Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ստիպված կլինենք այդ ամենը մեկ անգամ ևս մերժել». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը:

–Պարո՛ն Սարոյան, այս փուլում կարո՞ղ ենք ասել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ իրավիճակը չի տարբերվի այն ընթացքից, որը կար Երևանի ավագանու ընտրություններին:

–Ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների մի մասն ընտրական գործընթացներին մոտենում է իր մասնակցության փորձառությամբ, իսկ նոր ձևավորվող կուսակցությունները՝ բոլորովին այլ ձևով: Հիմա նրանք, ովքեր նախկինում մասնակցել են, որոշակի ճանապարհ են անցել, իրենց համար սովորական է հենց այսպես ընթացքը շարունակել: Եվ այստեղ կարելի է տեսնել և՛ սև–սպիտակ, և՛ ամեն տեսակի վատաբանություններ, և՛ մրցակցություն, և՛ սև PR: Այսպիսի ինչ–որ բաներ առաջիկայում կարելի է և սպասել: Բայց կան նաև նոր կուսակցություններ, որոնք այդ գործընթացների մեջ գործող անձինք չեն եղել, թեև իրենք էլ կարող են ընդգրկվել: Բայց մի մասն էլ ընդհանրապես մերժում է այդպիսի մոտեցումը: Մեծ հաշվով՝ կան հին ճանապարհով, փորձով գնացող և դիրքավորվող միավորներ, որոնք փորձում են հասկանալ՝ այս նոր իրավիճակում ԱԺ ընտրությունների ժամանակ ինչ ունեն ասելու և ինչպես պետք է ասեն, և կան դեպի նորի ձգտման ինչ–որ ծիլեր: Սա է ընդհանուր իրավիճակը:

–Ընտրական օրենսգիրքը չփոխվեց, ինչը, շատերի կարծիքով, խնդիր է: Մյուս կողմից՝ խոսվում է, որ գրեթե զրոյացված է ընտրակաշառքի գործոնը, չկան նախկին արատավոր մեխանիզմները, և քաղաքացին իր կամքն է արտահայտելու: Այս հանրագումարի արդյունքում ժողովրդավարական ընտրություններ կտեսնե՞նք:

–ԸՕ խնդիրը շատ լուրջ է, որին պետք է լուրջ մոտենալ: Եթե լիներ ԸՕ, ինչպես նաև Կուսակցությունների մասին օրենքի ու նաև օրենսդրական մեծ փոփոխությունների առկայությունը, ապա Հայաստանում իսկապես քաղաքական իրավիճակ կլիներ. դա թույլ չէր տա այնպիսի միավորների մասնակցությունն ընտրական գործընթացին, որոնք, լինելով հետադիմական ուժեր, ավերել են, հարստահարել են ժողովրդին ու պետությանը: Սրա արդյունքում նաև դեմագոգիան է առաջ գալիս, անձերն են առաջ գալիս, այն անձերը, որոնք մերժված պետք է լինեին, և այս իրավիճակում անգամ թեկնածու չպետք է լինեին: Ոչ միայն ԸՕ–ի խնդիրը, այլև հիմա կոնկրետ խնդիր պետք է լուծված լիներ: Եթե այդ կոնկրետ խնդիրը չի լուծվել՝ ունենք նախկիններից նյուանսներով մի քիչ ավելի տարբերվող, բայց քաղաքական կամքով երաշխավորված ընտրություններ:

–Կա քննարկում իրական ընդդիմություն ունենալու անհրաժեշտության վերաբերյալ: Ինչպիսին՞ պետք է լինի այդ ընդդիմությունը, որը պետք է տարբերվի նաև նախորդներից:

–Այստեղ շարունակեմ նախորդ միտքս: Եթե մենք այդ ինստիտուցիոնալ փոփոխություններն արած լինեինք և քաղաքական միավորներն ընտրություններին մասնակցեին ըստ ծրագրերի, մտքերի բախում լիներ, և սկզբունքորեն մերժվեին կեղծիքներ թույլ տված միավորներն ու անձինք, այդ դեպքում ակնհայտ կլիներ, թե երկրում ինչի շուրջ է ապահովվելու բարեկեցությունը, զարգացումը և այն: Բայց քանի դեռ մերժված չեն, ապա «թե ով կլինի ընդդիմություն» հարցի շուրջ դիսկուրսը ևս հին երկխոսության շարունակությունն է դառնում: Այսինքն՝ այն համակարգի, որը կար մինչև հեղափոխությունը: Գլխավոր ընդդիմություն, միակ ընդդիմություն և այլն: Դրանք իրականում չպետք է լինեին քաղաքական գործոններ, քաղաքական միտքը չպետք է դրա վրա սևեռվելու խնդիր ունենար: Սա սխալ ճանապարհ է՝ նախահեղափոխական քաղաքական համակարգին վերաբերող ճանապարհ է, որը երկրի համար լավ բան խոստացող քաղաքական գործընթաց չէ: Նորմալ իրավիճակն այն կլիներ, երբ կուսակցությունները հանդես կգային ծրագրերով և իրենց առաջարկած ծրագրերն իրականացնելու քվե կստանային: Եվ այստեղ վարչախմբի և ընդդիմության խնդիր չէր լինի: Հարցը կլիներ հետևյալը. այդ մարդիկ իրականացնո՞ւմ են այդ ծրագրերը, քաղաքական պատասխանատվություն կրո՞ւմ են, թե՞ հաջորդ ընտրություններում քաղաքացիները գնահատում են, որ իրենք չեն անելու խոստացածը, և ձայնը տալիս են մեկ այլ միավորի: 

–Որպես խոսքից գործի անցնելու կետ մատնանշվում է ԱԺ ընտրություններից «հետոն»: Արդյո՞ք ձեր մատնանշած ճանապարհը, նախկինից եկած դիսկուրսները չեն խանգարի նաև այդ հանգամանքին: 

–Եթե նախկին դիսկուրսներով, նույն վարքով ենք շարունակում, և վարչակազմ են ձևավորելու այդ ամենը կրող մարդիկ, ապա շարունակելու են աշխատել նույն ձևերով: Այսինքն՝ Հայաստանում կարող է նորից առաջ գալ դեմագոգիան, անսկզբունքայնությունը, ինչպես նաև՝ քաղաքական կեղծիքները, սուտը և այլն: Եվ մենք ստիպված կլինենք այս ամենը ևս մեկ անգամ մերժել: Հայաստանում հեղափոխական գործընթացը… չպետք է անընդհատ ընկնել՝ վեր կենալ, ընկնել՝ վեր կենալ, մինչև հրելով հասնենք ինչ–որ ճանապարհի: Այս ամենը սահուն պետք է արվեր, սա է խնդիրը: Ըստ էության, երաշխիքներ չկան, որ ամեն ինչ սահուն գնում է առաջ: Երևի մարդիկ ուզում են Հայաստանում ևս մի քանի ագամ հեղափոխական իրավիճակներ ստեղծվեն, նոր հասկանան, որ մեր քաղաքացիները լուրջ էին մոտենում, երբ գարնանը հեղափոխություն էին անում: 

–Այդ համատեքստում կիսո՞ւմ եք այն կարծիքները, որ նոր ԱԺ–ն անցումային է լինելու:

–Այս պահին հնարավոր չէ ասել՝ ԱԺ–ն տարիներով կշարունակի իր գործունեությունը, թե կրկին արտահերթի խնդիր կառաջանա, բայց, որպես քաղաքագետ, միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո՝ ընդամենը ամիսների ընթացքում, քաղաքական օրակարգ է մտնելու նոր Սահմանադրության ընդունման խնդիրը: Ամիսներ անց Սահմանադրության վերաբերյալ նոր դիսկուրս է բացվելու: Այն խութերը, հիմարությունները, որոնք տեղ են գտել «սերժական», արհեստական Սահմանադրության մեջ, պետք է մաքրագործել: Այս տրամաբանության մեջ, իհարկե, բացառել պետք չէ նշվածը՝ Սահմանադրության ընդունումից հետո իսկապես նոր ընտրությունների անցկացման խնդիրն ինքնաբերաբար ծագելու է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ