Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Դաշնակցության բարդ վիճակը. որտեղի՞ց սկսել

АНАЛИТИКА

Արցախում մեկնարկել և մինչև հունվարի 24–ը կընթանա ՀՅԴ 33–րդ ընդհանուր ժողովը: Ժողովը հերթական անվանել հնարավոր չէ, եթե նկատի ունենանք քաղաքական իրավիճակը, որում այն անցկացվում է: Այն հերթական չէ նաև անցկացման վայրի ընտրությամբ: Արցախում ընդհանուր ժողովի անցկացումը բնականաբար պատահական չէ: Ինչպես ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, ըստ էության, փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանն է նշել՝ ՀՅԴ–ն ունի վերադիրքավորման խնդիր: Մարգարյանը, որ նախապես հրաժարվել է իր թեկնածությունը բյուրոյի ներկայացուցչի ընտրություններում առաջադրելուց, արել է նաև մի շարք սուր հայտարարություններ: «Տուն ուղարկել այս իշխանություններին և ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը», – ասել է Մարգարյանը:

Թե ինչպես է ՀՅԴ–ն պլանավորում տուն ուղարկել իշխանություններին, հետո էլ վերցնել իշխանությունն ամբողջական, դժվար է ասել: ՀՅԴ–ն դեկտեմբերի 9–ի ընտրություններում չկարողացավ հայտնվել ԱԺ–ում, իսկ ընդհանրապես երբեք էլ չի եղել իշխանության ամբողջական տերը, ավելի ճիշտ կլինի ասել՝ եղել է իշխանության փաթեթի բաժնետերերից մեկը:

Բնականաբար, Մարգարյանի հայտարարությունները հեռու են իրականությունից, ինչը հուսանք կանխամտածված հռետորաբանություն է, ոչ թե անկեղծ համոզմունք: Ինչևէ: Առավել հետաքրքրական է ոչ թե հայտարարության իրատեսականությունը, այլ դրա թիրախները, դրա հնչեցման պահն ու տեղը: Փաստացի ՀՅԴ–ն ստանձնում է նախկին իշխանական վերնախավի առաջամարտիկի դերը՝ իշխանություններին մարտահրավեր նետելով: Հայտարարության վայրը ևս պատահական չէ: Վկայակոչելով Արցախյան խնդրի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ պրոցեսները՝ Դաշնակցությունը հենց Արցախում կասկածի տակ է դնում նոր իշխանությունների քաղաքականությունը, ինչպես իրենք են նշում, «ազգային հարցերում»: 

Միաժամանակ հնչում են հրապարակային և ոչ հրապարակային դժգոհություններ առ այն, որ Փաշինյանը բավարար չափով չի գնահատում Դաշնակցության ռեսուրսը: Առիթն, իհարկե, այն է, որ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Դաշնակցության ղեկավար կազմի հետ: Սակայն դժգոհության իրական պատճառն այլ է, ու թաքնված է Դաշնակցության և նախորդ իշխանությունների հարաբերություններում, երբ օգտագործելով 120–ամյա կուսակցության, ազգայինի և Սփյուռքի բռենդը՝ Դաշնակցությունը քվոտաներ էր կորզում իշխանության ներսում: 

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, դաշնակցականների բառերով, «ազգային» հարցերում Փաշինյանի գործունեությունը որոշակի կասկածամտության տեղ թողնում է: Բայց արդյո՞ք դժգոհելու լեգիտիմ առիթ է այն, որ Դաշնակցության հետ տեղի չի ունեցել հանդիպում: Կամ ինչ հիմքով պետք է այդ հանդիպումը կայանար: Եթե խոսքը Դաշնակցության սփյուռքյան ռեսուրսի մասին է, ապա նմանատիպ հանդիպումներ եղել են: Եթե խոսքը տեղի դաշնակցականների հետ հանդիպման մասին է, ապա այդ դեպքում Փաշինյանի հետ հանդիպում կարող են պահանջել բոլորը, սկսած հանրապետականներից, վերջացրած ՕԵԿ–ով:

Իրականում, սակայն, խնդիրն ավելի լայն է, քան մեկ հանդիպումը կամ ԱԺ–ում անցողիկ շեմը չհաղթահարելը: Դաշնակցության Հայաստանի կառույցը չի ձևավորել այնպիսի քաղաքական կապիտալ, որ կարողանար նրան պահել խաղատախտակին նույնիսկ հեղափոխությունից հետո: Ինչքան էլ հիմա դաշնակցականները վկայակոչեն իրենց երկարամյա պատմությունն ու ավանդույթները, որոնց ահռելի մասն անշուշտ կարևորագույն պատմական ու քաղաքական նշանակություն ունի, հարց է ծագում. այդ ի՞նչ ավանդույթների մասին է խոսքը, եթե հեղափոխությունը կարող է երկու ամսում խարխլել դրանք ու զրկել ՀՅԴ–ին խորհրդարանում հայտնվելու հնարավորությունից: Այս հարցն է, որ պետք է տան իրենց տեղի դաշնակցական ղեկավարները:

Դաշնակցությունն ահռելի ժառանգություն և պատմություն ունեցող կուսակցություն է: Անշուշտ նրա ներկայությունը այն արժեքներով, այն պատմությամբ, որոնք հռչակված են, Հայաստանի քաղաքական համակարգին մեծ նվեր կլիներ: Սակայն այդ ներկայությունը չի կարող լինել ինքնանպատակ, այդ ներկայությունը չի կարող լինել առանց բովանդակության, միայն հանուն ձևի, անվան, սիմվոլի: Դաշնակցության իրավունքն է, իհարկե, հավակնել իշխանության ամբողջական փաթեթին: Բայց ավելի արդյունավետ կլիներ նախ սկսել սեփական սխալների քննարկումներից ու վերադառնալ քաղաքականության «ազգային» ակունքներ՝ էլիտար պայմանավորվածությունների տասնամյա ցիկլից հետո: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ