ՃՈ կատարած աշխատանքի արդյունավետությունը փաստում է համեմատական վիճակագրությունը. Աշոտ Ահարոնյանը թվեր է ներկայացրել
BLOGՃանապարհային ոստիկանության կատարած աշխատանքի արդյունավետությունը փաստում է համեմատական վիճակագրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Եթե նախորդ տարվա հունվար ամսին հայտնաբերված ճանապարհային երթեւեկության տարբեր խախտումների փաստերով կազմվել էր 21 798 արձանագրություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 26 698 արձանագրություն. այսինքն նախորդ տարվա համեմատությամբ 4 900-ով ավելի։
Եթե նախորդ տարվա հունվարին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել էին 498 ոչ սթափ վարորդ, ապա այս տարի ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան թչ սթափ վիճակում վարող 591 վարորդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 93-ով ավելի։
Մեծ է նաեւ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված տրանսպորտային միջոցների թիվը։ Այս տարվ հունվարին պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 1115 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են երթեւեկության կանոնները։
Արդյունքում ունենք հետեւյալ պատկերը․ նախորդ տարվա հունվարին ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվել է 37 մարդ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 21, այսինքն 16-ով պակաս»: