Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կաուչուկից՝ «բանջարանոցային կաշի»

ОБЩЕСТВО


Մենք գիտենք, որ...

 

Ռետինե ճտքավոր կոշիկները ստեղծվել են 19–րդ դարում, երբ սկսեցին կաուչուկից իրեր պատրաստել:

Իրականում այնքան էլ այդպես չէ :

Պարզվում է, որ դեռևս մեր թվարկությունից առաջ 1600–ականներից սկսած «ռետինե» ճտքավոր կոշիկներ պատրաստելիս են եղել Ամազոն գետի ավազանում ապրող հնդկացիները: Ամերիկայի արևադարձային անտառներում աճում է հևեա ծառը: Այս ծառը բնական կաուչուկի աղբյուր է, որը և օգտագործում էին հնդկացիները «ռետինե» ճտքավոր կոշիկներ ստանալու համար: Բնական կաուչուկը բուսական ծագում ունեցող պոլիմեր է։ Այն պարունակում է հևեածառի կաթնահյութի (լատեքսի) մեջ։ «Կաուչուկ» տերմինը ծագել է «կաուչու» բառից, որով Բրազիլիայի բնիկները կոչել են Ամազոն գետի ափերին աճող հևեայից ստացվող նյութը («կաու» – ծառ, «ուչու» – հոսել, լացել)։ «Ռետինե» ճտքավոր կոշիկներ ստանալու համար հնդկացիները իրենց ոտքերը մինչև ծնկները իջեցնում էին ինչ–որ անոթում հավաքած կաուչուկի ծառի կաթնահյութի մեջ: Այդ հյութի մեջ գտնվող լատեքսը պնդանում էր և ծածկում նրանց ոտքերը: Ստացվում էին միանվագ օգտագործման «ռետինե» ճտքավոր կոշիկներ: Այստեղ, իհարկե, սխալ է ասել ռետինե կոշիկ, ավելի ճիշտը լատեքսի կամ կաուչուկի կոշիկն է, բայց դա համարյա թե նույնն է: 

Կաուչուկի կարևոր հատկությունն առաձգականությունն է, այսինքն՝ արտաքին ուժի ազդեցությամբ իր ձևը փոխելու, օրինակ՝ ձգվելու, սեղմվելու և ապա ազդող ուժի բացակայության դեպքում իր նախկին ձևը վերականգնելու ունակությունը։ Կաուչուկն օժտված է նաև ջրի ու գազի նկատմամբ անթափանց լինելու արժեքավոր հատկությամբ։ Սկզբից կաուչուկի օգտագործումը սահմանափակ էր, քանի որ այն շոգից հալվում էր, ցրտից պնդանում, ինչպես քարը: Անհրաժեշտ էր ստանալ ավելի էլաստիկ նյութ: Դա հաջողվել է իրականացնել 1839 թվականին ամերիկացի գյուտարար Չարլզ Գուդիրին: Նա տաքացրած կաուչուկին ծծումբով խառնած նյութի մի քանի կաթիլ պատահաբար կաթեցրեց խոհանոցային վառարանի վրա և ստացավ նոր նյութ՝ ռետին, որն իր հատկություններով էապես գերազանցում էր կաուչուկին: Կաուչուկը ռետինի վերածելու այս պատահական պրոցեսը կոչվեց «վուլկանացում»՝ ի պատիվ հին հռոմեական կրակի աստծո: Իր հայտնագործությունը նա ցույց տվեց կաուչուկի վաճառականներ Թոմաս Հենկենին և Չարլզ Մակինտոշին: Վերջիններս արտոնագրեցին գյուտը և սկսեցին ռետինե իրեր արտադրել՝ սկսած 1843 թվականից: Այդ թվականին էլ հենց հայտնվեցին ռետինե երկարաճիտ կոշիկները: Չարլզ Գուդիրը փորձեց դատական գործընթաց սկսել, բայց ոչնչի չհասավ և, ամբողջ կյանքը աղքատության մեջ անցկացնելով, այդպես էլ աղքատ մահացավ: Աշխարհում սկսվեց կաուչուկային տենդը: Հասարակածային երկրներում սկսեցին ստեղծել կաուչուկի ծառերի պլանտացիաներ: Քանի որ կաուչուկի ծառ հյուսիսում աճեցնել անհնար է, 1926 թվականին խորհրդային կառավարությունը հայտարարեց սինթետիկ կաուչուկ ստանալու մրցույթ, որի մրցանակն էր 100 000 ռուբլի։ Սինթետիկ կաուչուկի ստացման առաջին արդյունաբերական եղանակը մշակել է ռուս քիմիկոս Ս. Լեբեդևը՝ էթիլային սպիրտից, և առաջարկել է արդյունաբերական նպատակով օգտագործել բութադիենը։ Ավելի վաղ ֆրանսիացի քիմիկոս Բուշարդը արհեստական կաուչուկ էր ստացել իզոպրենից: 1940 թվականին Երևանում ստեղծվեց «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, այստեղ արհեստական կաուչուկ ստանում էին քլորոպրենից: Բնական կաուչուկ ներկայումս ևս արտադրվում է: Հիմա ամենաշատ բնական կաուչուկ արտադրող երկիրը Մալազիան է: Գուդիրի մահից 40 տարի անց, ի պատիվ նրա է կոչվել ստեղծված մի նոր ընկերություն՝ «Գուդիր Ռաբբեր քըմփընին»: Ներկայումս այս ընկերությունը առաջատարն է աշխարհում ռետինե անվադողերի արտադրության բնագավառում:

Չարլզ Գուդիրը շատ աղքատ է ապրել, նա անգամ պարտքերի պատճառով բանտ է նստել, որը, ի դեպ, նա կատակով կոչում էր «իմ հյուրանոցը»: Միևնույն ժամանակ աղքատությունը նրան փիլիսոփա էր դարձրել: Նա ասում էր, որ կյանքը չի գնահատվում դոլարով կամ ցենտով, ինքը չի բողոքում, որ իր գցած սերմից աճած պտուղներից ուրիշներն են օգտվում, ավելի վատ է, երբ սերմը գցած է, իսկ պտուղները ոչ ոք չի հավաքում: Գուդիրը իր հայտնագործած նյութը՝ ռետինը, կոչում էր «բանջարանոցային կաշի»:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию