Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Խնդիրը մեր մտածողությունն է, մեր իսկ պահվածքը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նախօրեին ժամը 10–ին մոտ կաթվածահար էր Հերացու փողոցը: Ձյուն չկար, վթար չկար, բայց ստեղծվել էր քաոսային վիճակ, որը նույնիսկ պատճառն անցնելուց հետո էլ դեռ մի կես ժամ չէր կարգավորվում: Իսկ պատճառը մեկն էր. նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետևից նորակոչիկներին ուղեկցողների ավտոշքերթ էր գնում, իրար վազանցելով, ազդանշաններով, մեքենաներից գլուխները հանած: Նման մի «շքերթի» մասին էլ մեզ պատմեց խմբագրություն զանգահարած քաղաքացին՝ Լոռու մարզից: Ընդ որում, կոնկրետ Հերացու փողոցի դեպքում զորակոչի ավտոբուսն ուղեկցում էր ոստիկանության ավտոմեքենան: Սակայն ակնհայտ է, որ մի մեքենան երկու ոստիկանով հազիվ թե կարողանար ինչ–որ բան փոխել, առավելագույնը՝ կարող են կանխել ավտոբուսը կանգնեցնելու կամ հնարավոր քաշքշուկի փորձերը: Ոչ ավելին: Եթե որևէ մեկը կարծում է, թե այդ երկու ոստիկանը կարող են ազդել 30–40 ավտոմեքենաներով երթևեկողների վրա, որոնց մեծ մասը ոգևորված, «հուզված» երիտասարդներ են, ապա բարեխիղճ մոլորության մեջ է: Ուրեմն, խնդիրը նույնիսկ ճանապարհային ոստիկանության կամ ռազմական ոստիկանության ուղեկցումը չէ: Խնդիրը մեր մտածողությունն է, մեր իսկ պահվածքը:

Երբ խոսում ենք հեղափոխության մասին, ապա առաջին հերթին անհրաժեշտ է բարձրաձայնել մտածելակերպի հեղափոխության մասին: Մտածելակերպի փոփոխություններ գուցե կան, սակայն դրանք շատ ավելի առնչվում են որոշակի շերտերի էլ ավելի սանձարձակ պահվածքին: «Երկրի տերը մենք են, ինչ կուզենք կանենք» մտածողությունն աստիճանաբար մտահոգիչ է դառնում: Սա իր խորքային պատճառներն ունի՝ սկսյալ հրապարակներում որոշում կայացնելու փորձերից մինչև մոտավորապես «իրենց դուռն է, կուզեն կջարդեն» ոճի հայտարարություններ: Ինչ– որ փուլի համար նման հայտարարություններն ու ժողովրդահաճո մոտեցումները գուցե արդարացված են, սակայն որոշակի պահից սկսյալ դրանք սկսում են աշխատել բումերանգի էֆեկտով, ընդ որում, որքան երկար ժամանակ անցնի, այնքան այդ «էֆեկտի» արատավոր դրսևորումների դեմ պայքարն առավել բարդ է լինելու:

Եթե դու պարբերաբար հասարակության գիտակցության մեջ չես ներդնում այն գաղափարը, որ ժողովրդի իշխանությունը առաջին հերթին սահմանադրական նորմ է, ու ժողովուրդն այդ իշխանությունն «իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով», ավելին, արդեն իսկ իրացրել է գոնե տեսականորեն առաջիկա հինգ տարվա համար, ապա ի վերջո ստանալու ես սանձարձակության և ամենաթողության ամենատարբեր դրսևորումներ: 

Հաստատապես չեն աշխատելու «ձեզ դրա իրավունքը ոչ ոք չի տվել» կամ «այն, ինչ կարելի է Զևսին...» ոճի հայտարարությունները, որովհետև հավաքների կամ ազատ տեղաշարժի իրավունքը լիցենզիայով չի ամրագրվում, այլ օրենսդրությամբ: Շատ ավելի արդյունավետ կլինի, եթե վերոնշյալ գաղափարները հասարակության մեջ ներարկվեն աստիճանաբար, կաթիլ–կաթիլ, այլ ոչ թե մատ թափ տալու ոճով:

Եվ ընդհանրապես, որքան էլ շատերը չեն ընդունում, բայց պետության կողմից հասարակության դաստիարակության խնդիրը պետք է առաջնային նշանակություն ստանա՝ սկսյալ ազգային–պետական գաղափարախոսական–քարոզչական դոկտրինի մշակումից ու կիրառումից մինչև համապատասխան տեղեկատվական հարթակների օգտագործում:

Կանխարգելելը ցանկացած պարագայում ավելի հեշտ է, քան հետո իրականության դեմ պայքարելը...

 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»