Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այս հար­ցում իշ­խա­նու­թյուն­նե­րը խիստ կա­ղում են»

ПОЛИТИКА

Խնդիրն օրակարգ ձևավորելը չէ, որովհետև օրակարգ կարելի է նաև մեխանիկորեն ձևավորել: Այսինքն, կարելի է բերել երկրորդական, երրորդական նշանակության օրենսդրական նախաձեռնություններ, և դրանով ցույց տալ, որ բավականին հարուստ օրակարգ կա: Խոսելով խորհրդարանի գործունեության, մեղմ ասած, ոչ հարուստ օրակարգի ու կարճ տևած հերթական նիստերի մասին՝ մեզ հետ զրույցը նման դիտարկմամբ սկսեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: 

Որպես պատճառ, քաղտեխնոլոգը առաջինը ռազմավարական, երկրորդը՝ մարտավարական խնդիրներն է առանձնացնում:

«Խնդիրն օրենսդրական նախաձեռնությունների քանակը չէ, խնդիրը որակն է, և այս հարցում այսօրվա իշխանությունները խիստ կաղում են: Եվ սա իր պատճառն ունի, որովհետև իշխանափոխությունից հետո իշխանության եկած ուժը պատկերացումներ չուներ երկրի կառավարման ապագայի վերաբերյալ: Առաջին հերթին պարզ չէր, թե Հայաստանի զարգացման վեկտորը որն է: Կամ ո՞րն է այն տեսլականը, որին ձգտում է հասնել Հայաստանը: Սա շատ կարևոր է, որովհետև եթե դու տալիս ես երկրի զարգացման վեկտորը կամ տեսլականը, և ուզում ես հասնել դրանց, բնականաբար, պետք է նաև օրենքներ ունենաս: Երբ այդ տեսլականը կա, դու արդեն գիտես՝ ի՞նչ օրենքներ բերել, ի՞նչ օրենսդրական փաթեթներ պետք է կյանքի կոչել: Իսկ այդ ճանապարհով գնալու համար բազմաթիվ օրենքներ պետք է բերվեն, բայց քանի որ չկա տեսլական, դու ուղղակի իմաստ չես տեսնում՝ ի՞նչ օրենք բերես»,-ասաց նա:

Անցնելով երկրորդ՝ մարտավարական խնդրին, նա ընդգծեց. ««Իմ քայլը» խմբակցությունում ընդգրկված պատգամավորները մեծամասամբ պատահականորեն են հայտնվել ԱԺ-ում: Հայտնվել են զուտ նրա համար, որ վարչապետին կամ նրա շրջապատին ծանոթ մարդիկ են, և նրանք, ինչպես վարչապետն այլ առիթով ասել է, հավել յալ արդյունք չեն ստեղծել: Նրանք պատկերացում չունեն բոլոր բնագավառներում առկա բազմաթիվ այն հարցերի վերաբերյալ, որոնք այսօր քննարկման դրվելու անհրաժեշտություն ունեն: Բոլոր ոլորտներում անհրաժեշտ օրենքների ընդունման կարիք կա: Բայց քանի որ այդ մարդկանց մեծամասնությունը պատկերացում չունի այդ բնագավառներից, օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեն գալիս: Ընդդիմությունն իր ուժերի չափով որքան կարողանում է, բերում է օրենքներ, բայց այդ նախաձեռնությունների մի մասը իշխող ուժը մերժում է: Արդյունքում դրանք անգամ ԱԺ մեծ օրակարգ չեն մտնում: Սա իր հերթին ևս թուլացնում է ԱԺ աշխատանքի որակը: Իսկ հայեցակարգեր ստեղծելու, մշակելու ուղղությամբ բացարձակապես աշխատանքներ չեն կատարվում»:

Ա. Բադալյանը շեշտեց՝ խորհրդարանը, որպես օրենսդիր բարձրագույն մարմին, չի գտնվում իր բարձրության վրա: «Կա նաև այնպիսի օրենսդրական նախաձեռնությունների կարիք, որոնց արդյունքում ԱԺ-ի վերահսկողության դերը կբարձրանա, բայց դա ևս չի կատարվում: Եթե վերոնշյալ ռազմավարական և մարտավարական խնդիրները չհաղթահարվեն, ապա ԱԺ աշխատանքները կլինեն այնպես, ինչպես հիմա են: Իհարկե, օրակարգը որոշ չափով կլրացվի, որովհետև երեկ կառավարությունն արդեն հավանություն տվեց կառավարության կառուցվածքի մասին նախագծին: Դա կբերվի, կընդունվի, որոշ ժամանակ հետո Հարկային օրենսգրքի նախագիծը կբերվի, կընդունվի, բայց հետո ավելի լուրջ փաստաթղթեր այլևս չկան: Ամենամեծ խնդիրն այս պահին դա է, որովհետև այժմ Հայաստանի ներքաղաքական կյանքում զարգացման դրական օրակարգ չկա, իսկ եթե այն չկա, ապա քաղաքական կյանքը կամաց-կամաց սկսում է լճանալ, ինչի հետևանքը մենք արդեն տեսնում ենք, այն է՝ ԱԺ ոչ լիարժեք աշխատանքը»,-ասաց նա՝ հավելելով, որ սա հետևանքն է այն գործընթացի, որը հիմա է տեղի ունենում:

«Իրականում զբաղված ենք ինչ-որ օպերատիվ հարցեր լուծելով, վարչապետի պատկերացումները կյանքի կոչելով. տեսնում ենք, որ իշխող քաղաքական ուժի մոտ կա այն հոգեբանությունը, ինչը կար նախորդ իշխանության ժամանակ: Այսինքն, երբ իշխող կուսակցության նախագահը ինչ-որ տեսակետ էր հայտնում, և բոլորը հետո սկսում էին ասել, որ դա ամենաճիշտ կարծիքն է և դրանով պետք է շարժվել: Այս պահին նույնն է, և հիմա օպերատիվ կառավարման ինչ-որ հարցեր են լուծում»,-ասաց նա՝ մատնանշելով նաև կառավարության գործունեության համատեքստում առկա խնդիրները, որոշ փաստաթղթերի արտահոսքերը:

«Օրինակ, մշակույթի նախարարությունից դուրս է գալիս ինչ-որ տեղեկանք, որով ինչոր կառույցներ պետք է միավորվեն: Սա բնական է, որովհետև երբ իշխող ուժը չունի մշակույթի զարգացման հայեցակարգ, սկսում են այսպիսի ոչ հստակ տեղեկանքներ պատրաստել: Սա, բնականաբար, հարվածում է մշակույթի կառույցներում աշխատող մարդկանց շահերին, սկսվում է նաև հակազդեցություն: Այսինքն, սկսում են նաև իրենց ծանոթների միջոցով այդ փաստաթղթերը դուրս բերել, քանի որ պետական ապարատում բոլորը չէ, որ համաձայն են իշխող քաղաքական ուժի քաղաքականությանը: Մյուս օրինակը պետական համակարգում աշխատող 10 հազար քաղաքացիների կրճատման մասին տեղեկությունն է: Եթե հարվածում ես մարդկանց շահերին, բնական է, որ պաշտպանվելու ձևեր պետք է գտնեն: Այդ ձևն այս պահին այդ փաստաթղթերի հրապարակայնացումն է: Ու թեև իշխանությունը հայտարարում է, որ թափանցիկ է, հրապարակային, բայց շատ դեպքերում ոչ հրապարակային է, և արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենում ենք: Իհարկե, այստեղ կարելի է, այսպես ասած, չակերտավոր մեղադրանքներ հնչեցնել, թե դրանք հանրապետականների կողմից ներդրված լրտեսներն են, որոնք հարվածում են իշխանություններին, սաբոտաժ են անում: Բայց իրականում պետք է հասկանալ, որ այստեղ հանրապետականների լրտեսների ու սաբոտաժի խնդիր չկա: Մարդիկ ուզում են հասկանալ՝ այդ քաղաքականությունը որքանո՞վ է իրենց վրա ազդելու: Եվ, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկեն՝ ծանոթանալու իրենց սպասվող ճակատագրին»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей