Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ՀԴՄ–ների հեղափոխությունը. ինչո՞ւ հաջողվեց քաղաքականը, բայց չի հաջողվում տնտեսականը

АНАЛИТИКА

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինչպես իրականացրեցին քաղաքական հեղափոխությունը, այդպես էլ իրականացնելու են տնտեսականը: Եթե քաղաքացին դրսևորի գիտակցություն, ըստ Փաշինյանի, տնտեսական հեղափոխությունը կհաջողի, ինչպես որ հաջողեց քաղաքականը: Նույնը կրկնում է Արարատ Միրզոյանը` պատասխանելով էդմոն Մարուքյանին: Ըստ Միրզոյանի, ջրամբարներ կկառուցվեն, թոշակ կբարձրանա, եթե խանութպանը սկսի ՀԴՄ տալ, եթե տեսնի իր եկամուտի և շրջակա միջավայրի միջև կապը, եթե իր տան պարսպից դուրս նայի: Պատմաբան Միրզոյանը իրավացիորեն նշում է, որ պետություն չունենալու և տարիներով այլոց լծի տակ ապրելու հետևանքով մենք այդ պարսպից դուրս չենք նայել, որովհետև մերը եղել է պարսպից ներս գտնվողը: 

Իսկապես ոչ միայն գեղեցիկ, հաճախ գիտականորեն հիմնավորված, համոզիչ, այլև հասարակության խորքային խնդիրները ճիշտ ախտորոշող ձևակերպումներ են: Ավելին ` ճիշտ է նաև համեմատականը քաղաքական և տնտեսական հեղափոխությունների միջև: Իսկապես, եթե քաղաքականը հաջողեց քաղաքացիների կամարտահայտման շնորհիվ, ապա տնտեսականը ևս կհաջողի այդ կամարտահայտման դեպքում: Բայց, համեմատելով այս երկուսը, իշխանությունները մոռանում են նշել տարբերությունը: Քաղաքական հեղափոխության համար քաղաքացիներին մոտիվացնելու տեխնոլոգիաներ, մեխանիզմներ ներկայիս իշխանությունն ուներ: Հանրապետության հյուսիսից սկսված ու Երևանում ավարտված քայլերթը, ապակենտրոնացված փողոցային պայքարը, լոզունգները, միտինգները, ողջ հեղափոխական էսթետիկան, սոցցանցային պայքարի մեխանիզմները ներկա էին հեղափոխության օրերին: Հետաքրքիր է, որ քաղաքական հեղափոխություն իրականացրած ու այդ հեղափոխության կենսական գործոնը ` քաղաքացիների մասնակցությունը, հարուստ տեխնոլոգիական լուծումներով մոտիվացրած իշխանությունն այժմ չունի համարժեք տեխնոլոգիական լուծումների փաթեթ քաղաքացիների տնտեսական մոտիվացման հարցում: 

Վերջին օրերի խորհրդարանական ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ քաղաքացիների տնտեսական մոտիվացումը պետք է տեղի ունենա ինքնաբուխ, առանց իշխանության մասնակցության: Իշխանության մասնակցությունն էլ սահմանափակվում է Փաշինյանի, Միրզոյանի, Կարապետյանի, մյուսի, էն մյուսի հուզառատ, պատմահամեմատական ելույթներով, բարոյագիտական հիմնավորումներով:

Հարց է ծագում` արդյոք կհաջողե՞ր քաղաքական հեղափոխությունը, եթե ներկա իշխանությունները այն ժամանակ քաղաքացիներին միայն կոչ անեին ակտիվ լինել ու իշխանափոխություն իրականացնել: Կհաջողե՞ր արդյոք, եթե նմանատիպ կոչերին զուգահեռ չարվեին կոնկրետ քայլեր, չյուրացվեին ու չկիրառվեին հեղափոխությունների, ցանցային պայքարների ու խաղաղ անհնազանդությունների դասագրքային նորմերը: Ամենայն հավանականությամբ, չէր հաջողի: Հաջողեց, սակայն, որովհետև ելույթներից, կշտամբանքներից զատ, կար նաև գործուն տեխնոլոգիական բազա, մեխանիզմների շարք, թե ինչպես այդ գիտակցությունը արթնացնել:

Տնտեսական հեղափոխություն կոչվածի պարագայում իշխանություններն այդ տեխնոլոգիաներն ու մեխանիզմները չունեն: 

Ունեն միայն ելույթներն ու կոչերը, հորդորներն ու կշտամբանքները: Քաղաքական հեղափոխության համար քաղաքացիներին մոտիվացնելու տեխնոլոգիան յուրացրել են, տնտեսականի համար նույն այդ քաղաքացիներին մոտիվացնելու տեխնոլոգիան կա՛մ չեն յուրացրել, կա՛մ էլ այդպիսի տեխնոլոգիա չկա: Արդյունքում ՀԴՄ տպելը դառնում է կառավարության ծրագրի հիմնական տնտեսական առանցքը: Կտպեն հայաստանցիները ՀԴՄ, կամ կպահանջեն ՀԴՄ, տնտեսական հեղափոխությունը տեղի կունենա, չեն տպի` տեղի չի ունենա: Ամեն ինչ այսքան պարզ ու կենցաղային: 

Երկու հարց ամեն դեպքում ծագում է: Հարց առաջին` եթե հայաստանցիները ամեն դեպքում որոշեն չտպել ու չպահանջել ՀԴՄ, ինչպե՞ս է լուծվելու հեղափոխության, ըստ այդմ` իշխանության կարգավիճակի հարցը, նրանք շարունակելու են իշխել հակահեղափոխական ժողովրդի՞ն, հեղափոխությունը հետահայաց կերպով չեղարկվելո՞ւ է, թե՞ ինչ:

Երկրորդ հարցը ` եթե ամեն դեպքում քաղաքացիները սկսեն պահանջել ու տպել ՀԴՄ, բայց դրանից հետո էլ տնտեսական հեղափոխություն չլինի, ինչպես չեղավ կոռուպցիայի ու մենաշնորհների հայտարարված ապամոնտաժումից հետո, ո՞րն է լինելու կառավարության ծրագրային առանցքը: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяются