Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Համաձայնագիրը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար

МЕЖДУНАРОДНОЕ

eurasianet.org–ը «Վրաստանը մոտ է Ռուսաստանի հետ տրանզիտային պայմանագիր կնքելուն» վերնագրով հոդվածում գրում է, որ Վրաստանը և Ռուսաստանը մոտ են միջազգային առևտրի համար վիճելի սահմանների բացման հարցի լուծմանը: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել բնական աղետներին: Կողմերի կարծիքները Վրաստանի հյուսիսային սահմանների հարցի մասին տրամագծորեն հակառակ են, սակայն տարաձայնությունները ժամանակավորապես կարող են մոռացության մատնվել, որպեսզի հնարավոր լինի խուսափել Կովկասի լեռներում անընդհատ առաջացող խոշոր տրանսպորտային խցանումներից: Մոսկվան և Թբիլիսին մանր քայլեր են ձեռնարկել մեկուսացված Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման ուղղությամբ: Այս ուղղությամբ վերջին քայլը Վրաստանում եղել է հատուկ միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է իրականացներ երկու անջատողական տարածքների միջով առևտրային միջանցքներ բացելու 2011 թվականի պայմանագիրը: Վրաստանը Աբխազիան և Հարավային Օսիան համարում է վրացական տարածքներ, որոնք Ռուսաստանի աջակցությամբ վերահսկվում են ապօրինի իշխանությունների կողմից, իսկ Մոսկվան նրանց ճանաչել է որպես անկախ պետություններ: Հետևաբար, Մոսկվան և Թբիլիսին լիովին տարբեր մոտեցումներ ունեն այն մասին, թե որտեղ պետք է տեղակայվեն մաքսային կետերը: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի կողմից միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման մասին բանաձևը ենթադրում է, որ շվեյցարական ընկերությունը, որը պետք է ծառայություններ մատուցի, արդեն իսկ վարձատրվել է, սակայն բաց է մնում այն հարցը, թե երբ կսկսվի իրականացվել ապրանքաշրջանառության նկատմամբ վերահսկողություն: Eurasianet. org– ի այս առիթով կատարած հարցմանը վրացական կողմը մեկնաբանություններ չի տվել: Հայկական որոշ լրատվական գործակալություններ պնդում են, որ ապրանքների տարանցումը Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով կարող է սկսվել արդեն փետրվարից: Համաձայնագիրը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ նրա հիմնական արտահանման շուկա հանդիսացող Ռուսաստան բեռների տարանցումը Վրաստանով է: Ներկայումս ցամաքային ուղիով Հայաստանից Ռուսաստան կարելի է հասնել միայն ցարական ժամանակներում կառուցված Ռազմավիրական ճանապարհով, որը անցնում է Կովկասյան լեռներով: Գոյություն ունեն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարանցիկ այլընտրանքային երթուղիներ, սակայն այդ տարածքների կարգավիճակի վերաբերյալ վեճը անհնարին է դարձնում դրանք տարանցիկ բեռնափոխադրումների համար օգտագործելը: Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն ու Վրաստանը այդ միջանցքները բացելու ուղղությամբ համաձայնագիր են ստորագրել 2011 թվականին, բանակցությունները դադարեցվել էին Աբխազիայի և Հարավային Օսիայի անորոշ կարգավիճակի պատճառով: Այդ իսկ պատճառով բեռնափոխադրումները առայժմ իրականացվում է բացառապես Ռազմավիրական ճանապարհով, որտեղ նույնիսկ ամենահաջող օրերին Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի բեռնատար մեքենաների երկար «քարավանները» խոչընդոտում են ճանապարհային երթևեկությունը: Բեռնատարները մի քանի ժամ տևողությամբ կանգնում են նեղ, երկկողմանի ճանապարհի մի կողմում՝ ճանապարհ տալով դիմացի մեքենաների հոսքին, և իրավիճակը էլ ավելի է սրվում ձմռանը ձյան տեղումների և հաճախակի լինող ձնահոսքերի պատճառով: Այս իրավիճակը վրդովեցնում է վրացիներին նաև այն պատճառով, որ այս ճանապարհը տանում է դեպի Վրաստանի գլխավոր լեռնադահուկային հանգստավայր Գուդաուրի: 2016 թվականին ձնահոսքը 10 օրով կաթվածահար արեց երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով: Այն ժամանակ Հայաստանի կառավարությունը դիմեց Ռուսաստանին և Վրաստանին Հարավային Օսիայի տարածքով ժամանակավոր տարանցում ապահովելու խնդրանքով: Սկզբից թվում էր , թե կողմերը դեմ չեն դրան, բայց տարածքի կարգավիճակի վերաբերյալ վեճը թույլ չտվեց ճանապարհը բացել: Այնուամենայնիվ, ձնահոսքը ազդակ հանդիսացավ, որ տարանցման մասին հարցի նոր քննարկումներ իրականացվեն: Մեկ տարի անց վրացական կողմը պայմանագիր ստորագրեց շվեյցարական SGS ընկերության հետ: Վերջնական համաձայնագիր հավանաբար կլինի այն դեպքում , եթե միջանցքների բացումը չկապվի տարածքների քաղաքական կարգավիճակի հարցի հետ: Տնտեսական տեսակետից տարանցման ապահովումը շահավետ է բոլոր կողմերի համար, բայց քաղաքական տեսակետից այս ամենը կարող է հասարակական բացասական ռեզոնանս առաջացնել: Վրացական իշխանությունները կբախվեն հակազդման երկրի ներսում, եթե տպավորություն ստեղծվի, որ Թբիլիսին փոխզիջումների է գնում տարածքների կարգավիճակի հարցով, չնայած մյուս կողմից էլ դա հնարավորություն կտա, որ Աբխազիան և Հարավային Օսիան սկսեն առևտուր անել Վրաստանի հետ:

Կամո Խաչիկյան

В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля