Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Աղքատությունն իրենց ուղեղում չէ, որ իրենք մտածեն դուրս գալ այդ վիճակից»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրու վագոն–տնակների, ինչպես նաև խնդրից բխող մի շարք հարցերի շուրջ նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ձևավորվել: Խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել օրերս: Աշխատանքային խմբի անդամ է նաև «Շիրակ կենտրոն»–ի նախագահ Վահան Թումասյանը, ում հետ զրուցել ենք ձևավորված խմբի անելիքների, ինչպես նաև այդ ձևաչափից ունեցած սպասելիքների մասին: 

«Հասկանում եմ՝ մի քիչ, այսպես ասած, ոգևորության վրա է ստեղծվել խումբը՝ դեկտեմբերի 7, Սպիտակի երկրաշարժի 30–րդ տարելից, բայց խմբի ձևավորումը դրական է: Այդուհանդերձ, մինչև հունիսի 30–ը պետք է ամփոփ առաջարկությունների հսկայածավալ մի նյութ ներկայացվի»,–մեզ հետ զրույցում ասաց Վ. Թումասյանն ու ընդգծեց՝ այս պահին, անկեղծ ասած, չի պատկերացնում, թե ինչպես պետք է դա իրականություն դառնա: 

«Ամեն դեպքում, կա այն հարցադրումը, թե արդյոք սա հերթական միջոցառո՞ւմն է, որովհետև նախորդ տարիներին ևս հարյուրավոր նման խմբեր են ստեղծվել: Բացի այդ, քաղաքաշինության կոմիտեում կան կադրային փոփոխություններ, ու թեև հասկանալի էր, որ սպասելիքներ իրենք ևս ունեն, բայց հարց է նաև այն, թե ո՞վ կնշանակվի, ո՞վ է շարունակելու այդ աշխատանքները: Այնուամենայնիվ, հաշվի առնելով մի շարք պատճառներ՝ այս կարճ ժամանակահատվածում հաստատ որևէ լուրջ բան հնարավոր չէ ստեղծել: Նախ՝ կա պասիվ աշխատանքի խնդիր: Ձևավորումից միայն մեկ ամիս հետո եղավ խմբի առաջին հավաքը»,–իր մտահոգությունը հայտնեց Վ. Թումասյանը՝ նշելով, որ աշխատանքները, այդուհանդերձ, հնարավոր է ակտիվացնել:

«Համենայն դեպս, մենք ցանկացած առիթ օգտագործելու ենք առաջարկներ հնչեցնելու համար: Ամեն կերպ փորձելու ենք ինչ–որ բան «պոկել» անօթևան ընտանիքների համար, որովհետև միայն բարեգործական ծրագրերը բավարար չեն»,–ասաց նա՝ հավելելով, որ որոշ գրավոր առաջարկներ արդեն ներկայացրել է և նորից է պատրաստվում ներկայացնել:

Վահան Թումասյանի կարծիքով, արդյունք ունենալու կարևոր բաղադրիչները ազնիվ մղումներն ու ցանկություններն են:

«Առաջին նիստը նվիրված էր ընդամենը իրավիճակի վերլուծությանը: Ինչպես նախորդ 30 տարին, առաջիկա 100 տարին ևս կարող ենք միայն վերլուծել, թե ինչու է այս իրավիճակը: Բայց դա մեզ ոչինչ չի տա: Ամբողջ աղետի գոտում կան հազարավոր անօթևան ընտանիքներ, կան նա ընտանիքներ, որոնք չեն փոխհատուցվել»,–ասաց նա՝ ընդգծելով, որ կարող ենք, իհարկե, անվերջ վերլուծել պատճառները, բայց կան բարդ չափորոշիչներ, որոնք ևս խնդիր են: Նա նշեց, որ խոսքը կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև փաստաթղթերի մասին է, որոնց առումով մարդկանց գուցեև ժամանակ է հարկավոր:

«Ամեն դեպքում, կառավարությունը պետք է բնակարանային շինարարության մի արագ ծրագիր իրականացնի, իհարկե, շարունակելով նաև վերոնշյալ աշխատանքները՝ արդեն հետագայի համար: Մարդիկ այդ սոցիալական ծանր և անմարդկային պայմաններում արդեն երեսուն տարի են ապրում: Հիմա այդ ընտանիքների համար ոչինչ չանելը և աշխատանքային խմբին սպասելը ոչինչ չեն տա»,–ասաց նա: Վ. Թումասյանը, բացի բնակարանաշինությունից, այլ տարբերակ ևս նշեց. «Սերտիֆիկատներ էին տալիս, որ անօթևանները բնակարան գնեին: Դա խնդիրը մասամբ լուծեց: Բայց հետո… գումար ստանալ, կեղծ գործարքների մեջ մտնել պետական մարմինների հետ, այդ գումարը մսխել և բնակարան չունենալ: Առնվազն 50 տոկոսով այս տարբերակը չի աշխատել»:

Նա ընդգծեց, որ այս տարբերակով արդյունք գրանցելու համար վերահսկողություն է պետք՝ պետությունն ինքը պետք է գնի այդ բնակարանները: Վ. Թումասյանի խոսքով, մեկ այլ խնդիր են չվերանորոգված ու ոչ բարվոք պայմաններով բնակարանները:

«Շահառուներին տալ բնակարան ու ասել՝ ինքներդ պայմաններ ստեղծեք, ևս լավագույն տարբերակը չէ: Մարդիկ ճակատագրի հարված են ստացել, տարիներ շարունակ մնացել են չքավոր: Այսինքն՝ աղքատությունն իրենց ուղեղում չէ, որ իրենք մտածեն դուրս գալ… Իրենք ուզենան էլ՝ չեն կարող դուրս գալ այդ վիճակից…Պատճառն այն է, որ կան ընտանիքներ, որտեղ տղամարդ չկա, կան հաշմանդամություն ունեցողներ, որբ երեխաներ… Առաջիկա տարիներին իրենք իրենց համար չեն կարող նորմալ կոմունալ պայմաններ ստեղծել: Պետությունն ինքը պետք է գնի բնակարանները, նորոգի և տա քաղաքացուն»,–ասաց մեր զրուցակիցը:

Վահան Թումասյանի խոսքով, գումար չունենալը պետության դեպքում պատճառաբանություն չէ: «Գումարը կգտնեն: Հիմա հազար անիմաստ ծախսերի համար գումար ունեն, անօթևաններին բնակարան գնելու համար էլ կունենան: Մեկ ամսում «Շիրակ կենտրոնը» հովանավորների միջոցով 7 բնակարան է նվիրել: Կազմակերպությունը կարող է, պետությունը՝ ո՞չ: Պետությունը վերջին մեկ տարում մի բնակարան անգամ չի տվել: Իսկ գումար պետությունն ունենում է, պարզապես կա՛մ շատ, կա՛մ քիչ: Հիմա եթե քիչ ունի, թող փոքր ծրագրեր անի: Առաջին հերթին ցանկությունն ու կամքն են, որոնք այս պահին ես չեմ տեսնում»,–ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է պետություն–հասարակական հատված համագործակցությանը, Վահան Թումասյանը նկատեց, որ այդ առումով նախ պետք է տեսանելի լինի համագործակցության շահագրգռվածությունը:

«Այս տարի 1500–1600 խորանարդ մետր վառելափայտ ենք բաժանել Գյումրիի ծայրահեղ պայմաններում ապրող ընտանիքներին: Մի պահ պատկերացնենք՝ «Շիրակ կենտրոնը» հանում է այդ ծրագիրը: Քաղաքում մի սարսափելի իրարանցում կսկսվի, կսկսեն ծառերը կտրել, գնալ մարզպետարանի, քաղաքապետարանի դռների առաջ ցույցեր անելու և այլն: «Շիրակ կենտրոնը» միջոցները հայթայթում է, մարդիկ տալիս են այդ միջոցները: Իսկ երբ հովանավորներին դրվատանքի խոսքեր ես ասում, նրանք ոգևորվում են, բայց դա պետք է անի պետությունը: Այսինքն՝ ինքը պետք է խրախուսի: Որ ասում են պետք է խրախուսենք ներդրումը, բիզնեսը, սա այդ դեպքն է: Եթե դու մեկի հետ խոսես, էլի խոսես ու արդյունքում հասկանաս, որ ուղեղը չի մտնում, կդադարես չէ՞ զրուցել, խորհուրդներ տալ: Նույնը պետության հետ հարաբերություններն են: Անկախ նրանից՝ Սերժն է, Լևոնն է, թե Նիկոլը, միշտ պատրաստ ենք եղել համագործակցել, որովհետև դրանից շահելու է մեր համաքաղաքացին, որը տառապում է այդ պայմաններում: Բայց այնպես չէ, որ պետք է վազենք, ասենք՝ եկեք մեզ համար ծառայեք»,–ասաց նա՝ շեշտելով, որ հենց այստեղ է, որ պետության շահագրգռվածությունն ու ցանկությունը պետք է տեսանելի լինեն:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը