Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Երբ ասում են, որ իրենք ամենալավն են, պետք է ջախջախիչ հաղթանակ տանեն, նորմալ է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկար տարիներ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն այս ընտրությունների ժամանակ առաջադրվել է «Լույս» դաշինքով: Նրա կարծիքով, եթե ընտրությունների ժամանակ որևէ կուսակցություն բացարձակ մեծամասնություն ստանա և միայնակ կառավարելու, ինչպես նաև որոշումներ կայացնելու իրավունք ձեռք բերի, անկախ նրանից, թե ով կլինի այդ քաղաքական ուժը, երկրում նույն այն իրավիճակը կտիրի, ինչպիսին ՀՀԿ–ի ժամանակ էր: «Փաստ»–ի հետ զրույցում Ա.Բախշյանը նշեց, որ թեև մայրաքաղաքի բնակիչների պահանջների մեջ ոչինչ չի փոխվել, սակայն, իր կարծիքով, Երևանի ավագանու արդյունավետ աշխատանքի համար ամենակարևորը ընտրությանը մասնակցող կուսակցությունների և դաշինքների միջև համամասնությունը պահպանելը պետք է լինի:

«Ես չեմ ուզում, որ մի օր Հայկոն ասի՝ «մեր դեմ խաղ չկա»»,– ասաց Ա. Բախշյանը:

Հասարակական–քաղաքական գործչի կարծիքով, երբ քարոզարշավի ժամանակ որևէ կուսակցության ներկայացուցիչ ասում է, որ իրենք ամենալավն են և պետք է ջաղջախիչ հաղթանակ տանեն ընտրությունների ժամանակ, դա նորմալ է, քանի որ բոլորն են նման հռետորաբանությամբ հանդես գալիս: 

«Բոլորն էլ ասում են, որ իրենք են հաղթելու: Դա չէ խնդիրը, բայց դրանից չպետք է բխի այն, որ նրանք էլ անեն այն, ինչ արել է Հանրապետական կուսակցությունը: Հիմա քարոզարշավի ժամանակ, փառք Աստծո, զգում ենք, որ գործ ունենք ազատագրված ժողովրդի հետ: Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ տեսնում ենք, որ մարդիկ սեփական կամքով են մասնակցում քարոզարշավներին, իսկապես ուզում են բոլորին լսել և ընտրություն անել, որևէ մեկը նրանց չի ուղղորդում այն ձևով, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ էր լինում: Իսկ այն, որ վարչապետը հայտարարում է, որ իրենք պետք է ջաղջախիչ հաղթանակ տանեն, այդպիսի հայտարարություններ բոլորն են անում: Ես այդտեղ վտանգ չեմ տեսնում, այլ դա ես տեսնում եմ հետագայի համար: Այսինքն, եթե Երևանի ավագանիում «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն ձևավորի, այ, այդտեղ եմ ես լուրջ վտանգ տեսնում, քանի որ ժողովրդավարական կառավարման համակարգը կարող ենք տանուլ տալ»,– ասաց Ա. Բախշյանը:

Ավագանու անդամը Տարոն Մարգարյանի հրաժարականի և Երևանում աղբի սարեր կուտակվելու երևույթների մեջ սաբոտաժի տարրեր թեև չի տեսնում, բայց նրա ավագանու անդամի հնգամյա փորձը հուշում է, որ չի բացառվում՝ մայրաքաղաքի փողոցներն ու մայթերը «ողողած» աղբի հսկայական կույտերի հայտնվելը կարող են, այնուամենայնիվ, տողատակային կապերի և այլընտրանքային հարաբերությունների հետևանքներ լինել:

«Կարող եմ ենթադրություն անել, որ բացի պայմանագրային պարտավորություններից, կար «ստորգետնյա», առանց թղթային ձևակերպումների ինչ–որ մի մեխանիզմ, որ երբ այդ մեխանիզմը գործում էր, «Սանիթեքը» աշխատում էր: Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, ուրեմն այդ մեխանիզմն էլ չի գործում: Այդ իսկ պատճառով էլ մայրաքաղաքն այս օրին է հասել»,– ասաց Ա. Բախշյանը: 

Քաղաքապետի պաշտոնակատարի և ողջ Հանրապետականի այս օրերի գործելաոճը ավագանու անդամը բնութագրում է հայտնի ասացվածքով՝ «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», այդ պատճառով էլ մայրաքաղաքում ամեն ինչ իրար է խառնվել: «Մի քանի օր է մնացել Հանրապետականների կառավարման ավարտին, այդ պատճառով էլ նման կերպ են վերաբերվում Երևանին: Ուզում է քաղաքը ոտքի հետ գնա, ուզում է աղբը մարդկանց ծածկի, երկրում ինչ ուզում է լինի, նրանց համար մեկ է: Այդպիսով մի տեսակ չարախնդում են, և ես այդ վերաբերմունքը զգում եմ յուրաքանչյուր երևույթի մեջ: Այսինքն, ուզում են մարդկանց ասել՝ «տեսա՞ք՝ մեզնից հետո ինչ եղավ», և իրենց կարծիքով այդ ձևով ուզում են ընդգծել, որ իրենց ժամանակ ինչպես էր, հիմա ինչպես է»,– ասաց Ա. Բախշյանը:

Ի դեպ, «Լույս» դաշինքի քարոզարշավն ընթանում է «Երևան, լույս, Զեյնալ յան» կարգախոսի ներքո, իսկ քարոզարշավի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն անդրադառնալով այս օրերին շատ քննարկվող՝ քաղաքական ուժերին ու կուսակցություններին «սևերի ու սպիտակների» բաժանելու մասին հայտարարություններին, նշեց, որ այս երկրում որևէ մեկն իրենցից շատ չի պայքարել հակահեղափոխականների դեմ:

«Ո՞վ է այդ հակահեղափոխականը: Այն ուժը, որը կոչվում է հակահեղափոխական ուժ, Հանրապետական կուսակցությունն է, որը քաղաքապետի ընտրություններին չի մասնակցում: Ժողովուրդ, չկա ոչ մի հակահեղափոխություն: Կա Ռոբերտ Քոչարյան, ով խնդիր ունի չդատվելու: Ինքն այդ ամենն անում է չդատվելու համար ու եթե մտածում են, որ Արտակ Զեյնալյանին առաջադրելով կարող է Քոչարյանի վերադարձը հեշտանալ, ապա դրա համար պետք է ֆանտաստիկ երևակայություն ունենալ: Կամ եթե Արտակ Զեյնալյանին չեն վստահում, ապա այդ դեպքում ո՞նց եք նրան վստահում արդարադատության նախարարի պաշտոնը: Ես սա էլ չեմ հասկանում, ժողովուրդ ջան»,– ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ա. Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США