Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում նշել են Կորյուն Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը

КУЛЬТУРА

«Մեծամոր»  պատմահնագիտական  թանգարանում  նշել  են  Հայկական  ՍՍՀ վաստակավոր  երկրաբան, «Մեծամոր» արգելոց-թանգարանի հիմնադիր Կորյուն Մկրտչյանի ծննդյան  90-ամյակը: Արգելոց-թանգարանում  էին  հավաքվել  մեծանուն հայի  հարազատները, ընկերները,  գիտության` երկրաբանության,  հնագիտության ոլորտում  նրա  ներդրած  ավանդը  բարձր  գնահատողները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, Կորյուն Մկրտչյանը  բացառիկ  դեր  է  ունեցել  Հայաստանի երկրաբանական կառուցվածքի  և  օգտակար  հանածոների  հետազոտման,  հետախուզման և հայտնաբերման գործում: Գիտնականի  ավանդն  անգնահատելի  է  նաև հնագիտության  ոլորտում:

«Կան  մարդիկ, ում  կյանքը  և  գործունեությունը  ուղղված  է  լինում  մի  գործի` սեփական կարողությունները,  անձը, գիտելիքները  հայրենիքին  նվիրելուն: Կորյուն Մկրտչյանը  այդպիսին էր», -իր խոսքում ասել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների  դոկտոր-պրոֆեսոր  Աշոտ  Փիլիպոսյանը:

ԵՊՀ  հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ պ․գ․դ. Հայկ Ավետիսյանի գնահատմամբ  էլ` գիտնականի կատարած աշխատանքը գիտակրթական հենք է ստեղծել հարենագիտության  համար:

Կորյուն Մկրտչյանը մեծ ավանդ ունի Մեծամոր հնավայրի հայտնաբերման և երկարատև ուսումնասիրության գործում։ 1964-1967 թթ․ նա հայտնաբերել է Մեծամորի  մետաղաձուլական  հնագույն  կենտրոնը,  եղել` հնագիտական պեղումների  համաղեկավարը: 1970-1976 թթ․ հիմնել  է  «Մեծամոր»-ի  թանգարանը, հետագայում  կազմակերպել `առաջին  ցուցադրությունը:

Անվանի գիտնականը չէր կարող անտարբեր մնալ  Հայաստանի համար կարևորագույն ժամանակաշրջանում` Սպիտակի երկրաշարժ  ու  Արցախ: 1988-ի աղետի առաջին օրերին նա մեկնել  է  Գյումրի: Կատարած դիտարկումների և սեյսմատեկտոնական հետազոտությունների արդյունքները հետագայում շարադրել է լայնածավալ  հաշվետվությունում: 1988-ին էլ` այցելելով Լեռնային Ղարաբաղ ու կանխատեսելով շրջափակումը, առաջարկել է հետախուզել  ու  շահագործման հանձնել  Մաղավուզի  ածխի  հանքավայրը:

«Նրա  գործունեության աշխարհագրական ընդգրկումը շատ մեծ է: Սխալված չեմ լինի, եթե ասեմ` Հայաստանի  ողջ տարածքը, Աղստևի հովտից  մինչև  Եմեն, Մեծամորից` մինչև  Բեռլին: Կորյուն Մկրտչյան մտավորականի պրպտող միտքը իր մասնագիտական տիրույթից  զատ  անցում  է  կատարել  հնագիտության  ու պատմագիտություն  ոլորտներ: Արժեքավոր են նաև Գլաձորի համալսարանի 700-ամյակին նվիրված ու Շատիվանքի մասին նրա աշխատությունները», -ասել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

ՊՈԱԿ-ի տնօրենը  իր խոսքը եզրափակել է երկրաբաններին բնորոշ  ձևակերպմամբ` ոչինչ  չի  կորցրել, բայց ամբողջ օրը որոնում է:

Անվանի  գիտնականի կնոջ` Աշխեն Ղարաքեշիշյանի համար Մեծամորը սրբավայր է իր  համար:  Նրա խոսքով  աշխատանքից հետո ամեն օր Կորյուն  Մկրտչյանը  գնում  էր  Մեծամոր  ու  մինչև  ուշ  գիշեր  աշխատում:

ՀՀ ԳԱԱ ակադեմիայի արտասահմանյան անդամ, հնագետ Գրիգոր Արեշյանի համոզմամբ Մեծամորի թանգարանը չէր լինի, եթե  չլիներ Կորյուն Մկրտչյանի եռանդը, ավյունը: Կ. Մկրտչյանի շնորհիվ  1971 թ. «Նյու-Յորք Թայմս»-ը  անդրադարձել  է Մեծամորին:  Նրա խոսքով  անվանի գիտնականը  ազնիվ,  շիտակ, բազմակողմանի  զարգացած  ու կարծրատիպեր  կոտրող  մարդ էր:

Միջոցառմանը ներկա էր  նաև  մասնագիտությամբ երկրաբան  պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը,  ում  փոխանցմամբ  մեծ հայրենասեր Կորյուն Մկրտչյանի հիմնադրած «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ոչ միայն գիտական, այլ  նաև` ռազմավարական  նշանակություն  ունի  ամբողջ տարածաշրջանի համար:

Մեծամոր հնավայրի տարածքում այսօր էլ պեղումներ են իրականացվում /վերսկսվել են 2013 թ.-ից/: Արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ  Զաքյանի  տեղեկացմամբ ներկայում թանգարանի  ֆոնդերում  28. 000  թանգարանային  առարկա  կա:

Անվանի  գիտնականը  հարուստ  գրավոր  ժառանգություն  թողել` քառասունից ավելի  տպագիր և նույնքան էլ` ձեռագիր  աշխատանքներ:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև Կ. Մկրտչյանի ընտանիքի  ջանքերով հրատարակված  ու  գիտնականի աշխատանքային գործունեությանը  նվիրված գրքերի շնորհանդեսը,  ցուցադրվել` «Կորյուն Մկրտչյան. դիմանկար» փաստավավերագրական  ֆիլմը:

 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию