Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Լաց լինել, բողոքել ու ասել, թե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ճիշտ չէ». քաղաքագետ

ИНТЕРВЬЮ

Past.am

2019թ. սկիզբը և հատկապես 2018թ. վերջն արտաքին աշխարհի հետ ունեցած հարաբերությունների առումով լի էր մի շարք զարգացումներով: 2018թ. վերջը նշանավորվեց Փաշինյան-Պուտին հերթական հանդիպմամբ, որտեղ, ըստ էության, հստակեցում չեղավ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին գազի գինն է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այդքան քննարկված հարցը: Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ զրույցում խոսել ենք թե՛ ՀՀ-ՌԴ, թե՛ Արևմուտքի հետ ունեցած հարաբերությունների մասին:

past.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին՝ քաղաքագետն ընդգծեց, որ այս պահին Ռուսաստանի, ինչպես նաև ընդհանրապես ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում վերաիմաստավորման շրջան է:

«Մենք պետք է հաշվի առնենք նախորդ իշխանություններից ստացած ժառանգությունը: Նախորդ իշխանության շրջանից Հայաստանին է մնացել անարժանապատիվ վարքագիծ, և այդ ամենը միանգամից փոխելը շատ դժվար է: Բայց հիմա այդ հարաբերությունների վերաիմաստավորման շրջանն է, և քանի որ ՀԱՊԿ-ի անդամ «գորիլաները» նախկինում սովոր են եղել Հայաստանի կողմից այլ վարքագծի, հիմա դժվար են հարմարվում այս վարքագծին: Պետք է հասկանանք, որ ՀՀ նոր ձևավորված իշխանությունն արժանապատիվ վարքագիծ է որդեգրել»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, ԵՏՄ-ի դեպքում ևս Հայաստանը հարաբերությունների վերաիմաստավորման շրջանում է՝ ավելի արժանապատիվ վարքագիծ դրսևորելու փուլում է:

Իսկ գազի գնի շուրջ քննարկումների մասով Հայկ Սուքիասյանը նշեց հետևյալը. «Մեր ժողովրդի մոտ մի պատկերացում կա, թե գազի գինը պետք է իջեցնել: Ինձ համար հարց է՝ ինչո՞ւ պետք է ռուսական կողմը նվազեցնի գազի գինը: Եթե ՀՀ-ն կամ նոր իշխանությունը չեն ստանձնելու Հայաստանի Հանրապետության էներգետիկ  համակարգն արմատապես փոխելու պատասխանատվություն, գազը, ի վերջո, թանկացնելու են: Միշտ էլ թանկացրել են՝ դա իրենցն է: Հետևապես լաց լինել, բողոքել ու ասել, թե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ճիշտ չէ: Բացի այդ, մենք լավ գիտենք Ռուսաստանի դաշնակից լինելը, բայց, ի վերջո, գազն իրենցն է, կուզենան՝ կթանկացնեն: Այդ իսկ պատճառով այսպիսի պետությունները, ինչպիսին Հայաստանն է, պետք է իրենց երկրի էներգետիկ պոտենցիալը բարձրացնեն, և ոչ թե գիշեր-ցերեկ բողոքեն արտաքին աշխարհից»:

Իսկ թե նշված վերաիմաստավորման փուլում ինչպիսի քաղաքականություն պետք է վարել, քաղաքագետը շեշտեց, որ ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ՀՀ ազգային, պետական շահերի ու աշխարհաքաղաքական բալանսի վրա:

«Մեր հարևանները, բարեկամները, դաշնակիցները պետք է հասկանան, որ ՀՀ նոր իշխանությունները պետք է կառչած լինեն ազգային պետական շահերից: Եթե նրանք դա տեսնեն, այդ պարագայում կսկսեն չափավորվել: Մինչ այս իրենց առջև եղել է իշխանություն, որը չի ունեցել լեգիտիմություն, հեղինակություն և եղել է կոռումպացված, իսկ նման իշխանության հետ վարվում են այնպես, ինչպես որ վարվել են: Բայց նոր իշխանությունը լեգիտիմ է, Հայաստանի հեղինակություն ու նաև քաղաքական հմայքն աշխարհում շատ բարձր է: Հետևապես այս ընթացքն իրական, մեծ հնարավորություն և պոտենցիալ է ստեղծել, որ մենք կարողանանք մեր ազգային շահերն իրացնել: Այսինքն՝ հիմա այդ շրջանն է, և դա նշանակում է հարաբերությունների վերակառուցում: Եթե մեր իշխանությունները չընկրկեն, որովհետև կարող է հանկարծ հավեսները փախնի այդ գործընթացը երկար տանելուց, ապա Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամ պետությունները ՀՀ շահերը հաշվի են առնելու: Մի բան է ակնհայտ. եթե ՀՀ-ն  իր թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛ ռազմական պոտենցիալն ուժեղացնի է, ապա բոլոր պետությունները ՀՀ-ի հետ հարաբերություններում զգույշ կլինեն: Բայց քանի դեռ ՀՀ-ն թույլ է, տնտեսություն չունի, հասկանալի էլ չէ տնտեսությունը զարգանալու է, թե՝ ոչ, ապա նման պետություններին հարգում են այնքան, որքան հարգում են»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ախտորոշելով Արևմուտքի հետ հարաբերությունները՝ քաղաքագետն ընթացքը դրական գնահատեց:

«Պարզ է, որ Արևմուտքի վերաբերմունքը շատ դրական է, որովհետև, ամեն դեպքում, արևմտյան պետությունները հայ ժողովրդին տեսան իր քաղաքակրթական, մշակութային և դեմոկրատական տեսքով: Արևմտյան երկրներն ավելի շատ հակված են հարաբերություններ ունենալ դեմոկրատական երկրների հետ: Հիմա ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է, ամեն դեպքում,այդ համբավն ունի, և Արևմուտքի աջակցությունը քաղաքական իմաստով շատ մեծ է: Բայց դա, ամեն դեպքում, չի կարելի բացարձականացնել: ՀՀ իշխանությունները կառավարության ձևավորումից հետո պետք է ներկայացնեն ՀՀ զարգացման հեռանկարներն ու ծրագիրը, և  Արևմուտքի հետ աշխատեն հենց հեռնկարների շրջանակում: Այնպես չստացվի, որ ասենք՝ մենք դեմոկրատական պետություն ենք ստեղծել, ուրեմն՝ բոլորդ մեզ հետ համագործակցեք: Այդպես չի լինելու: Համագործակցում են զարգացող, արժանապատիվ պետությունների հետ: Հիմա ՀՀ-ն միջազգային իմիջի իմաստով իր արժանապատվությունը վերականգնել է, բայց ներքին պոտենցիալը շատ թույլ է: Հետևապես, երբ ՀՀ-ն ներքին պոտենցիալի և հեղափոխական տեղաշարժերի զարգացման հիմք կդնի, այդ դեպքում Արևմուտքի աջակցությունը կուժեղանա: Մնացած դեպքերում դեռևս միայն հմայքի իմաստով է դրական՝ լավ պետություն է, լիդերը կարող է լավ ընդունվել, բայց դրանից այն կողմ չի անցնում: Դրանից այն կողմ հարաբերությունները կխորանան մի դեպքում, երբ արտաքին աշխարհը կտեսնի, որ ՀՀ-ում տարբեր ոլորտներում արմատական տեղաշարժեր կան»:

Աննա Բադալյան

 

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ