Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Աշխարհում «ձուկ» հասկացություն գոյություն չունի

ЛАЙФ

Մենք գիտենք, որ...

Կան բազմաթիվ ձկներ, որոնց տեսակների անունները անվերջ կարելի է թվարկել։ Ընդ որում, կան ոսկրավոր և կռճիկավոր ձկներ, բուսակեր, ամենակեր կամ գիշատիչ ձկներ, քաղցրահամ ջրերի և օվկիանոսային ձկներ և այլն։ Մի խոսքով, ձկները կենդանիների թագավորության բազմանդամ մի խումբ են կազմում։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Պարզվում է, որ «ձուկ» հասկացությունը, որպես այդպիսին, կարելի է արտաբերել հավանաբար միայն խոհարարական տեսակետից։ Ըստ «Օքսֆորդի ստորջրյա աշխարհի հանրագիտարանի», ինչքան էլ դա անհավանական թվա, բայց այնպիսի հասկացություն, ինչպիսին «ձուկ»–ն է, աշխարհում գոյություն չունի։ Այդ հասկացությունը ուղղակի հարմար տերմին է, որով նկարագրում են ջրային այն ողնաշարավորին, որը ո՛չ կաթնասուն է, ո՛չ կրիա է և ո՛չ էլ այլ տեսակի կենդանի է։ Ամբողջ կյանքը ծախսելով կենդանիներին ուսումնասիրելու վրա՝ հայտնի կենդանաբան Ստիվեն Ջեյ Գուլդը (1941–2002) ևս եկել է նույն եզրակացությանը։ Ըստ նրա, «ձուկ» (անգլերեն fish) տերմինը օգտագործվում է բացարձակապես տարբեր կենդանիների դասերի՝ կռճիկավորների (շնաձուկ և այլն), ոսկրավորների (պիրանիա, իշխան, ծովաձիուկ և այլն) և անողնաշարավոր կամ անծնոտավորների (միքսինա, մինոգա և այլն) նկատմամբ։ Բանն այն է, որ կենսաբանական դասակարգումը սահմանվում է որպես «օրգանիզմների դասավորում հիերարխիկ խմբերով, որտեղ իրար մոտ գտնվող հիերարխիկ խմբերը միավորվում են ավելի մեծ խմբերի մեջ։ Խումբը սահմանվում է որպես նմանատիպ հատկանիշներ ունեցող օրգանիզմների համակարգ»։ Ընդ որում, կենսաբանական դասակարգումը հիմնված է ամենամոտ ընդհանուր նախնուց ունեցած ընդհանուր ծագման վրա, իսկ «ձկներ» համարվող խմբի տարբեր անդամներ ընդհանուր նախնուց ճյուղավորվել են շատ վաղ, այնպես որ, օրինակ, կարմրախայտ ձուկը ծագումնաբանությամբ ավելի մոտ է մարդուն, քան, ասենք, նույն միքսինա ձկանը։ Ըստ կենսաբանական դասակարգման, մի մեծ խումբ են կազմում կենդանիները (լատիներեն՝ Animalia, Metazoa), որը ավանդաբար (սկսած Արիստոտել ից) առանձնացվող կատեգորիա է և ներկայումս ունի թագավորության աստիճան։ Կենդանիների դասական հատկանիշներն են՝ հետերոտրոֆ լինելը (սնվում են պատրաստի օրգանական միացություններով) և ակտիվ տեղաշարժվելու ունակությունը։ Երբեմն կենդանիներ ասելով՝ հասկանում են բոլոր կենդանի օրգանիզմները։ Կենդանիները բաժանվում են մի քանի խմբերի՝ ողնաշարավորներ (կաթնասուններ, թռչուններ, ձկներ, սողուններ, երկկենցաղներ), փափկամարմիններ, հոդվածոտանիներ, օղակավոր որդեր, մեդուզաներ, սպունգներ։ Բոլոր կենդանիները, բացառությամբ սպունգների, ունեն միանման կառուցվածք՝ մկաններ, ներքին օրգաններ (մարսողական, շնչառական և այլն), ուղեղ, աչքեր, ականջներ, քիթ, բերան, ոտքեր, ձեռքեր, ոսկորներ և այլն։ Կենդանիների օրգանիզմին հատուկ են նաև օրգանների և մարմնի այլ մասերի միացությունները։ Ի տարբերություն այլ կենդանի օրգանիզմների, կենդանիները բազմանում են սեռական ճանապարհով։ Պալեոնթոլոգները համարում են, որ կենդանիները առաջացել են մոտ մեկ միլիարդ տարի առաջ՝ Տոնիան աշխարհագրական ժամանակաշրջանում։ Գտնված բրածոներում գույություն ունեն 5 միլիմետրանոց բարդ օրգանիզմների միացություններ, որոնք և կարող են լինել ներկայիս կենդանիների նախնիները։ «Կենդանիներ» թագավորության «ձկներ» տեսակի առանձնահատկությունը նրանց ջրում ազատ տեղաշարժվելու և ապրելու կարողությունն է։ Միլիոնավոր տարիների ընթացքում դեռ պրիմիտիվ կենդանիների մոտ ձևավորվել է գլուխ, պոչ և լողակներ։ Եթե համարենք, որ ձկներին կարելի է միավորել մեկ խմբում միայն նրանց ջրում ապրելու հատկության շնորհիվ, ապա կարելի է նույն հաջողությամբ չղջիկին և, ասենք, ճնճղուկին դասել նույն խմբում, չնայած չղջիկը կաթնասուն է, իսկ ճնճղուկը՝ թռչուն։ Ստացվում է, որ կենսաբան –էվոլյուցիոների համար ձուկը, որպես այդպիսին, կարող է լինել ընդամենը որպես ճաշացուցակի մաս և ոչ թե գիտական սահմանում։

Ի դեպ, սա դեռ լավ է, քան եղել է առաջ։ Մինչև 16–րդ դարը «ձուկ» էին համարում նաև փոկերին, կետերին, կոկորդիլոսներին և անգամ գետաձիերին։ Անգամ հիմա շարունակում են ձուկ կոչել ծովաստղերին, կաղամարներին, խեցգետիններին, ոստրեներին և մեդուզաներին, չնայած, ըստ ցանկացած գիտական սահմանման, սրանք բոլորովին էլ ողնաշարավոր կենդանիներ չեն։ Անհասկանալի է նաև այն հարցը, թե ինչ տեսակի մեջ կարելի է դասել ջրահարսներին. պարզ չէ՝ սրանք ձո՞ւկ են, թե, մարդ։ Գիտությունը դեռ անելիքներ ունի։

 

Կամո Խաչիկյան

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель