Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ընդունված օրենքներն ու «չգրվածները».որո՞նք ավելի զորեղ կլինեն. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց ընտրակեղծիքների դեմ կառավարության ներկայացրած օրինագիծը: Մի կողմից հաճելի է շեշտել՝ միաձայն, քանի որ ակնհայտորեն, ինչպես և խոստովանեց կառավարության ներկայացուցիչը, փոխզիջումն ու փոխհամաձայնությունը կայացել էր խորհրդարանի և կառավարության միջև, և կառավարությունն էլ իր հերթին ընդունել էր առաջին ընթերցման ժամանակ հնչած դիտողությունները: Սա, կարելի է ասել, կառուցողական քննարկման վկայություն է: Սակայն օրինագծի ընդունումից հետո գալիս է ընտրակեղծիքների, ընտրակաշառքի դեմ պայքարի գործնական կողմը՝ քաղաքացիների իրազեկումը, ինչպես բարձրաձայնեցին մի շարք պատգամավորներ, քաղաքացիների մոտ ընտրակաշառքի բացառման մտայնությունների ձևավորումը և, վերջապես, հանրության կողմից ընտրակեղծարարության մերժումը՝ ոչ թե օրենքի ճնշման տակ, այլ զուտ բարոյական սկզբունքներից ելնելով:

Մեծ հաշվով, այս երևույթն արմատավորվեց և տարածվեց ոչ միայն ընտրակաշառք տվողների առկայությամբ պայմանավորված, այլև ընտրական գործընթացների նկատմամբ հանրային անվստահության ստեղծումով: Երբ քաղաքացին չի վստահում իր ընտրությանը, չի հավատում իր ձայնի ուժին, ապա տրվում է «շնից մազ պոկելու» տրամադրությունների: Թերևս հենց սա է պետք արմատախիլ անել մեր հասարակության մտածողության միջից: Հենց սա ամենակարևորն է ընտրակեղծարարության դեմ պայքարում, որովհետև միշտ էլ կարող են լինել չափազանց խիստ օրենքներ, որոնք չեն գործում, օրինակները բազմազան են, սրան զուգահեռ՝ միշտ էլ հնարավոր է գտնել ընտրակաշառքի ու ընտրակեղծարարության մեխանիզմներ: Ի վերջո, անցած տասնամյակների ընթացքում ձևավորվեց բացասական իմաստով «իդեալական» ընտրակեղծարարության համակարգ, որը գրեթե խոցելի չէր, այս տասնամյակների ընթացքում ընտրակեղծարարությունը բիրտ ուժի կիրառումից, լցոնումներից, քվեատուփեր ոչնչացնելուց «զարգացավ» դեպի արտաքուստ չափազանց ժողովրդավարական նորմերին համապատասխան, սակայն բովանդակության մեջ մնալով համակարգի «ուրույն» ամփոփում: 

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ընտրակաշառքը, ինչպես իր հարցազրույցներից մեկում հետաքրքիր կերպով համեմատեց Արմեն Աշոտյանը, դարձել էր մի ուրվական, որի մասին բոլորը խոսում էին, սակայն ոչ ոք չէր տեսել: Աշոտյանը նկատի ուներ, որ այն պարզապես չկար, սակայն մեր հասարակության համար ընտրակաշառքը բոլորովին էլ ուրվական չէր, այլ շատ հստակ չափով կանխիկ փող էր: Գիտե՞ր այս մասին Աշոտյանը, թե՞ ոչ, ենթադրություններ չանենք, բայց հանրությունը գիտեր: 

Փոխվե՞լ է արդյոք հանրությունը այս մեկ տարվա ընթացքում, գուցե՝ ինչ–որ չափով, սակայն, որպես կանոն, հասարակությունները չեն կարող մեկ տարում կամ մի քանի ամսում փոխվել, խոսքը, ասենք, պատերազմական դրության մասին չէ, երբ հանրությունը համախմբվում է, չնայած համախմբումն ու վերափոխությունը որևէ կապ չունեն միմյանց հետ: Այս տեսանկյունից արդեն առաջ է գալիս ամենաէական հարցը՝ ինչպե՞ս պետք է խստացած կամ նոր ընդունված օրինագիծը ազդի հասարակության փոփոխության վրա, և արդյո՞ք կարող է ազդել: 

Ի վերջո, անկախ տարատեսակ օրենքներից, մեր հասարակության մի հատվածը շարունակում է նույն հարցը տալ՝ «բա փող չեն բաժանելո՞ւ»: Ընտրակաշառքի դեմ իրական, լայնածավալ պայքարն, ըստ էության, կսկսվի այն ժամանակ, երբ այս հարցն այլևս արդիական չի լինի, կամ էլ ընդհանրապես չի լինի: Սա, լավ, թե վատ, մեր իրականությունն է, այն ո՛չ վարդագույն է, ո՛չ սև, ո՛չ էլ սպիտակ, այն հասարակության գույնն ունի, այդ գույնը միշտ փոխվում է՝ բովանդակության համապատասխան, և այս առումով մենք պետք է ճշտենք՝ մենք ուզում ենք բովանդակությունը փոխե՞լ, թե՞ օրենքներով ու օրինագծերով, խստացումներով ու հարկադրանքով գույնը պարտադրենք: Ի դեպ, տպավորություն չստեղծվի, թե դեմ ենք արդեն իսկ ընդունված օրինագծին, ավելին՝ գուցե շատ ավելի վաղուց այն պետք է ընդունվեր, խնդիրն այստեղ բոլորովին էլ գրված օրենքների մասին չէ, այլ այն օրենքների, որոնք ստեղծում է հենց հասարակությունը և որոնցով իր կենցաղում ապրում է այդ հասարաության յուրաքանչյուր ներկայացուցիչ:Մի խոսքով՝ հաճախ հենց չգրված, բայց ձևավորված օրենքներով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские