Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ռուսական արձագանքի դինամիկան և փափուկ ուժի միջանցքը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Տիգրան Անանյան) գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ արդեն հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարություններին, նշել էր, որ իրենք ուշադիր հետևում են այդ հայտարարություններին: Զախարովան նաև բավական կոշտ դիտարկումներ էր արել առ այն, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և դժվար է պատկերացնել, թե ինչպես են այլ ուժեր խառնվում Հայաստանի գործերին: Նման անհանգստության առիթ ռուսական կողմի համար հանդիսացել էին Միլսի այն խոսքերը, որ ամերիկյան կողմն ու ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում հովանավորել ու աջակցել են առանձին խմբերի: Բնականաբար Զախարովայի ուշադրությունից չէին կարող վրիպել նաև Միլսի՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին հայտնած մտքերը, որտեղ Միլսը նշում էր, որ առանց տարածքների հանձնման կոնֆլիկտը հնարավոր չէ կարգավորել:

Մի կողմ թողնելով Զախարովայի և Միլսի հեռակա բանավեճն ու այդ բանավեճի առիթ հանդիսացած հայտարարությունների բովանդակությունը` կցանկանայինք ուշադրություն դարձնել մեկ այլ հարցի վրա: Բավական երկար ժամանակ ռուսական կողմից հայաստանյան իրադարձությունների մասին որևէ գնահատական չէր հնչում: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների ընթացքում եղավ մի պահ, երբ հայկական կողմին թվաց, թե արտաքին հարաբերություններում նա արդեն այնքան անկաշկանդ է, որ ռուսական կողմը որևէ կերպ չի արձագանքում: Բավական հագեցած գագաթաժողովի ընթացքում իսկապես ռուսական կողմը նույնիսկ իր դեղին մամուլով որևէ կերպ չկշտամբեց Հայաստանին: Բայց հենց ամերիկյան դիվանագետը, ինչպես Փաշինյանն էր նշել՝ հեռացող դիվանագետը, մի քանի հայտարարություններ արեց, ռուսական կողմն արագ արձագանքեց:

Այս արձագանքների դինամիկան բավական թափանցիկ բացահայտում է ռուսական կողմի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ու այդ վերաբերմունքի բովանդակությունը: Մշակութային, միգուցե քաղաքակրթական նախաձեռնություններում, որոնք Հայաստանը ձեռնարկում է Արևմուտքի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ, ռուսական կողմը անտարբեր է կամ լոյալ: Բայց ղարաբաղյան կոնֆլիկտի, Հայաստանում իշխանության ու քաղաքական դաշտի սուբյեկտների և դրանց ձևավորման, ինչպես նաև Հայաստանում ամերիկյան քաղաքականության իրացման հետ կապված հարցերով ռուսական պաշտոնական շրջանակները շատ զգայուն են և գործում են արագ արձագանքման ռեժիմով: 

Այս մոտեցումը Հայաստանի համար ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր: Բացասականն այստեղ այն է, որ Ռուսաստանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա, փաստացի դիրքավորվելով որպես տարածաշրջանային գերտերություն` ուշիուշով հետևում է Հայաստանում առանցքային քաղաքական գործընթացներին և անհրաժեշտության դեպքում արձագանքում դրանց, ազդում դրանց վրա: Դրական կողմն էլ այն է, որ չնայած ռեալ պոլիտիկի դաշտում ռուսական կողմը չափից ավելի աչալուրջ է ու ունի չափից ավելի լուրջ գործիքներ ազդեցության համար, բայց, այսպես ասած, փափուկ ուժի ֆորմատում կաղում է:

Ֆրանկոֆոնիան, բովանդակությամբ Ֆրանկոֆոնիային նման այլ նախաձեռնությունները հենց այն փափուկի ուժի ֆորմատներն են, որոնք ռուսական ռեալ պոլիտիկի համար վտանգներ չեն ներկայացնում, կամ ավելի շուտ ռուսական կողմն այդտեղ վտանգներ չի փնտրում: Ի հակառակ ռուսական կողմի, Արևմուտքում ադապտացրել են փափուկ ուժի գործիքներով քաղաքական ազդեցության մեխանիզմները, և արտաքին քաղաքականությունում հավասարակշռություն մտցնելու նպատակով հայկական կողմը ակտիվ օգտվել և օգտվում է այդ մեխանիզմներից: 

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի իմաստն ու նշանակությունն, ըստ այդմ, պետք է փնտրել հենց այստեղ՝ չշփոթելով այն մի կողմից լրիվ ինքնուրույն ու ինքնաբավ արտաքին քաղաքականության հետ՝ առաջնորդվելով ռուսական արձագանքի բացակայությամբ, մյուս կողմից չթերագնահատելով նմանատիպ միջոցառումների ուժը՝ դրանք դիտարկելով լրիվ այլ հղանցքից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США