Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բալային համակարգը կզգոնացնի, բայց միայն դրանով խնդիրները չեն վերանա. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով, նախատեսվող բալային համակարգի ներդրումը թույլ կտա ավելի շատ կարգապահ վարորդներ ունենալ: Նշենք, որ բալային համակարգի ներդրման արդյունքում վարորդը կարող է զրկվել նաև վարորդական իրավունքից: Խոսելով նախատեսվող համակարգի, ինչպես նաև երթևեկության մեջ առկա ներկայիս խնդիրների մասին՝ Տ. Քեյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց նախագծի կարևորության մասին: 

«Քաղաքացիների շրջանում շատ դժգոհողներ կան, թե վարորդական իրավունքներից զրկվելու հոսք է լինելու: Բայց անպայման ուզում եմ ընդգծել, որ կարգապահ վարորդները դժվար թե ինչ-որ խնդիրների առաջ կանգնեն բալային համակարգի ներդրմամբ: Շատ կարևոր է, որ բոլորն իրազեկված լինեն, երթևեկեն ըստ օրենքի և հետագայում այլ բարդությունների առաջ չկանգնեն: Նախագծի հիմքում մարդկանց վարորդական իրավունքից զրկելու միտում դրված չէ, սա սթափեցնող նախագիծ է», - ասաց նա՝ հավելելով, որ բացի այդ, վարորդներին հնարավորություն է տրվելու քննություն հանձնել և վերականգնել բալերը:

«Սա նաև թույլ կտա, որ նորից ուսումնասիրեն ճանապարհային երթևեկության կանոնները, թարմացնեն իրենց գիտելիքները: Նպատակը ոչ թե պատժելն է, այլ կարգապահ վարորդ ունենալը: Փորձը ցույց տվեց, որ տուգանքներն արդյունավետ չեն»,-նշեց մեր զրուցակիցը:

Բացի բալային համակարգի վերաբերյալ արված առաջարկներից, որոնք, ի դեպ, ընդունվել են, հ/կ-ն նաև այլ առաջարկներ է արել, որոնք վերաբերում են թե՛ ճանապարհների անհրաժեշտ վերանորոգումներին, թե՛ ճանապարհային գծանշումներին, թե՛ լուսացույցների արդիականացմանը. «Ներկայում բոլոր համապատասխան օղակների հետ քննարկումներ են իրականացվում, որ դրանք ներառվեն նաև հաջորդ տարվա բյուջեում, և հնարավորինս ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն երթևեկության համար, որովհետև ասել, թե միայն բալային համակարգով երթևեկությունն անվտանգ կդառնա, սխալ կլինի: Հիմնական ուղղվածությունը ճանապարհների որակի բարելավումն է: Բալային համակարգն ինչ- որ չափով կզգոնացնի վարորդներին, բայց մենք գիտենք, որ մեքենան կարող է շարքից դուրս գալ անորակ ճանապարհների հետևանքով:

Մենք նաև մի շարք առաջարկներ ենք արել Երևանի քաղաքապետարանին՝ կապված դիտահորերի՝ դրանց բացակայության կամ սխալ տեղադրված լինելու հանգամանքի հետ: Դիտահորերը ևս վթարածին են: Այսինքն՝ մեր կողմից բարձրաձայնվում են բոլոր խնդիրները, որ մեր երկրում երթևեկությունը հնարավորինս անվտանգ կազմակերպվի»:

Տ. Քեյանը նաև շեշտեց՝ որպեսզի հասկանանք, թե ինչի դեմ ենք ուզում պայքարել, պետք է հասկանանք, թե վթարներն ինչի հետևանքով են առաջացել. «Ներկայում ունենք միայն վիճակագրական տվյալներ, որ, օրինակ, մահվան ելքով վթարների մեծ մասն արագության գերազանցման և խմածության դեպքերն են: Բայց չունենք վերլուծություն, թե արդյո՞ք դա է հանդիսացել վթարի պատճառը: Կարող է պատճառը ճանապարհի անբարենպաստ վիաճա՞կն է եղել: Փորձ է արվում նաև այդ ուղղություններով վերլուծություններ անել, որ սկսեն պայքարել այն խնդրի դեմ, որը վթար է ստեղծում»:

Անդրադառնալով նաև ՃՈ մեքենաների սակավության խնդրին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ այժմ ուսումնասիրվում է մի շարք երկրների փորձը՝ պարետային համակարգի ներդրման համար. «Ըստ իս՝ առաջիկայում կլինի նաև այդ համակարգի ներդրումը, ըստ որի՝ փողոցում կտեսնենք շրջիկ մեքենաների և ոստիկանների, որոնք ոչ միայն երթևեկության, այլև քաղաքացիների անվտանգությունը կապահովեն: Արդյունավետության առումով մենք ուսումնասիրություն չունենք, բայց ՃՈ-ի կողմից վստահեցնում են, որ Վրաստանի փորձն այդ առումով շատ դրական է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет Армении