Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հա­ցը էլի է թան­կա­նա­լու, բայց բո­լորս կա­րող ենք կրկնա­կի շա­հել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում հացը կրկին 10-20 դրամով թանկացել է: Նախորդ թանկացումը մոտ 6 ամիս առաջ էր տեղի ունեցել: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ վերջին 6 ամիսների ընթացքում հացը թանկացել է 20-30 դրամով, ինչը, համաձայնեք, որ բավականին մեծ հարված է միջին և ցածր եկամուտ ունեցող սպառողների համար, որոնք կազմում են ազգաբնակչության մոտավորապես 70 տոկոսը:

Հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում և ինչու է հանկարծ մեկ գիշերվա մեջ հացը կրկին սուսուփուս թանկացել, «Փաստը» փորձեց կապ հաստատել հաց արտադրող մի քանի ընկերությունների հետ: Մարտունու«Արև -1» հացի գործարանից մեզ տեղեկացրեցին, որ իրենք մշտապես տեղական ալ յուրից են հաց թխել, և վերջին շրջանում իրենց հացի գինը երբեք էլ չեն թանկացրել: Այսինքն, ալ յուրի միջազգային գներից կախված չեն եղել: Ինչ վերաբերում է փռի գործունեությանը, ապա ընկերության հաշվապահը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում իրենք դադարեցնելու են հացի արտադրությունը, քանի որ այն այլևս եկամտաբեր չէ

«Ամբողջ եկամուտը հոսանքի ու գազի վարձը վճարելուն ենք ուղղում, տակը ոչինչ չի մնում, քանի որ մեր ապարատները հին են, շատ են հոսանք ծախսում»,- ասաց գործարանի հաշվապահը: 

Փորձեցինք նաև կապ հաստատաել «Բոքոնիկ» հացաբուլկեղենի ցանցի տնօրինության հետ, սակայն տեղեկատվական բազայում նշված՝ ընկերության մասնաճյուղերի հեռախոահամարների մի մասին պատասխանող չկար: Մասնաճյուղերից մեկից մեզ տեղեկացրեցին, որ իրենց մոտ հացի գինը չի թանկացել: Չնայած, մեր լրագրողը այստեղ հացաբուլկեղենի թանկացում, այնուամենայնիվ, արձանագրել էր: Հարցին, թե ալյուրն իրենք ինչ գնով են ձեռք բերում, հեռախոսին պատասխանող մատակարարման բաժնի աշխատակիցն ասաց, որ ինքը նման հարցերի պատասխանել չի կարող:

«Մոտեցեք մասնաճյուղերի մենեջերներին, իրենց նման հարցերով դիմեք: Ես իրավասու չեմ նման հարցերի պատասխանել»,- ասաց աշխատակցուհին:

«Ալեքս Գրիգ» ընկերությանը պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի հետ նույնպես կապ հաստատել չհաջողվեց, չնայած, որ հացի տեսականու թե՛ առաջարկը, թե՛ վաճառքն ամենաշատն այնտեղ է: Մեր բոլոր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան, թեև մեր լրագրողական դիտարկումները ցույց են տվել, որ առաջինը հենց այս խանութների ցանցում է հացամթերքը թանկացել. լավաշը 25 դրամով, հացը՝ 10:

«Սևանի հացի գործարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենց արտադրատեսակներից միայն լավաշի գինն է թանկացել, քանի որ ալ յուրի գնի թանկացման պայմաններում հնարավոր չի եղել լավաշի գինը նույնը պահել:

«Հացի թանկացման պատճառն այն է, որ ալ յուրն է թանկացել: Մեկ պարկի գինը 3 դոլարով թանկացել է: Եթե նախկինում այն 21 դոլարով էինք ձեռք բերում, հիմա այն դարձել է 23 դոլար: Բայց ալ յուրի գինը կարող է ավելի թանկանալ, քանի որ Ռուսաստանում արդեն թանկացել է»,- ասաց Ա. Ավետիսյանը:

Ստացվում է, որ այս թանկացումը դեռ վերջինը չէ, ավելին , առաջիկայում կարող է էլ ավելի թանկանալ: Այնպես որ, մեզ մնում է կա՛մ հաց ուտելուց հրաժարվել, կա՛մ քանակը պակասեցնել: Երկու դեպքում էլ կրկնակի կշահեք՝ և՛ չեք գիրանա, և՛ գումար կխնայեք:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 83,5 դոլարը Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ «Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Բագրատ Սրբազանը շարժվում է դեպի ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու Կիրանցում որոշակի խնդիրներ ունենք․ Արմեն Գրիգորյան Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան 9 ժամ գազ չի լինելուԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ ուղևորը հոսպիտալացվել է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչ