Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը տոնեց կազմավորման 25-ամյա հոբելյանը

КУЛЬТУРА

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հունվարի 25-ին տեղի ունեցավ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25 ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ միասին, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ՀՀ մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանը, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը, մշակութային գործիցներ:


Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է 1988 թվականի երկրաշարժից 4 տարի անց, այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ավերված քաղաքում կարելի է ստեղծել նման կառույց: Նվագախումբն ստեղծվել է Գյումրու համար դժվարին տարիներին՝ այն ժամանակ, երբ շատերը թերահավատորեն էին մոտենում հետերկրաշարժյան քաղաքում մշակույթի գոյության փաստին: Հավատացողներն ու ուժ տվողներն ավելի քիչ էին, սակայն ավելի զորեղ գտնվեցին: Առաջին հավատացողներն ու գյումրեցուն կրկին մշակութային կյանքի հույս տվողները մաեստրո Լորիս Ճգնավորյանն էր , Հասմիկ Կիրակոսյանը և Ռոբերտ Մլքեյանը: Մնում էր աղետյալ քաղաքում գտնել երաժիշտներին եւ երաժշտական գործիքներ: Ստացվեց, եւ ստեղծվեց փոքրիկ նվագախումբ: Ավելի ուշ նվագախումբը, որը ղեկավարում էր Սուրիկ Խաչատրյանը, ստացավ պետականի կարգավիճակ:


Նվագախմբի ստեղծման մասին «Արմենպրես»-ի հետ զրուցելիս՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը նշեց, որ դժվարին տարիներն ու առանց աշխատավարձի աշխատելը հենց մշակույթի հանդեպ գյումրեցու սիրո ապացույցն էր: «Նվագախմբի հաջողության գրավականը սերն է քաղաքի ու արվեստի հանդեպ եւ նվիրումը: Հերոսություն էր այդ տարիներին ստեղծել նվագախումբ, իսկ այսօր արդեն այս նվագախումբը մրցունակ է»,- նշեց Հասմիկ Կիրակոսյանը:
Հոբելյանի առթիվ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Երվանդ Վարոսյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, նվագախումբը՝ Գյումրու քաղաքապետարանի Ոսկե հուշամեդալով, եղան նաև այլ անակնկալներ: 


«Այդ տարիներն ամենասարսափելի տարիներն էին՝ չկար լույս, չկար հաց, սարսափելի ձմեռ էր և այդ տարիներին ստեղծել սիմֆոնիկ նվագախումբ իրոք հերոսությունն էր և հերոս էին բոլոր նրանք, ովքեր մասնակից էին՝ երազողներից մինչև կատարողներ»,-նվագախմբին ուղղված շնորհավորական խոսքում նշեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: 
«Ուզում եմ շնորհավորել բոլորիս և հատկապես գյումրեցիներին այս հոյակապ առիթով:

Երբ մտածում ես երևույթի մասին՝ բացարձակապես ոչ սովորական օր է, քանի որ եթե մտովի հետ գնանք 30 տարի երկրաշարժից հետո հսկայական զոհեր ու ընդամենը 4-5 տարի հետո գյումրեցին որոշեց, որ ինքը պետք է սիմֆոնիկ նվագախումբ ունենա: Դա միայն հատուկ մարդիկ, հատուկ ժողովուրդ, հատուկ կամքի ուժ ու համառություն ունեցող մարդիկ են կարող: Մարդիկ նմանատիպ արհավիրքից հետո տասնյակ տարիներ դեպրեսիայի մեջ են ընկնում, իսկ գյումրեցիները որոշեցին՝ ոչ թե մի փոքր բան անել, այլ գրեթե անհասանելի՝ Օլիմպոս՝ սիմֆոնիկ նվագախումբ ու այդ ցանկությունն իրականացրեցին:

Պետք է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումը բերեցին դրան՝ Հասմիկ Կիրակոսյան, Լորիս Ճգնավորյան, Մլքեյան և անշուշտ նաև նվագախմբի բոլոր երաժիշտներին»,-համերգից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ մշակութային նման ավանդույթներ ունեցող քաղաքն ի վերջո կունենա նաև համերգային դահլիճ:
«Այսօր աշխատանքային օրվա ավարտից հետո իմ և կնոջս համար շատ գեղեցիկ օր էր, երբ ընդամենը 1 ու կես ժամ հետո դու Գյումրիում ես ՝ բարեկամների ու ընկերների հետ ու հոյակապ երեկո ես անցկացնում շատ գեղեցիկ համերգ լսելով: Կարծում եմ՝ և՛ Երևանից, և՛ Հայաստանի մյուս վայրերից մարդիկ հաճախ պետք է գան այս մշակութային քաղաքը՝ երաժշտություն լսելու, թատրոն դիտելու և վայելելու այս հրաշալի քաղաքը»,-հավելեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Мирзоян признает бездарность администрацииЗапад и Россия конкурируют за то, кто свергнет режим ПашинянаЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяются