Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սաշիկի հետապնդումներից տուժած գործարարը Հայաստան վերադառնալու հարցում դեռևս մտավախություններ ունի. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ալեքսանդր Սարգսյանի, նույն ինքը՝ Սաշիկի կողմից 50/50 փայ մտնելու խոսակցությունները ոչ մեկի համար նորություն չեն: Սակայն հասարակության որոշակի շրջանակների մեջ հիմա հարցեր են ծագում, թե ինչպես է, որ ավելի քան երեք ամսվա ընթացքում չի բացվել գեթ մեկ պատմություն: Ենթադրելի է, որ դրա ժամանակն էլ կգա: Իսկ մինչ այդ այդպիսի պատմություններից մեկը կապված է գործարար Արմեն Հակոբյանի անվան հետ:

Վերջինիս նկատմամբ Սաշիկի կողմից հետապնդումները սկսվել են դեռևս 2011 թվականից:

Մամուլում մի շարք հրապարակումներ են եղել այն մասին, որ Ալեքսանդր Սարգսյանն իր հսկայական բիզնեսները թողած` ընկել է մանրումիջին բիզնեսների հետևից: Մասնավորապես, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող շինանյութի խանութը Սաշիկի հետաքրքրությունների շրջանակում էր հայտնվել, սակայն, ինչպես պարզվեց, խանութի տերը՝ Արմեն Հակոբյանը, շուտ հանձնվողներից չէր, տուրք չտվեց Սաշիկի ցանկություններին… Դեռ ավելին, նշված դեպքերին հաջորդող 2012, 2013թթ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր ընդդիմության ներկայացուցիչներին, չէր կատարում հանրապետականների հրամանները, իր մարզի բնակիչներին չէր ցուցակագրում և ներկայացնում հանրապետականներին, ժողովրդի լեզվով ասած՝ «առյուծի կաթ էր խմել», դուրս էր եկել հանրապետականների դեմ, բայց դեռ չգիտեր գլխի գալիքը: Մեր հանրապետությունում իշխանության ներկայացուցիչները չեն ներում իրենց բարկացնողներին, այդպես եղավ նաև Արմեն Հակոբյանի դեպքում: Նրանից պահանջեցին իրենց հանձնել իր ողջ ունեցվածքը, սակայն երիտասարդը հնազանդվողներից չէր…

Ըստ շրջանառվող լուրերի, Արմեն Հակոբյանը պարտավորվում է յուրաքանչյուր ամիս 10.000 դոլար վճարել Սաշիկին, որպեսզի վերջինս թույլ տար Հակոբյանին շարունակել ղեկավարել իր իսկ բիզնեսը: 

Որոշ ժամանակ սեփական ընտանիքի անվտանգության համար մտավախություն ունեցող Հակոբյանը փորձել է խուսափել խնդրին հանրային հնչեղություն տալուց և նույնիսկ 2011–ին «Հրապարակ» օրաթերթում տպագրված հրապարակման մեջ ասվում է, որ չնայած խանութի տերերը, հասկանալի պատճառով, հերքում են Սաշիկ Սարգսյանի` փայ մտնելու փաստը, սակայն ողջ գյուղն այդ մասին է խոսում: Ավելին` ասում են, որ Սաշիկի մարդիկ եկել–մտել են խանութ և հրամայել` «կա՛մ փակում եք, կա՛մ աշխատում ենք 50/50»:

Այս ամենը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սաշիկը փորձում էր իրենով անել Հայաստանում գոյություն ունեցող շինանյութի բիզնեսները, իսկ Արմեն Հակոբյանը որոշել է այդքան շուտ չհանձնվել և չկորցնել իր ունեցվածքը, ինչն էլ ավելի է սրել նրա և Սաշիկի՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Վերոնշյալ իրավիճակն էլ ավելի է բարդանում այն բանից հետո, երբ Արմեն Հակոբյանն սկսում է դրսևորել քաղաքական ակտիվություն և սատարում է ընդդիմադիր ուժերին: Այս ամենի արդյունքում Արմեն Հակոբյանի նկատմամբ սկսվում են նոր ճնշումներ, մասնավորապես, հարկային մարմինները, բնականաբար Սաշիկի թելադրանքով, սկսում են առանց օրինական հիմքերի հարկային ստուգումներ անցկացնել և անօրինական կերպով մեծ հարկեր են գանձում, ինչի արդյունքում Արմեն Հակոբյանն ունենում է եկամտի մեծ կորուստ և չի կարողանում ժամանակին վճարել Սաշիկի պահանջած գումարը:

Իր «պարտականությունները» չկատարելու համար Արմեն Հակոբյանը ենթարկվում է տարբեր տեսակի հետապնդումների. նախ՝ մարմնական վնասվածքներ, նվաստացումներ, սպառնալիքներ, այնուհետև տեսնելով, որ այդքանից հետո նա չի հանձնվում և չիզիջում իր բիզնեսը Սաշիկին, Արմեն Հակոբյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում՝ ակնհայտ կեղծ, անօրինական ու անհիմն գործ: Վերոնշյալի համատեքստում Արմեն Հակոբյանի առջև երկու տարբերակ կար. կա՛մ մնալ, պայքարել, հայտնվել ճաղերի հետևում՝ արժանանալով անհայտ ճակատագրի, կա՛մ հանձվել, զիջել բիզնեսը Սաշիկին և փրկել սեփական կյանքը: Ընտրվեց վերջին տարբերակը. մեր տեղեկություններով՝ Արմեն Հակոբյանը 2015–ին ընտանիքի հետ հեռացել է երկրից և ապրում է այն վախով, որ Հայաստանում հայտնվելուն պես Սաշիկի մարդիկ ոչնչացնելու են իրեն: Չէ՞ որ նախկինում սովորական էր այն իրավիճակը, երբ բոլոր նրանք, ովքեր դուրս էին գալիս Սաշիկի և իր մարդկանց դեմ, պետք է չեզոքացվեին: 

Սակայն ներկա իրադրության պայմաններում, երբ իրավիճակ է փոխվել, Արմեն Հակոբյանը դարձյալ մտավախություն ունի, որ մեր երկրում հայտնվելուն պես վերոնշյալ անձը կամ իր մերձավորները կփորձեն մեկուսացնել իրեն, որպեսզի վերջինս չկարողանա բերանը բացել և ներկայացնել իրականությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արելՀայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներինՆախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)