Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ազատական տնտեսությանը պետական միջամտության հնարավորությունները. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երբ վարչապետը՝ ցանկացած վարչապետ, մեկ այլ երկրի ղեկավարի հետ զբոսնում է քաղաքում, դա շատ դրական է, օրինակելի, երբ վարչապետը՝ ցանկացած վարչապետ, այցելում է սովորական քաղաքային շուկա, նույնպես լավ է: Այս տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանի զբոսանքը երևանյան շուկաներով ու խանութներով դժվար է քննադատության արժանացնել, քննադատության տեղիք էլ չկա:
 
Մյուս կողմից, սակայն, միայն վարչապետի, ԿԲ նախագահի կամ էլ, ասենք, գյուղատնտեսության նախարարի այցելությունները շուկա, խանութներ, սուպերմարկետներ չեն կարող գործնական մեծ արդյունքներ տալ: Վարչապետը, այցելելով շուկա, զարմացավ որոշ մթերքների գներից, ավելին՝ զարմացավ որոշ մթերքների ընդհանրապես առկայությունից, օրինակ՝ այս սեզոնին՝ ջերմոցի լոլիկի:
 
Ինչ խոսք, գրեթե բոլորս մեր ամենօրյա առևտրում նկատում ենք գնային հաճախ անբացատրելի տատանումներ, եթե գնումներ ենք կատարում տարբեր խանութներից և շուկաներից: Այս տեսանկյունից վարչապետի այցելությունը շուկա ընդամենը կարող է ազդակ դառնալ ոլորտի կարգավորման պատասխանատու մարմինների համար, որպեսզի վերջիններս համապարփակ և հետևողական ուսումնասիրություններ իրականացնեն:
 
Ի վերջո, երկրի ղեկավարը չի կարող շուկա այցելելով պարզել, թե ինչպես է տեղի ունենում, ասենք, գյուղմթերքների գնագոյացումը, ովքեր են այս շուկայում գին թելադրողները, ինչով են բացատրվում, ենթադրենք, գյուղացու և վերավաճառողների, Գումի շուկայի և Մեյմանդարի մեծածախ շուկայի գնային անհամեմատելի տարբերությունները: Արդյո՞ք այստեղ չկան մենաշնորհային երևույթներ, արդյո՞ք չկա խոշոր տնտեսավարողների գերշահույթի վտանգ և, ընդհանրապես, այս շուկան ազատականացվա՞ծ է, թե՞ այդպիսին է միայն թղթի վրա, ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում: 
 
Սրանք հարցեր են, որոնց պատասխանը վարչապետի կամ որևէ այլ պաշտոնյայի այցելությունը քաղաքային շուկաներ կամ խանութներ չի կարող տալ, ավելին՝ այս ամենի մեխանիզմը հասկանալու համար բազմաշերտ և, ամենակարևորը, հետևողական ուսումնասիրությունների կարիք կա: Հակառակ դեպքում, մեզ կմնան միայն հաճելի հուշեր այն մասին, թե ինչպես էր վարչապետը շրջում շուկայում, հետաքրքրվում գներով՝ այնպես, ինչպես բոլորս, իսկ գործնական արդյունքներ այդպես էլ չենք տեսնի, այդպես էլ չենք հասկանա, թե ինչու են նախորդ տարիների համեմատ տարօրինակ կերպով թանկ մի շարք ապրանքատեսակներ, որոնք, առնվազն այս սեզոնին, ժողովրդական լեզվով ասած, «ջրի գին» ունեին: Չնայած այս առումով պետք է նշել, որ ժողովրդական ասացվածքն էլ իր իմաստն սկսում է կորցնել, քանի որ ջուրը բավական թանկ հաճույք է դարձել, բայց՝ չշեղվենք: 
 
Վերջապես, վարչապետի շրջայցից հետո լավագույն զարգացումը կլիներ, եթե մոտ ապագայում մենք տեսնեինք համապատասխան օղակների հստակ, ուսումնասիրությունների ու հետազոտությունների վրա հիմնված բացատրությունը, թե ինչու է հայաստանյան շուկաներում տիրում առկա իրավիճակը: Անշուշտ, հասկանալի է, որ ազատ շուկայական հարաբերությունների պարագայում գների վրա պետական միջամտությունը ցանկալի չէ, սակայն դա չի նշանակում, որ առերևույթ հակասական իրավիճակի դեպքում պետությունը կամ կառավարությունը պետք է ձեռքները ծալած նստեն՝ մտածելով, որ այս կամ այն ապրանքի գինը զուտ վաճառողի և գնորդի փոխհամաձայնության արդյունքն է: 
 
Այս ամենից զատ, ակնհայտ է, որ կոնկրետ Գումի և մի քանի այլ շուկաներում ու մանրածախ առևտրով զբաղվող կրպակներում գնային տարբերությունները հասնում են անգամների: Նույն ազատ շուկայական հարաբերություններում սա էլ իր հերթին պարադոքսալ է: Նման իրավիճակում ոլորտի կարգավորման պատասխանատուների այցելությունները շուկաներ ու խանութներ խրախուսելի են, եթե դրանք իրականացվում են զուտ հետազոտության շրջանակներում և որոնց արդյունքներին մենք շատ երկար չենք սպասելու, հակառակ դեպքում ամեն ինչ կավարտվի անուշ խոսքուզրույցով, որից ոչ լոլիկի գինը կնվազի, ոչ էլ կհասկանանք, թե ինչ գործ ուներ թանկ ջերմոցային լոլիկը շուկայում՝ օգոստոս ամսվա վերջին: 
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ