Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ավինյանն անկեղծ է, բայց ոչ մինչև վերջ. ներքին ընդդիմությունը՝ ներկուսակցական դեմոկրատիայի բացակայության պայմաններում. «Փաստ»

АНАЛИТИКА

 

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

«88 հոգանոց ֆրակցիայում, որտեղ ներառված են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, չեն կարող չլինել որոշակի բախումներ, քննարկումներ, քննադատություն իրար նկատմամբ, և կարծում եմ՝ իրական ընդդիմության խնդիր մենք չենք ունենալու, որովհետև «Իմ քայլը» դաշինքի ներսում նմանատիպ քննադատություն լինելու է»,– նախօրեին նման միտք է հայտնել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝news.am–ին տված հարցազրույցում: 

Առաջին հայացքից Ավինյանի այս գնահատականը բավական իրատեսական է: Նախ, ինչպես ցույց տվեցին ընտրությանը հաջորդած օրերը, խորհրդարանական ընդդիմությունն այժմ զբաղված է միմյանց հաշվին դիվիդենտներ հավաքելով ու որևէ կերպ չի դիրքավորվում որպես իշխանությանը քննադատելու պատրաստ ընդդիմություն: Արտախորհրդարանական ուժերն էլ առայժմ գտնվում են կամ հետսթրեսային իրավիճակում, որից երկար ժամանակ դուրս չեն գա, կամ էլ ընդհանրապես կասեցրել են քաղաքական ակտիվությունը: Այս ամենին զուգահեռ իշխանությունը խորհրդարանում ստացել է ձայների այնպիսի մեծամասնություն, որ, ինչպես Փաշինյանը նշեց ընտրության օրը, կարող է իրականացնել ցանկացած օրենսդրական փոփոխություն՝ ունենալով սահմանադրական մեծամասնություն: Եթե սրան հավելենք նաև այն հանգամանքը, որ հասարակության մեծամասնության սպասելիքները հենց «Իմ քայլը» դաշինքից ու իշխանությունից են, ապա իսկապես այս պահին իշխանությունը զբաղեցնում է քաղաքական դաշտը՝ բոլոր շերտերով

Ավինյանի գնահատականը նաև ճիշտ է այն իմաստով, որ 88 հոգանոց խմբակցությունում ու իշխանությունում ընդհանրապես ներկայացված են քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ: Ավելին՝ հեղափոխությամբ իշխանության եկած ուժը օբյեկտիվորեն ունի մոնոլիտության, ներքին փոխազդեցությունների կարգավորման խնդիր: Ասել է թե, ներքին հակասություններն իշխող թիմում անխուսափելի են թե՛ օբյեկտիվ ու ներքին պատճառներով, թե՛ արտաքին պատճառներով՝ իշխանությանն այս պահին հակազդող այլ դերակատար չկա, ինչը ստեղծում է նպաստավոր պայմաններ ներիշխանական հակասությունների դրսևորման համար՝ բացառելով պաշտպանվելու ու կոնսոլիդացվելու անհրաժեշտությունը:

Ամեն դեպքում, ինչքան էլ որ իրատեսական թվան այս գնահատականները, կան որոշակի խնդիրներ: Նախ, ակնհայտ է Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի կշիռն ու այդ կշռին՝ իր քաղաքական թիմի անհամարժեքությունը, Փաշինյանի ու թիմի կշիռների միջև եղած դիսբալանսը: Փաշինյանն, անշուշտ, միայնակ չի արել հեղափոխությունը, բայց եղել է ոչ միայն պրոցեսի քաշող ուժը, այլև հասարակական ընկալումներում ասոցացվում, հավասարեցվում է հենց հեղափոխության հետ: Այդ ասոցացումը Փաշինյանին օժտում է ահռելի հանրային վարկանիշով, որից օգտվում է ողջ թիմը, այդ թվում՝ նաև ապագա խորհրդարանական խմբակցությունը, որի անդամների գերակշիռ մասը հենց այդ վարկանիշի հաշվին է հայտնվել ԱԺ–ում: Դժվար է պատկերացնել, թե ինչպես են թեկուզև տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, օրինակ, վիճարկելու Փաշինյանի այս կամ այն նախաձեռնություն, եթե հայտնվել են ԱԺ–ում հենց Փաշինյանի շնորհիվ:

Մյուս խնդիրն այն է, որ իշխանության հախուռն ձևավորումը՝ պայմանավորված հեղափոխության հախուռն էությամբ, փաստացի շարունակվեց նաև, երբ ավելի հանդարտ պայմաններում մի կողմից համալրվում էր ՔՊ–ն, մյուս կողմից կազմվում էր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը: Ցուցակի կազմման գործընթացն ակնհայտորեն ընթանում էր ոչ միայն կուլիսային պայմանավորվածությունների միջավայրում՝ հասարակական տարբեր շրջանակների աչքից հեռու, այլև ցույց էր տալիս, որ որևէ ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմ գոյություն չունի: Այսինքն, ցուցակը կազմվում էր ՔՊ–ի և հեղափոխության ավանգարդը կազմող նեղ շրջանակի հայեցողության շրջանակներում: Հետևաբար ցուցակի առաջատար կամ հետնապահ տեղերում հայտնվածները, ԱԺ անցածներն ու չանցածները քաղաքական կախվածության մեջ են հայտնվում ոչ միայն Փաշինյանից ու նրա վարկանիշից, այլև ՔՊ–ի ու իշխանության նեղ վերնախավից ու դրա առանձին խմբերից: 

Սա, իհարկե, չի նշանակում, որ ներքին հակասություններ իշխանության ներսում չեն լինելու: Բնականաբար, լինելու են: Այս խառը կազմով, խառը ռիթմով ու խառը ժամանակներում ձևավորված իշխանությունը չի կարող չունենալ ներքին կոնֆլիկտներ: Բայց նախ՝ այդ կոնֆլիկտներն ու կոնֆլիկտող կողմերը միշտ ստորադասվելու են Փաշինյանի անձին, այնուհետ՝ այդ անձից ներքև գտնվող իշխանական նեղ վերնախավի շահերին: Երկրորդ՝ այդ կոնֆլիկտների արտահայտման քաղաքական մեխանիզմներ չեն ներմուծվել ի սկզբանե, ինչը նշանակում է, որ վտանգ կա, որ դրանք դառնան ներկուսակցական ինտրիգներ ու կուլիսային սակարկումներ, որոնք ոչ միայն որևէ կապ չունեն հանրության հետ, այլև ամեն անգամ հասնելով որոշակի էսկալացիայի՝ դառնալու են Փաշինյանի կարգավորման առարկան՝ երիցս բարձրացնելով նրա՝ առանց այդ էլ բարձր, թիմի հանդեպ ահռելի առավելություն ունեցող քաղաքական կշիռը: 

Հայաստանյան շատ կուսակցություններ, այդ թվում՝ իշխող, մշտապես ունեցել են ներքին բազում հակասություններ: Բայց դրանք մնացել են կուսակցության պատերի ներսում, դարձել են ինտրիգների ու ներքին սակարկումների առարկա ու չեն ստացել քաղաքական թափանցիկ դրսևորումներ: Եվ որ ամենավատն է՝ ցանկացած ներքին հակասություն ավարտվել է այն պահից, երբ դրան խառնվել է կուսակցության առաջնորդը՝ այդ հակասությունների կարգավորման գործը դարձնելով իր հավերժական կուսակցապետության երաշխիքը: Թե ինչ է լինում նման կուսակցությունների հետ, երբ կուսակցության ներքին բոլոր մեխանիզմներն իր մեջ կլանած մարդը հեռանում է իշխանությունից, մենք տեսանք վերջերս, տեսանք ներկայիս իշխանության շնորհիվ, բայց վտանգ կա, որ կտեսնենք նաև ոչ հեռավոր ապագայում նույն ներկայիս իշխանության տեսքով: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ