Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արդյունքում Հայաստանի՝ տարածաշրջանային մեկուսացումը կթուլանա

ПОЛИТИКА

ritmeurasia.org–ը «Եվրասիական ինտեգրացիա» հոդվածում գրում է, որ ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարասինի, ներկայումս ավարտվում են Վրաստանի և Ռուսաստանի ներպետական ընթացակարգերը, որպեսզի մոտակա ամիսներին ստորագրվեն 2011 թվականին պետությունների միջև համաձայնեցված պայմանագրերը, ըստ որոնց, իրականացվելու է բեռների մշտադիտարկում ռուս-վրացական սահմանին: Այդ պայմանագիրը նախատեսում է երկու երկրների միջև երեք տարանցիկ միջանցքների ստեղծում, որոնցից երկուսը անցնելու են Աբխազիայով և Հարավային Օսիայով: Միջանցքներում բեռնափոխադրման մշտադիտարկում  է իրականացնելու շվեյցարական SGS կազմակերպությունը, որի իրավասության մեջ է լինելու ներկայացնել տեղեկատվություն Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների մասին: Խոսելով պայմանագրի իրականացման հնարավորության մասին՝ Կարասինը իր կանխատեսումներում շատ զգուշավոր է, նա անընդհատ նշում է, որ անթույլատրելի է այս «գործընթացի քաղաքականացումը»: Ըստ նրա, պետք է փորձագետներին հնարավորություն տալ հանգիստ և անկողմնակալ աշխատել: Վրաստանից Ռուսաստան անցնող բեռները (պարտադիր չէ, որ վրացական լինեն, այլ, օրինակ, նաև հայկական), գրանցվելու և կնքվելու են SGS–ի մաքսային հսկողության կետերում, այնուհետև անցնելու են Աբխազիայի կամ Հարավային Օսիայի տարածքներով, իսկ արդեն ռուսական տարածքում կնիքները հանվելու են, ապա անցնող բեռների վերաբերյալ բոլոր տվյալները փոխանցվելու են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Մեկնաբանելով այս համաձայնագրի կնքման համալիր և երկարատև գործընթացի եզրափակիչ փուլի սկիզբը՝ ռուս կովկասագետ, փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը նշել է, որ եթե միջանցքները բացվեն, Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները հնարավոր կլինի իրականացնել ոչ միայն «Կազբեգ–Վերին Լարս» անցակետով, այլ նաև Աբխազիայով և Հարավային Օսիայով, որի արդյունքում Հայաստանի՝ տարածաշրջանային մեկուսացումը կթուլանա, բացի այդ, Ռուսաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերը կակտիվանան չլուծված հակամարտությունների առկայության պայմաններում, իսկ դա իր հերթին կբերի հին վախերի, կարծրատիպերի, վիրավորանքների և խնդիրների մասին նոր օրակարգի ձևավորման: Ըստ փորձագետի, այնպես չէ, որ դա արագ կլինի, բայց կա այդ հնարավորությունը, և դա հետաքրքիր է: Վրաց վերլուծաբանները, ինչպիսն, օրինակ, Գելա Վասաձեն, կոչ են անում ավելի մեծ զսպվածություն ցուցաբերել՝ համարելով, որ չպետք է խաբենք ինքներս մեզ՝ հակամարտությունների շուրջ նոր իրավիճակի ձևավորման մասին խոսելով, քանի որ այդ ամենը գոյություն ունի միայն հեռուստաալիքների և լրատվամիջոցների համար, և չի կարող լինել Ռուսաստանի և Վրաստանի միջև որևէ հարաբերություն առանց օկուպացված շրջանների գործոնը հաշվի առնելու: Ավելացնենք, որ Աբխազիան և Հարավային Օսիան ներգրավված չեն ռուս–վրացական բանակցային գործընթացում: Աբխազական քաղաքական վերնախավը, չնայած բազմազգ հանրապետության բնակչության կազմում հայերի զգալի ներկայացվածությանը, ընդհանուր առմամբ, շատ էլ հակված չէ տարանցիկ բեռնափոխադրումների համար բացել իր տրանսպորտային հաղորդակցությունը: Ըստ օս քաղաքագետ Դիանա Ալբորովայի, ճանապարհների բացումը ողջ տարածաշրջանում մեծ փոփոխությունների կբերի և՛ տնտեսության առումով, և՛ քաղաքական տեսակետից, և՛ ընդհանուր անվտանգության առումով, իսկ դրանք նոր մարտահրավերներ են և միաժամանակ որոշակի խնդիրների լուծման հնարավորություններ: Միևնույն ժամանակ Հարավային Օսիայի ղեկավարների հայտարարությունները, որ պատրաստ են քննարկել Վրաստանի հետ առևտրատնտեսական սահմանի բացման հարցը, ավանդաբար բավականին լղոզված են: Սակայն իրականում Հարավային Օսիան ավելի քիչ խնդիրներ կստեղծի դեպի Ռուսաստան ճանապարհը բացելու հարցում, քան Աբխազիան, որի առումով կարելի է խոսել անգամ մի տեսակ «հակաերկաթուղային լոբբիի» մասին ինչպես խորհրդարանում, այնպես էլ գործադիր իշխանությունում: Սակայն դա իր բացատրությունն ունի. 1992 թվականին պատերազմը երկաթուղով մտավ Աբխազիա: Անշուշտ, Բաքուն և Անկարան իրենց հերթին կշարունակեն ձգտել պահպանել Հայաստանի առկա հաղորդակցային մեկուսացման բարձր մակարդակը: Բաքվի ԶԼՄ–ները պահանջում են, որ այդ միջանցքներով ոչ միայն ռազմական արտադրանքի, այլ նաև երկակի օգտագործման ապրանքների բեռնափոխադրումները արգելվեն: Միևնույն ժամանակ, Հայաստանի համար նոր ճանապարհների բացման և Ռուսաստանի հետ կապի ապահովման հնարավորությունը նրա տնտեսության զարգացման հիմնական գործոններից մեկն է: Այժմ Վերին Լարսը, ըստ էության, միակ ճանապարհն է, որը Հայաստանը կապում է ԵԱՏՄ երկրների հետ և Հայաստանը այն կողմն է, որը միանշանակ պաշտպանում է նոր ճանապարհների բացման գաղափարը: Այնուամենայնիվ, չափազանց լավատեսությունը այստեղ տեղին չէ: Կասկած չկա, որ ընդդիմություն հանդիսացող նախկին նախագահ Մ. Սահակաշվիլիի հետ կապված «Միասնական ազգային շարժումը» ևս մեկ անգամ կհայտարարի, որ «իրականացվել է ազգային շահերի հերթաան դավաճանությունը»: Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2012–ին ձեռք բերված պայմանագրի համաձայն, մաքսակետեր են ստեղծվել Վրաստանի՝ բացառապես միջազգայնորեն ճանաչված սահմաններում և Իվանիշվիլիի այս կապիտուլ յացիան վրացական պետականության համար երկարատև աղետալի հետևանքներ կունենա: Վտարանդի նախագահը այստեղ շփոթում է բեռների մշտադիտարկման կետերը մաքսակետերի հետ: Վրաստանի տնտեսությունը, չնայած ունի Եվրամիության հետ ցուցադրական «ինտեգրում», ամենևին էլ լավ վիճակում չէ, և Ռուսաստանի հետ առևտուրը մեծացնելու մտադրությունը, կարծես թե, բավական գործնական է: Չնայած սահմանափակ մակարդակով, բայց շվեյցարական ընկերության հետ պայմանավորվածությունը որոշ չափով ընդլայնում է ռուսական ձեռնարկությունների և ընկերությունների հնարավորությունները Վրաստանի և ամբողջ Կովկասի հետ առևտրի գործում: Թե ինչքանով են շահագրգիռ այս ամենում Թբիլիսիի արևմտյան ընկերները, մեծ հարց է: Այսպիսով, արտաքին խաղացողների միջև Հարավային Կովկասի համար պայքարի հիմնական իրադարձությունները դեռ առջևում են:

Կամո Խաչիկյան

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США