեղ են զգում: Էյֆորիա է սկսվում ու ավելի խիզախ են լինում, քան այլ հանգամանքներում: Նույնը սոցցանցերում է, և սա տեխնոլոգիա է»:

Նրա խոսքով` կան մոդերատորներ, որոնք ղեկավարում են գործընթացը:

«Շատերը նույնիսկ չեն էլ հասկանում, որ իրենք ինչ–որ մի գործընթացի, պրոյեկտի մասնիկ են, որ մանիպուլ յացիայի են ենթարկվում: Մոդերատորներն օգտագործում են այդ հոգեբանությունը: Շատ դեպքերում ֆեյքերի միջոցով ինչ–որ բան է գցվում, հետո էլ ռեալ մարդիկ կարող են մտնել այդ գործընթացի մեջ: Ի դեպ` ֆեյքերը կարող են ուժեղացնել, թուլացնել կամ դադարեցնել գործընթացը: Այս տեխնոլոգիան զուտ հայկական չէ, այն տարածված է աշխարհի շատ երկրներում: Ուղղակի մեր երկիրը փոքր է: Շատ դեպքերում գիտենք` ով ում հետևում է կանգնած: Գիտենք` ով է, և եթե հանկարծ ինչ–որ բան է գրում, մեզ մոտ ռեակցիան շատ ավելի բուռն է լինում, որվհետև նաև գիտենք, թե երեկ ինչ էր ասում, ում կողմից էր երեկ ղեկավարվում և ում կողմից է այսօր ղեկավարվում»,–եզրափակեց քաղտեխնոլոգը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ