Յունիբանկի «Կանայք բիզնեսում» ծրագրով կվարկավորվեն ավելի քան 100 կին ձեռներեցներ
ОБЩЕСТВОԲիզնեսում կանանց ներգրավվածությունը համաշխարհային տնտեսության աճող միտում է: Գնալով ավելի շատ ընկերություններ են ներգրավում իրենց ղեկավար օղակում առնվազն մեկ կին: Grant Thornton-ի զեկույցի համաձայն, Հայաստանում ղեկավար պաշտոնների գրեթե մեկ երրորդը զբաղեցնում են կանայք` 32%:
Կանանց ձեռներեցությանն
«Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում վարկը տրամադրվում է տարբեր ոլորտներում ներգրավված կին ձեռներեցներին` արտադրություն, առևտուր, տուրիզմ, սպասարկում (այդ թվում` տպագրություն և բժշկական սարքավորումներ) և այլն: Նախնական գնահատականներով, «Կանայք բիզնեսում» ծրագրի
Անհատ ձեռներեց Քրիստինե Շահբազյանն արդեն իսկ օգտվել է Յունիբանկի նոր առաջարկից :
-Մենք ստացել ենք վարկ շահավետ պայմաններով, ինչը նշանակում է , որ այժմ մենք կարող ենք իրականացնել մեր բոլոր պլանները` ընդլայնել, արդիականացնել բիզնեսը և դուրս գալ նոր մակարդակ: Այժմ ես ղեկավարում եմ փոքր բիզնես, բայց Յունիբանկի աջակցության շնորհիվ, վստահ եմ առաջիկա հինգ տարիներին կանցնենք զարգացման նոր փուլ:
-Այս ծրագրի նպատակը գործարար կանանց համար ֆինանսավորման ևս մեկ աղբյուր ստեղծելն է, ինչը նրանց բիզնեսի զարգացման համար նոր խթան կհանդիսանա,- նշում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը: -Վարկը տրամադրվում է կոնկրետ նպատակների համար` շրջանառու միջոցների համալրման, ներդրումների, այլ բանկերում և վարկային կազմակերպություններում վարկերի վերաֆինանսավորման համար:
Յունիբանկը և FMO-ն համագործակցության համաձայնագիրը ստորագրել են այս տարվա հոկտեմբերին Նիդերլանդներում: Ծրագրի շրջանակներում կին ձեռներեցներին կհատկացվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում: «Կանայք բիզնեսում» ծրագրի իրականացումը հնարավորություն կտա աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը և նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: