Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ով իրեն ազգային համաձայնության կառավարությունից դուրս է զգում, ոչ մեկին չենք պահում. Նիկոլ Փաշինյան

ПОЛИТИКА

Տավուշի մարզ կատարած այցը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց լրագրողների հետ հարցուպատասխանով, որի շրջանակում էլ հայտարարեց՝ Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա: Սա նրա պատասխանն էր հարցին, թե ինչ կարծիքի է այն մասին, որ ազգային համաձայնության կառավարությունում կոալիցիայի մաս կազմող «Դաշնակցությունը» քաղաքական որակեց ՀՀ երկրորդ նախագահի կալանավորումը:

«Այսինքն՝ դա թյուրըմբռնում է, մենք փորձ ենք արել Ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ով իրեն դուրս է զգում Ազգային համաձայնությունից, մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում,»-հայտարարեց վարչապետը:

 Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ Հայաստանում «մտքի տեռոր» է իրականացվում։ Իսկ համատեքստը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ՀՅԴ հայտարարությանը հաջորդած քննադատական արձագանքներն էին:

 Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հարցով Նիկոլ Փաշինյանը զանգեր ստացել է, վերջինս հարցով պատասխանեց՝ լո՞ւրջ եք ասում:


Փաշինյանի բրյուսելյան այցից հետո շատ է խոսվում, որ Հայաստանը Եվրամիությունից շատ լուրջ աջակցություն է ակնկալում, հատկապես ենթակառուցվածքների: Լրագրողի հարցին ու դիտարկմանը, որ ոչ պաշտոնապես շրջանառվում է մինչև 1 միլիարդ եվրոյի աջակցության չափ, Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Հիմա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը և կառավարության ներկայացուցիչները Եվրամիության հետ աշխատում են այդ ուղղությամբ, և տպավորություն ունեմ, որ այս աշխատանքը կառուցողական է ընթանում: Եվ հույս ունեմ, որ այդ աշխատանքը արդյունավետ կլինի»:

Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը գումարի վերաբերյալ հարցին չպատասխանեց և հավելեց, որ գումար չի կարող նշել: Վարչապետը հավելեց, որ Հայաստանի զարգացման հենասյուներից մեկը համարում են «Էկո Հայաստանի» կայացումը: 

«Տեսեք, երբ մենք ասում ենք ներառող տնտեսական աճ, ի՞նչ նկատի ունենք: Նկատի ունենք, որ ինչ-որ ընկերություն ընդերքի արտահանմամբ ստանում է գերշահույթներ, որոնք, մեծ հաշվով, և, այո, ապահովում են տնտեսական աճի ցուցանիշներ, բայց նրանք հանրային կյանքի նկատմամբ չունեն այնպիսի ազդեցություն, ինչպիսին պետք է ունենան: Եվ Ձեզ ասեմ, որ մետաղական հանքերում լինելու են շատ լուրջ ստուգումներ: Բացառում եմ, որ լինի այնպիսի հանք, որ խուսափի այս ստուգումներից: Մենք տվյալներ ունենք իրական, պետության առաջ ունեցած պարտավորությունների թերկատարումների մասին»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը: 

Նա հավաստիացրեց, որ բոլոր թերակատարումները կատարվելու են: Իսկ ռազամավարական առումով չի համարում, թե հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ապագան է: Բայցև՝ իրավիճակը մի օրում հնարավոր չի փոխել: Իսկ Հայաստանի տնտեսական ապագան, ըստ վարչապետի՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկումնն է:

Խորհրդարանական ընտրությունների ժամկետի վերաբերյալ հարցին էլ ի պատասխան՝ նա ասաց՝ այս պահին կարող եմ ասել, որ հաջորդ ամիս չի լինի: 

Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ երկու օր առաջ Պետական եկամուտների կոմիտեին հանձնարական է տվել, որ օրինական անհրաժեշտության մեկնաբանությունները չլինեն այնպիսին, որ իրական վնաս հասցնեն տնտեսությանը և բիզնեսին: «Եվ առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ հանձնարականը եղել է, որ հատկապես միկրոբիզնեսի և արտադրության նկատմամբ վարարությունը լինի հավասարակշռված և չլինի կոշտ: Կրկնում եմ՝ խոսքը վերաբերում է միկրոբիզնեսին»:

«Դիլիջան ազգային պարկի», Հաղարծին և այլ գյուղերի բնակիչների հետ վերջին շրջանում ստեղծված իրավիճակի հետ կապված էլ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարզային պաշտոնյաների ու բնակիչների մասնակցությամբ հարցուպատասխանի ձևաչափով հանդիպում ունեցավ, նաև ելույթում անդրադարձավ անտառահատման թեմային: Այն  է՝տավուշցին և հաղարծինցին, որ տարիներ շարունակ իր սոցիալական խնդիրները հաղթահարել է անտառի շնորհիվ և հաշվին, պետք է փոխի տրամաբանությունը:

«Այդ ծրագրով կֆինանսավորվեն Հաղարծնի այն բնակիչները, ովքեր կներկայացնեն նորովի ապրելու  իրենց կյանքը կառուցելու ծրագիր, ովքեր կորոշեն՝ առանց բնությանը վնասելու նոր գործունեություն սկսել: Չգիտեմ՝ բացել չրանոց, անասնապահությամբ զբաղվել»,-իր խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավարտեց կոչով՝ անջատել «դրուժբաները» և միացնել միտքը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում մի քանի անգամ կրկնեց, որ մարզ դատարկ ձեռքերով չի եկել և ունի 140 հազար դոլար արժողությամբ ծրագիր:

Երբ վարչապետին տեղեկացրեցին, որ կան աշխատողներ, որոնք ամիսը 5-10 հազար դրամ աշխատավարձ են ստանում, նա հարց տվեց՝ իսկ մարզպետարաններում, դպրոցներում, քանի՞ աշխատող կա, որոնց հաստիքների կարիքը չկա, բայց նրանց ընդունել են:

«Ստանում են ինչ–որ աշխատավարձ, բայց էդ բոլոր հաստիքների գոյության արդյունքում ունենում ենք էդպիսի իրավիճակներ: Մենք այսօր պետք է գնանք մի ճանապարհով, մենք այսօր կարող ենք ունենալ խոհարար, խոհարարի օգնական, հետո մի «իքս» պահի կարող ենք մտածել, որ 2-րդ օգնական ունենանք»,-նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские