Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իսկական «ոդիսական». ո՞վ է եղել Հոմերոսը և եղե՞լ է արդյոք ընդհանրապես

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Հոմերոսը հին հունական պոետ է, և նրա գրչին են պատկանում համաշխարհային գրականության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսին են «Իլիականը» և «Ոդիսականը»:

Իրականում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ:

Ավելի շուտ, կարելի է ասել՝ անհայտ է՝ արդյոք գոյություն ունեցե՞լ է Հոմերոս անունով կույր պոետ և, եթե գոյություն ունեցել է, արդյոք «Իլիականը» և «Ոդիսականը» պատկանո՞ւմ են նրա գրչին: Համարվում է, որ Հոմերոսը հին հույն էպոսագիր բանաստեղծ է, ըստ ավանդության՝ կույր թափառական երգիչ։ Հոմերոսի գրչին է վերագրվում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձանների՝ էպիկական պոեմների ստեղծումը։ «Իլիականը» պատմում է «Տրոյական պատերազմի», իսկ «Ոդիսականը»՝ Իթակեի արքա Ոդիսևսի՝ Տրոյայի անկումից հետո հայրենի երկիր վերադառնալու մասին։ Հոմերոսի կյանքի մասին բազմաթիվ պատմություններ են տարածված եղել հնագույն ժամանակաշրջանում։ Ամենատարածվածն այն է, որ նա եղել է կույր երգիչ և ապրել է Հոնիայում, որը գտնվում է Անատոլիայի կենտրոնական մասում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում։ Ժամանակակից գիտնականները դրանք լեգենդներ են համարում։ Հնում 7 քաղաք՝ Սմիրնա, Քիոս, Կոլոֆոն, Սալամիս, Հռոդոս, Արգոս, Աթենք, վիճարկում էին նրա ծննդավայր լինելու պատիվը: Այսինքն, անհայտ է նրա ծննդավայրը: Հոմերոսի ապրելու ժամանակահատվածը ժամանակակից գիտությունը թվագրում է մ.թ.ա. 8–րդ դարին։

Հերոդոտոսի խոսքերով, Հոմերոսը ապրել է իրենից 400 տարի առաջ, ինչն էլ մատնանշում է մ.թ.ա. 850 թվականը։ Անհայտ մի պատմիչ իր աշխատությունում նշել է, որ Հոմերոսն ապրել է Քսերքսեից 22 տարի առաջ. սա էլ մատնանշում է մ.թ.ա. 1102 թվականը։ Այլ հին պատմական աղբյուրներում գրված է, որ Հոմերոսն ապրել է Տրոյական պատերազմի ժամանակ։ Այսինքն, անհայտ է նաև նրա ապրելու ժամանակաշրջանը: Ավանդաբար Հոմերոսը նկարագրվում է որպես կույր։ Ամենայն հավանականությամբ, այս տեսակետը կապ չունի իրականության հետ, այլ իրենից ներկայացնում է անտիկ կենսագրության պոետացում։ «Հոմերոս» բառը նշանակում է «չի տեսնում»։ Քանի որ շատ հայտնի լեգենդար մարգարեներ ու երգիչներ կույր են եղել (օրինակ՝ Թիրեսիասը), ըստ հին տրամաբանության, մարգարեական և բանաստեղծական շնորհք ունեցող Հոմերոսը պետք է նաև կույր լիներ: Բացի այդ, «Ոդիսականում» երգիչ Դեմոդոկոսը կույր է ծնվում, որը նույնպես կարող է ընկալվել որպես ապացույց, որ արհեստածին Հոմերոսը պետք է կույր լիներ։ Հոմերոսական բարբառը ճշգրիտ տեղեկություններ չի տալիս Հոմերոսի ցեղային պատկանելիության մասին, քանի որ այն հին հունարենում իոնական և էոլիական բարբառների խառնուրդ է։ Անհայտ է նաև Հոմերոսի վախճանման վայրը: Միայն հույն հեղինակ Հերոդոտոսն է գրում, որ նա վախճանվել է Կիկլադյան կղզիների Իոս կղզում։ Ասենք, որ Հոմերոսի ոչ մի նկար կամ քանդակ չկա, և չկա տեղեկություն նրա արտաքինի մասին, միայն նշվում է, որ նա թափառական երգիչ է եղել: Ժամանակակից գիտության մեջ գոյություն ունի, այսպես կոչված, «Հոմերոսյան հարցը»: Գիտնականները շարունակում են վիճել, թե ում կողմից, երբ, որտեղ և ինչ պայմաններում են ստեղծվել «Իլիականը» և «Ոդիսականը»։ Ընդհանուր առմամբ, ժամանակակից գիտական կարծիքները բաժանվում են երկու խմբի։ Մի մասը կարծում է, որ «Իլիականը» (որոշ տվյալների համաձայն՝ նաև «Ոդիսականը») մի հանճարեղ գրողի ձեռքի գործ է։ Մյուսները գտնում են, որ այդ ստեղծագործությունները բազմաթիվ գրողների աշխատանքի արդյունք են, և որ «Հոմերոսը» ընդամենը նրանց հավաքական անվանումն է: Կարծիքներ կան նաև, որ պոեմները երկու տարբեր մարդիկ են գրել: Բազմաթիվ հետազոտողներ կարծում են, որ պոեմները սկզբնապես սերնդեսերունդ փոխանցվել են բանավոր կերպով։

«Հոմերոսյան հարցը» այնքան է քննարկվել, որ գործին անգամ կանայք են խառնվել: Մի շարք գիտնականների կարծիքով, «Իլիականի» հեղինակը կին է եղել, քանի որ պոեմում շատ մանրամասն պատմվում է ընտանեկան կենցաղի մասին: Իսկ նման կերպ կարող է գրել միայն կինը: Որպես ապացույց բերվում է մեր թվարկությունից առաջ 12–րդ դարում ապրած մի կնոջ՝ Ֆանտասիային, որը հիշատակվում է որպես Տրոյական պատերազմի և Ոդիսևսի արկածների պատմիչ:

Կամո Խաչիկյան  

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью