Yerevan, 15.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սաշիկի հետապնդումներից տուժած գործարարը Հայաստան վերադառնալու հարցում դեռևս մտավախություններ ունի. «Փաստ»

SOCIETY

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ալեքսանդր Սարգսյանի, նույն ինքը՝ Սաշիկի կողմից 50/50 փայ մտնելու խոսակցությունները ոչ մեկի համար նորություն չեն: Սակայն հասարակության որոշակի շրջանակների մեջ հիմա հարցեր են ծագում, թե ինչպես է, որ ավելի քան երեք ամսվա ընթացքում չի բացվել գեթ մեկ պատմություն: Ենթադրելի է, որ դրա ժամանակն էլ կգա: Իսկ մինչ այդ այդպիսի պատմություններից մեկը կապված է գործարար Արմեն Հակոբյանի անվան հետ:

Վերջինիս նկատմամբ Սաշիկի կողմից հետապնդումները սկսվել են դեռևս 2011 թվականից:

Մամուլում մի շարք հրապարակումներ են եղել այն մասին, որ Ալեքսանդր Սարգսյանն իր հսկայական բիզնեսները թողած` ընկել է մանրումիջին բիզնեսների հետևից: Մասնավորապես, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող շինանյութի խանութը Սաշիկի հետաքրքրությունների շրջանակում էր հայտնվել, սակայն, ինչպես պարզվեց, խանութի տերը՝ Արմեն Հակոբյանը, շուտ հանձնվողներից չէր, տուրք չտվեց Սաշիկի ցանկություններին… Դեռ ավելին, նշված դեպքերին հաջորդող 2012, 2013թթ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր ընդդիմության ներկայացուցիչներին, չէր կատարում հանրապետականների հրամանները, իր մարզի բնակիչներին չէր ցուցակագրում և ներկայացնում հանրապետականներին, ժողովրդի լեզվով ասած՝ «առյուծի կաթ էր խմել», դուրս էր եկել հանրապետականների դեմ, բայց դեռ չգիտեր գլխի գալիքը: Մեր հանրապետությունում իշխանության ներկայացուցիչները չեն ներում իրենց բարկացնողներին, այդպես եղավ նաև Արմեն Հակոբյանի դեպքում: Նրանից պահանջեցին իրենց հանձնել իր ողջ ունեցվածքը, սակայն երիտասարդը հնազանդվողներից չէր…

Ըստ շրջանառվող լուրերի, Արմեն Հակոբյանը պարտավորվում է յուրաքանչյուր ամիս 10.000 դոլար վճարել Սաշիկին, որպեսզի վերջինս թույլ տար Հակոբյանին շարունակել ղեկավարել իր իսկ բիզնեսը: 

Որոշ ժամանակ սեփական ընտանիքի անվտանգության համար մտավախություն ունեցող Հակոբյանը փորձել է խուսափել խնդրին հանրային հնչեղություն տալուց և նույնիսկ 2011–ին «Հրապարակ» օրաթերթում տպագրված հրապարակման մեջ ասվում է, որ չնայած խանութի տերերը, հասկանալի պատճառով, հերքում են Սաշիկ Սարգսյանի` փայ մտնելու փաստը, սակայն ողջ գյուղն այդ մասին է խոսում: Ավելին` ասում են, որ Սաշիկի մարդիկ եկել–մտել են խանութ և հրամայել` «կա՛մ փակում եք, կա՛մ աշխատում ենք 50/50»:

Այս ամենը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սաշիկը փորձում էր իրենով անել Հայաստանում գոյություն ունեցող շինանյութի բիզնեսները, իսկ Արմեն Հակոբյանը որոշել է այդքան շուտ չհանձնվել և չկորցնել իր ունեցվածքը, ինչն էլ ավելի է սրել նրա և Սաշիկի՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Վերոնշյալ իրավիճակն էլ ավելի է բարդանում այն բանից հետո, երբ Արմեն Հակոբյանն սկսում է դրսևորել քաղաքական ակտիվություն և սատարում է ընդդիմադիր ուժերին: Այս ամենի արդյունքում Արմեն Հակոբյանի նկատմամբ սկսվում են նոր ճնշումներ, մասնավորապես, հարկային մարմինները, բնականաբար Սաշիկի թելադրանքով, սկսում են առանց օրինական հիմքերի հարկային ստուգումներ անցկացնել և անօրինական կերպով մեծ հարկեր են գանձում, ինչի արդյունքում Արմեն Հակոբյանն ունենում է եկամտի մեծ կորուստ և չի կարողանում ժամանակին վճարել Սաշիկի պահանջած գումարը:

Իր «պարտականությունները» չկատարելու համար Արմեն Հակոբյանը ենթարկվում է տարբեր տեսակի հետապնդումների. նախ՝ մարմնական վնասվածքներ, նվաստացումներ, սպառնալիքներ, այնուհետև տեսնելով, որ այդքանից հետո նա չի հանձնվում և չիզիջում իր բիզնեսը Սաշիկին, Արմեն Հակոբյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում՝ ակնհայտ կեղծ, անօրինական ու անհիմն գործ: Վերոնշյալի համատեքստում Արմեն Հակոբյանի առջև երկու տարբերակ կար. կա՛մ մնալ, պայքարել, հայտնվել ճաղերի հետևում՝ արժանանալով անհայտ ճակատագրի, կա՛մ հանձվել, զիջել բիզնեսը Սաշիկին և փրկել սեփական կյանքը: Ընտրվեց վերջին տարբերակը. մեր տեղեկություններով՝ Արմեն Հակոբյանը 2015–ին ընտանիքի հետ հեռացել է երկրից և ապրում է այն վախով, որ Հայաստանում հայտնվելուն պես Սաշիկի մարդիկ ոչնչացնելու են իրեն: Չէ՞ որ նախկինում սովորական էր այն իրավիճակը, երբ բոլոր նրանք, ովքեր դուրս էին գալիս Սաշիկի և իր մարդկանց դեմ, պետք է չեզոքացվեին: 

Սակայն ներկա իրադրության պայմաններում, երբ իրավիճակ է փոխվել, Արմեն Հակոբյանը դարձյալ մտավախություն ունի, որ մեր երկրում հայտնվելուն պես վերոնշյալ անձը կամ իր մերձավորները կփորձեն մեկուսացնել իրեն, որպեսզի վերջինս չկարողանա բերանը բացել և ներկայացնել իրականությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank