Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ոզնու փշերի ու «սննդակարգի» միֆերը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մենք գիտենք, որ...

Ոզնիներն իրենց փշերի վրա բույն են տեղափոխում սնկեր, խնձորներ և այլ մրգեր ու պահեստավորում ձմռանը ուտելու համար:

Իրականում այդպես չէ:

Հարցն այն է, որ ոզնու փշերն ըստ էության նրա մազերն են և մաշկին այնքան էլ ամուր չեն կպած: Դրանք նախատեսված են միայն ինքնապաշտպանության համար և չեն կարող անգամ թեթև քաշ ունեցող բան տեղափոխել: Իսկ ձմեռվա պաշար ոզնուն պետք չէ. ձմռանը նա քուն է մտնում:

Սովորական ոզնին ոչ մեծ չափերով կաթնասուն կենդանի է։ Մարմնի երկարությունը հասնում է 20—30 սանտիմետրի, պոչը մոտ 3 սմ է, զանգվածը՝ 700—800 գրամ։ Ականջները համեմատաբար մեծ չեն (սովորաբար 3,5 սմ–ից կարճ)։ Դունչը երկարավուն է։ Կենդանու քիթը սուր  է և մշտապես խոնավ։ Վերին ծնոտի վրա ունեն 20 մանր և սուր ատամներ, իսկ ստորին ծնոտի վրա՝ 16–ը։ Թաթերի վրա ունի 5 մատ՝ սուր եղունգներով։ Հետին վերջույթներն ավելի երկար են, քան առջևի վերջույթները։ Սովորական ոզնիների փշերը կարճ են, 3սմ–ից ոչ ավելի: Փշերի վերին մակերևույթը հարթ է, գունավորումը՝ փոփոխական՝ բաց գույնից մինչև գորշավուն։

Ներսից դրանք սնամեջ են՝ լցված օդով։ Փշերն աճում են այնքան արագ, որքան մազերը։ Փշերի միջև աճում են ոչ խիտ, կարճ մազեր։ Գլուխը ծածկված  է կոշտ և սովորաբար մուգ գունավորմամբ մազերով։ Սովորաբար ոզնի հանդիպում է այգիներում, թփուտներով և բուսականությամբ առկա գետերի հովիտներում, երբեմն՝ հացահատիկային ցանքատարածքներում և բանջարանոցներում: Ակտիվ են գիշերը։ 

Ձմռանը քուն են մտնում։ Սնվում են միջատներով և մանր ողնաշարավորներով (այդ թվում՝ օձերով), նաև սատկած մանր կենդանիներով և թռչուններով։ Ոզնիները այն բացառիկ կենդանիներից են, որ անգամ կրետ և մեղու են ուտում, քանի որ սրանց թույնը նրանց վրա չի ազդում: Ոզնիները հատապտուղներ և մրգեր չեն ուտում, քանի որ նրանց օգանիզմը դրանք ուղղակի չի մարսում: Դա նույնն է, որ գայլին կերակրես կաղամբով: Իհարկե, կարելի է տեսնել, որ ոզնին փորփրել է ընկած միրգը, բայց դա նա անում է միայն մրգի ներսի որդերն ուտելու համար, իսկ միրգը չի ուտում:

Մոլորությունը, թե ոզնիները փշերի վրա հատապտուղներ են տեղափոխում, շատ հին պատմություն ունի: Առաջին հիշատակությունն արել է հին հռոմեացի գրող Պլինոս Ավագը իր «Բնական պատմություն» գրքում՝ դեռևս առաջին դարում գրելով, որ ոզնիները ծառ են բարձրանում, խնձորները գցում, փշերի վրա տեղափոխում բույնը և պահեստավորում ձմռան համար: Պարզ է, որ այս ամենը իրականությանը չի համապատասխանում: Բայց պարզ է նաև այն, որ ցանկացած երեխա հեքիաթներից, գրքերից, նկարներից և մուլտֆիլմերից գիտի, որ ոզնին խնձոր է սիրում և այն փշերի վրա է տեղափոխում:

Ոզնիները իրոք օգտակար կենդանիներ են: Ոչ մի գյուղացի իր այգում նկատած ոզնուն չի վնասում: Առաջին հերթին նրանք ոչնչացնում են այգու վնասատու միջատներին, բացի այդ, սովորաբար ոզնու առկայությունը օգնում է տարածքը օձերից մաքրելուն: Հարցն այն է, որ անգամ գյուղացիները չգիտեն, որ ոզնին միրգ չի ուտում, և նրան իրենց այգում մնալու համար փոխանակ մսի կտորներ տան, չգիտես ինչու՝ միրգ են տալիս: Արդյունքում ոզնին նեղանում և հեռանում է այդտեղից:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան