Ереван, 20.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պետությունը՝ պոպուլիզմի գերի, կամ՝ սրած բիզը վերադառնում է

АНАЛИТИКА

 

Բազմիցս ահազանգել ենք, որ ժամանակն է լիցքաթափել ամբոխահաճության այն քաղաքականությունը, որ վարում էին նոր իշխանությունները, ժամանակն է պարզաբանել «իշխանությունը պատկանում է ժողովրդին» ծեծված թեզը, քանի դեռ ուշ չէ: Նոր իշխանություններին թվում էր, թե հանրային տրամադրությունները մեքենա են. երբ ուզենան, կարագացնեն դրանք՝ հօգուտ իրենց, երբ ուզենան, կարգելակեն: Արագացնել, իհարկե, ստացվեց, բայց արգելակման հետ խնդիրներ կան: Ու հիմա, երբ իշխանություններն արդեն որոշակիորեն հետքայլ են արել ամբոխահաճությունից, ավելին՝ Փաշինյանի մակարդակով հայտարարում են, որ ժողովուրդն իրացրել է իշխանությունն իրենց ընտրելով, հանրային որոշակի տրամադրությունների արգելակման խնդիրն ավելի ակներև է դառնում:

Միգուցե իշխանությունն ինքը հետ է կանգնել «իշխանությունը պատկանում է ժողովրդին» թեզի ուղիղ, պրիմիտիվ մեկնությունից կամ հասկացել է, որ բոլոր հարցերը չէ, որ լուծվում են հրապարակում: Բայց հասարակության տարբեր խմբեր մտադիր չեն այդ տրամաբանությունից հետ կանգնել, ավելին՝ նրանք ժամանակին եղել են ներկա իշխանության կողքին, եղել են հեղափոխության առաջամարտիկ հենց այդ տրամաբանության համար: Հիմա նրանցից խլում են ամենաթանկը:

Ընդ որում, այս դրսևորման օրինակներն այնքան շատ են, որ դժվար է նույնիսկ թվարկել: Ամեն օր հանրապետության տարբեր համայնքներում, մանավանդ Երևանում տեղի են ունենում զանազան ցույցեր, ակցիաներ՝ զանազան պահանջներով: Ամենաթարմ օրինակները նախօրեին քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած անհասկանալի ցույցն է, որտեղ տաքսու մի խումբ վարորդներ պահանջում էին հանդիպում քաղաքապետ Մարությանի հետ: Չկարողանալով հանդիպել Մարությանին՝ նրանք զայրանում ու զարմանում էին, թե այդ ինչով է զբաղված քաղաքապետը:

Կամ մեկ այլ օրինակ: Օրերս հայ առևտրականները Բագրատաշենի անցակետում ցույց էին կազմակերպել, փակել էին հայ– վրացական այդ անցակետը: Առիթն այն էր, որ նրանց այլևս թույլ չէին տալիս անձնական կարիքների անվան տակ 50 կգ բեռ տեղափոխել՝ շեմը իջեցնելով 25–ի: Հատկանշական է, որ անձնական բեռների տեղափոխման ուղեբեռի քաշի փոփոխությունից բողոքում են առևտրականները: Այսինքն, հետհեղափոխական առաջին ամիսներին իշխանության «բարի կամքով» սահմանվել է 50կգ սահմանաչափ, առանց հաշվառման, առանց կոնկրետ համակարգի: Բացառապես անձնական ուղեբեռի համար սահմանված այս սահմանաչափը դարձել է յուրատեսակ առևտրի տեսակ: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ արագ և էժան առևտուրը ահռելի վնասներ է հասցրել ներմուծմամբ զբաղվողներին ու տեղական արտադրողներին: Հիմա, երբ փոխվում է սահմանաչափը, այդ առևտրականները պատրաստ են փակել սահմանային անցակետը, մաքսատունը: Եվ միայն Վանեցյանի պատահական ներկայությամբ ու միջնաժամկետ լուծմամբ է խնդիրը կարգավորվում: Դժվար է մեղադրել այդ առևտրականներին, քանի որ հեղափոխական առաջին ամիսների ամբոխահաճությունը նրանց սովորեցրել է հեշտ եկամուտի, իսկ հիմա նրանցից այդ եկամուտը վերցնում են: Նրանք էլ անում են այն, ինչ տեսել են: Իսկ տեսել են, որ պետք եղած ժամանակ կարելի է փակել օդանավակայան տանող ճանապարհը: Ինչո՞վ է Բագրատաշենի անցակետը պակաս Զվարթնոցի օդանավակայանից: Ամբոխավարության տեսանկյունից՝ ոչնչով:

Ինչ–որ տեղ, իհարկե, ամեն ինչ ավելի քան տրամաբանական է ու մարդկայնորեն արդար: Գործում է բումերանգի էֆեկտը, հնձում են այն, ինչ ցանել են: Պարզապես արանքում կա պետության խնդիր: Ամբոխավարությունից, այնուհետ դրա հետևանքներից ձերբազատվելուց ամեն անգամ ցնցվում է պետությունը, որն անսպառ օրգանիզմ չէ:

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Перечень наград Америабанка в сфере торгового финансирования пополнился четырьмя престижными наградами от ЕБРР и МФКОпасения Николовцев еще больше усиливаютсяМузей науки Лондона избавится от своей сокровищницы устаревших бытовых гаджетов В Иране назначили и.о. главы МИД Смерть президента Ирана будет иметь серьезные последствия для регионаДэвид Бекхэм создаст коллекции мужской одежды Hugo Boss Фильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в Каннах Власти Грузии назвали закон об иноагентах гарантией мира В Ираке объявлен траур в связи с гибелью президента Ирана В Турции заявили, что падение курса турецкой лиры прекратилось В Украине заявили о потере до 90% мощностей тепловых станций из-за обстрелов России Цена золота обновила исторический рекорд Архиепископ: Дорогу передо мной не перекрывали даже турки Нефть Brent подорожала Погода в Армении Администрация пытается заминировать оппозиционное движениеКадры с места крушения вертолета президента Ирана Предстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордон Полицейские не разрешили архиепископу войти в село Киранц Мирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД Ирана Секретарь Совбеза Армении отправится в Катар Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Амио Банк подписал меморандум с Министерством образования, науки, культуры и спорта РА в рамках программы корпоративной социальной ответственности Срок Rocket Line отныне до 60 месяцев: Idram и IDBankМинистерство юстиции в лице действующего режима пытается сорвать регистрацию партии «Всеармянский фронт»Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценность