Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Խորհրդային կարգախոսները՝ Աստվածաշնչից ու բուդդիզմից

ЛАЙФ

Մենք գիտենք, որ...

ԽՍՀՄ–ի քարոզչական բոլոր հայտնի կարգախոսները («Կրոնը ափիոն է ժողովրդի համար», «Յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջի», «Պրոլետարիատը ոչինչ չունի կորցնելու իր շղթաներից բացի», «Պրոլետարիատի դիկտատուրա», «Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք» և այլն) պատկանում են Մարքսին, Էնգելսին, Լենինին կամ էլ, ասենք, Տրոցկուն, մի խոսքով՝ հեղափոխության գաղափարախոսներին։ 

Իրականում այդպես չէ։

Պարզվում է, որ այդ բոլոր կարգախոսները կապ չունեն հեղափոխության գաղափարախոսների հետ։ Բացառությամբ մի քանի կարգախոսների, մնացած բոլորը փոխառված են տարբեր ժամանակների հանրահայտ մարդկանց խոսքերից։ 

Քարոզչությունը քաղաքական, փիլիսոփայական, գիտական, գեղարվեստական և այլ գաղափարների տարածումն է, իսկ ավելի նեղ իմաստով այն ընկալվում է քաղաքական ու գաղափարական համատեքստում: Քարոզչության սուբյեկտ են որոշակի սոցիալական խմբերը, ԶԼՄ–ները, իսկ օբյեկտը հասարակությունն է, որին էլ ուղղված է քարոզչությունը հասարակական կարծիքի ձևավորման նպատակով: Այն գոյություն ունի հնագույն ժամանակներից, սակայն զանգվածային կիրառումը սկսվել է 1–ին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ պետք էր համախմբել հասարակությանը և բարձրացնել մարդկանց ոգին: Քարոզչությունը կատարվում է տվյալ ժամանակաշրջանի հայտնի միջոցներով (ֆոտո, ռադիո, տպագրություն և այլն): Պատկերացրեք, որ ԽՍՀՄ–ի ժամանակ հանրահայտ «Ով չի աշխատում, նա չի ուտում» կարգախոսը, ինչքան էլ զարմանալի է, վերցված է Աստվածաշնչից։ Նման իմաստով խոսք նշված է Նոր կտակարանում և համարվում է, որ այն պատկանում է Պետրոս առաքյալին։ Նմանատիպ արտահայտություն առկա է նաև զեն–բուդդիզմում, մասնավորաբար՝ «Զենի 101 պատմությունները» հանրահայտ գրքի 83–րդ գլխում. «Ով չի աշխատում, նա չի ուտում»։ Հակառակ նրան, որ կոմունիստները որպես կարգախոս վերցնում են Սուրբ գրքի խոսքերը, նրանց հայտնի կարգախոսներից մեկն էլ «Կրոնը ափիոն է ժողովրդի համար» կարգախոսն է։ Այս դեպքում ևս սրա հեղինակը ոչ մի կապ չունի հեղափոխության հետ։ Այս խոսքերը պատկանում են գերմանացի գրող Նովալիսին։ Վերջինս 1798 թվականին գրել էր. «Ձեր, այսպես կոչված, կրոնը ազդում է ափիոնի պես, այն ուժերը ավելացնելու փոխարեն գայթակղում է և խլացնում ցավերը»։

«Յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջի» հանրահայտ կարգախոսը իր էությամբ արտահայտում է, այսպես կոչված, «կոմունիզմի սկզբունքը» և անգամ մտել է ԽՍՀՄ–ի 1936 թվականի Սահմանադրության մեջ։ Այս խոսքերի հեղինակ ֆրանսիացի քաղաքական գործիչ, տնտեսագետ, հրապարակախոս և փիլիսոփա ՊիերԺան Պրուդոնը (1809–1865) համարվում է անարխիզմի առաջին գաղափարախոսներից մեկը, իսկ մարքսիստների կողմից համարվել էր մանրբուրժուական սոցիալիստ և թշնամի, բայց դա չէր խանգարում նրա խոսքերը ամրագրել Սահմանադրությունում։ Կոմունիստների ամենակարևոր՝ «Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք» կարգախոսի հեղինակն էլ գերմանացի քաղաքական գործիչ Կարլ Հերման Քրիստիան Ֆրիդրիխ Շապպերն է (1812– 1870)։ Վերջինս, իհարկե, ԽՍՀՄ–ում չի համարվել թշնամի, քանի որ նա սոցիալիստ է եղել, այնուամենայնիվ, ոչ մի տեղ չի նշվել, որ այս կարևոր կարգախոսը նրանն է։ Եվս մի հանրահայտ կարգախոս՝ «Պրոլետարիատը ոչինչ չունի կորցնելու իր շղթաներից բացի», պատկանում է հեղափոխականի, բայց ոչ կոմունիստի, սրա հեղինակն էլ ֆրանսիայի հեղափոխության առաջնորդ Մարատն է։ Եվս մեկ հեղափոխական ֆրանսիացու՝ Լուի Օգյուստ Բլանկիին է պատկանում «պրոլետարիատի դիկտատուրա» ձևակերպումը։ Ի դեպ, Բլանկին իր կյանքի 37 տարին անցկացրել է բանտերում։ «Мы не рабы, рабы немы» ռուսերենով լավ հնչող կարգախոսի (հայերենով ստացվում է՝ մենք ստրուկ չենք, ստրուկները համր են) հեղինակները ևս հեղափոխության առաջնորդները չեն։ Այն առաջին անգամ գրվել է անհայտ հեղինակի՝ 1919 թվականին լույս տեսած «Կորչի անգրագիտությունը. այբբենարան մեծահասակների համար» առաջին խորհրդային այբբենարանում։ 

«Քաղաքացինե՛ր, պահեցե՛ք ձեր փողերը Խնայողական դրամարկղներում» (ԽՍՀՄ–ի բանկում) հանրահայտ կարգախոսի հայտնվելու պատմությունը ընդհանրապես զավեշտալի է։ Այս կարգախոսը ԽՍՀՄ–ի բանկային համակարգը փոխառել էր Գայդայի «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» հանրահայտ կատակերգական գեղարվեստական կինոնկարից, ուր կողոպտիչ Ժորժ Միլոսլավսկին, թալանելով ատամնաբույժ Շպակի տունը, ասում է՝ «Քաղաքացինե՛ր, պահեցե՛ք ձեր փողերը Խնայողական դրամարկղներում», ապա հեգնանքով ավելացնում «Իհարկե, եթե փող ունեք»։

Կամո Խաչիկյան

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей