Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման եւ հարգանքի տուրք մատո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ունենք բյուջեի եկամուտների ծրագրայինից ավելի կատարողական եւ ծախսերի ծրագրայինից պակաս կատարողական. նախարար Այս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Գագիկ Սուրենյան «Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը Փոփոխություն՝ «Ընդերքի մասին» օրենքում (տեսանյութ) Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը (տեսանյութ) Կառավարությունն արտոնություն տվեց «ԱՖԱ», «Լենտեքս» եւ «ՊՐՈՖ ԱԼ» ընկերություններին. Ներդրումների ծավալը՝ 22 մլն դոլար Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որից 32-ը՝ չզեկուցվող (ուղիղ) Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, հասկանում եմ` նրա սիրտը «Lydian» ընկերության բաժնետոմսերում է. Փոստանջյան Արայի լեռան հրդեհը 2 օր անց դեռ չի մարվել. Հրդեհի մարմանը միացել են 100 գյուղացիներ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Մադրիդում կալանավորվել է 53-ամյա տղամարդ, որը գաղտնի տեսանկարել է ավելի քան 500 կնոջ

ՃՈ կատարած աշխատանքի արդյունավետությունը փաստում է համեմատական վիճակագրությունը. Աշոտ Ահարոնյանը թվեր է ներկայացրել

Ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքի արդյունավետությունը փաստում է համեմատական վիճակագրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ 

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Եթե նախորդ տարվա հունվար ամսին հայտնաբերված ճանապարհային երթեւեկության տարբեր խախտումների փաստերով կազմվել էր 21 798 արձանագրություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 26 698 արձանագրություն. այսինքն նախորդ տարվա համեմատությամբ 4 900-ով ավելի։  

Եթե նախորդ տարվա հունվարին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել էին 498 ոչ սթափ վարորդ, ապա այս տարի ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան թչ սթափ վիճակում վարող 591 վարորդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 93-ով ավելի։ 

Մեծ է նաեւ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված տրանսպորտային միջոցների թիվը։ Այս տարվ հունվարին պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 1115 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են երթեւեկության կանոնները։ 

Արդյունքում ունենք հետեւյալ պատկերը․ նախորդ տարվա հունվարին ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվել է 37 մարդ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 21, այսինքն 16-ով պակաս»: 


website by Sargssyan