Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Եթե իշխանությունները ուզում են հ/կ–ներին հովանավորել, ապա պետք է փակեն գերատեսչությունները. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրականում ոչ միայն ԵԿՄ–ի ներսում է ծանր իրավիճակ, այլ շատ ոլորտներում ևս բացահայտումները մի տեսակ տպավորություն են առաջացնում, որ հասարակության մի մասն անցած տարիներին քնած է անցկացրել, քանի որ այդ մասին տեղեկություն չի ունեցել: Մյուս մասն էլ կա՛մ ականատես, կա՛մ մասնակից է եղել ողջ թալանի գործընթացին: 

Անշուշտ, պարզից էլ պարզ է, որ «ապահով Հայաստան» կառուցելու մասին երազողներն ու «դանդաղ շտապողներն» անտեղյակներից չեն եղել, իսկ որոշ հ/կ–ներ երկար տարիներ պարզապես նստել են հասարակության, պետության ու սփյուռքի ուսերին: Եվ այս պայմաններում ինչպես հասկանալ բյուջեի ու հասարակության ուսերից իջնել չցանկացող ԵԿՄ–ականների ցանկությունը, ովքեր ամեն գնով փորձում են փրկել կառույցը: Թեև ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Արամ Զ. Սարգսյանը համաձայնել է ստանձնել կառույցը ղեկավարելու պարտականությունը պայմանով, որ այն ապաքաղաքական կառույց լինի, բայց ենթադրելի է, որ դրանք լոկ խոսքեր են և դրանից ավելին լինել չեն կարող մեկ պարզ պատճառով, որ ձևավորման օրից այն զբաղվել է քաղաքական դասավորումներով ու վերադասավորումներով: Եվ հիմա ոչ միայն դժվար, այլև ինչ–որ տեղ անհնարին կլինի կառույցն ապաքաղաքական դարձնելն ու այդպես պահելը, էլ չենք ասում ընկալումների մասին:

Ինչ վերաբերում է Սասուն Միքայել յանին, ում անունը շրջանառվում էր, թե ինքը մի կողմից աչք ունի կառույցի ղեկավարի աթոռի վրա, մյուս կողմից ասում էր, թե ԵԿՄ–ն պետք է լուծարել, հիմա էլ պարզվում է, որ իր խոսքը սխալ է մատուցվել, քանի որ ինքը ոչ թե ասել է, որ պետք է ԵԿՄ–ն լուծարել, այլ կառույցի անցած ճանապարհը բաժանել երկու մասի՝ մինչև 99 թվականը՝ իր միակ նախագահ Վազգեն Սարգսյանով, և դրանից հետո: 

«Դասալիքները դարձել են հերոսներ, իսկ հերոսները՝ դասալիք: Այդ ամենը պետք է պարզաբանվի: ԵԿՄ–ի գաղափարն անհրաժեշտություն է, կառույցն անհրաժեշտություն է եղել, բայց ոչ թե այսօրվա, այլ երեկվա երկրապահի մասին է խոսքը»,–ասում է պատգամավորը:

Ու թեև սա ավելի ընդունելի տարբերակ է, բայց, այնուամենայնիվ, կրկին պարզ չէ, թե ինչու է հ/կ–ն պետական բյուջեից ֆինանսավորվելու տեսանկյունից դիտարկվում: Ինչո՞ւ պետք է իշխանությունը իրեն պատկանող գործառույթը հ/կ–ի միջոցով իրականացնի: Եվ հենց այստեղ է, որ բազմաթիվ «ախր»– ներ ու «քանի որ»–ներ թեև նշվում են, բայց դրանցից ոչ մեկն էլ մինչև վերջ չեն համոզում «շարքային» հարկատուին, ում կողմից վճարած գումարների հաշվին է բյուջեն լցվում: Մեկ հարց, այնուամենայնիվ, բաց է մնում: Եթե կա երկրի պաշտպանությամբ զբաղվող գերատեսչություն, որը ազատամարտիկներին հաշվառելուց մինչև նրանց բոլոր հոգսերը հոգալու խնդիրներ պետք է կարողանա կանոնակարգել, ինչու է իր բեռն ուզում ինչ–որ հ/կ–ի փող տալով մեկ այլ կառույցի վրա դնել: Ու եթե իշխանությունները որոշեն ԵԿՄ–ն ֆինանսավորել, ապա կարելի է ենթադրել, որ ԵԿՄ–իշխանություններ փոխհարաբերություններում միայն անձերն են փոխվել, իսկ մոտեցումների մեջ առանձնապես փոփոխություն չկա: Եվ պետք չէ «երազել», որ մի օր այն կրկին չի կարող հայտնվել մեկ այլ սկանդալի կիզակետում: Առավել ևս, երբ նույն այդ կառույցը երկար ու ձիգ տարիներ եղել է քաղաքական պատվեր իրականացնող: Եվ ունենալով պաշտպանական գերատեսչություն, պնդել, որ առանց ԵԿՄ–ի մեր երկիրը, բանակը, զինվորն ու ազատամարտիկը կկորեն, պարզապես պարզ «սպեկուլ յացիա» է: Հակառակ դեպքում վարկաբեկված այդ կառույցը փրկելու ջանքերն այսքան մեծ չէին լինի և ուլտիմատումներ էլ չէին հնչեցվի, թե՝ եթե իշխանությունները չհովանավորեն, ԵԿՄ–ն չի կարողանա իր գոյությունը պաշտպանել:

Կներեք, բայց պարզ է, չէ՞, որ իշխանությունները ո՛ր հ/կ–ն, ո՛ր մասնավոր հիմնարկ ձեռնարկությունն էլ հովանավորեն, ոչ միայն գոյություն կունենա, այլև կզարգանա: Եվ եթե այդպես է, ապա ինչո՞ւ է մնացած հ/կ–ների ապրելու իրավունքը ստորադասվում: Ընդ որում, թե՛ տարբեր ոլորտներով զբաղվող հ/կ–ների մասին է խոսքը, թե՛ հենց ազատամարտիկներին համախմբող բազմաթիվ այլ հ/կ–ների:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ